![]() |
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (ՊԳԿ) Ներկայացուցչի օգնական Հեռ. (37410) 52 54 53 Ֆաքս. (37410) 56 58 71 Էլ. փոստ. fao-am@fao.org |
Տիկին Գայանե Նասոյանը ստացել է բանասիրության, մանկավարժության և լեզվաբանության մագիստրոսի կոչում Երևանի պետական համալսարանից։
Նա իր աշխատանքը սկսել է որպես դասախոս Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Այնուհետև նա շարունակել է իր աշխատանքը Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, որպես կրտսեր գիտաշխատող:
Իր կարիերայի ընթացքում տիկին Նասոյանը աշխատել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) կողմից ֆինանսավորվող բազմաթիվ զարգացման ծրագրերում։ Նա աշխատել է նաև Երևանում գտնվող ՄԱԶԾ/ՊԳԿ գյուղատնտեսական և գյուղական զարգացման համակարգման բաժնում, ինչպես նաև ՊԳԿ արտակարգ իրավիճակների ծրագրերում։
2010 թվականի ապրիլին տիկին Նասոյանը նշանակվել է ՊԳԿ ներկայացուցչի օգնական Հայաստանում։ Նրա պարտականությունները ներառում են ՀՀ–ում ՊԳԿ–ի ծրագրի կառավարում, աջակցության ցուցաբերում ՊԳԿ ծրագրային առաջարկների մշակման և ձևակերպման գործում, ապահեվելով կապը պետական մարմինների, ՄԱԿ–ի գործակալությունների, բազմակողմ եւ երկկողմ դոնորների և ՊԳԿ տեխնիկական և գործառնական ստորաբաժանումների հետ։ Նրա աշխատանքը ներառում է նաև պատրաստել ծրագրերի նախնական գնահատումը և վերահսկել նրանց իրականացումը։ Նա բարձրացնում է ՊԳԿ–ի վարկանիշը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության մանդատի, ծրագրերի և ռազմավարական առաջնահերթությունների ներկայացման միջոցով։ Նա աջակցում է կառավարության գործընկերներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին և այլ շահագրգիռ կողմերին օգտվել ՊԳԿ–ի հսկայական գիտելիքների ռեսուրսներից։
ՊԳԿ ներկայացուցչի բացակայության պայմաններում տիկին Նասոյանը հանդիսանում է գործերի պաշտոնակատար և ղեկավարում է ՊԳԿ ներկայացուցչության գրասենյակի և դաշտային ծրագրերի ամենօրյա գործունեությունը, պատասխանատու լինելով կառավարման, վարչական և ֆինանսական հարցերի համար։
Ներկայումս տիկին Նասոյանը հեռակա հիմունքներով ուսանում է Հայաստանի պետական ագրարային համալսարանում։ Նա մասնակցել է գյուղատնտեսության վերաբերյալ տարբեր վերապատրաստման դասընթացների, այդ թվում `ջրի և բուսաբուծություն կառավարման ծրագրին Իսրայելի միջազգային գյուղատնտեսական ուսումնական կենտրոնի (IATC) Գալիլեայի միջազգային կառավարման ինստիտուտում։
Լեզուներ` հայերեն (մայրենի), անգլերեն, ռուսերեն։
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ