ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԱԿ-Ը

 

Հայաստանի Հանրապետության` 1992թ. հունվարի 23-ի պաշտոնական խնդրանքին ի պատասխան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր 1992թ. հունվարի 29-ի 3035-րդ նիստի ընթացքում ընդունեց 735-րդ բանաձևը հանձնարարելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային անդամագրել Հայաստանի Հանրապետությանը համաձայն վերջինիս 1992թ. հունվարի 23-ի դիմումի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992թ. մարտի 2-ին` իր 46-րդ նստաշրջանում 46/227 բանաձևով հաստատեց Հայաստանի Հանրապետության անդամակցությունը:

1992թ. սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության միջև: Պայմանագիրը վերաբերում էր Հայաստանում ՄԱԿ-ի միջանկյալ գրասենյակի հիմնադրմանը. «...Նպատակ ունենալով աջակցել և լրացնել տնտեսական զարգացման առավել կարևոր խնդիրների լուծման, սոցիալական առաջընթացի օժանդակման, կենսամակարդակի բարելավման ուղղությամբ պետության ջանքերը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնել է ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ գրասենյակի գործառույթների լիակատար և արդյունավետ իրականացման համար» (հատված ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված պայմանագրից):

1992թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը Հայաստանում հիմնեց իր գրասենյակը: 1995թ. հոկտեմբերին ՄԱԿ-ի գրասենյակը տեղափոխվեց Երևանի կենտրոն՝ Պետրոս Ադամյան 14 հասցեով: 1998թ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից հաստատվեց որպես ՄԱԿ-ի շենք:

Այսօր ՄԱԿ-ի շենքում են տեղակայված Հայաստանում գործող ՄԱԿ-ի հետևյալ գործակալությունները, վարչությունները, հիմնադրամներն ու ծրագրերը. Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (ՊԿԳ/FAO), Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ/ILO), Պարենի համաշխարհային ծրագիր (ՊՀԾ/WFP), Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ/WHO), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի համատեղ ծրագիր (ՄԱՁԻԱՀ/UNAIDS), ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ/UNDP), ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն (ՀՏՎ/DPI), ՄԱԿ-ի Ապահովության և անվտանգության վարչություն (ՄԱԿԱԱՎ/UNDSS), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (ՄԱԲՀ/UNFPA), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱՓԳՀ/UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (ՄԱՄՀ/UNICEF), ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպություն (ՄԱԱԶԿ/UNIDO) և ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի մակարգման գրասենյակը (ՄԳՀԳ/OCHA): Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ/IOM), որ ներառված չէ ՄԱԿ-ի համակարգում նույնպես տեղակայված է այս շենքում:

ՄԱԿ-ի Մշտական համակարգողը համադասում է ՄԱԿ-ի համակարգի այս հաստատությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կայքէջը:

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության գործունեության մասին տես այստեղ

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ