ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին պատշաճ ներկայանալու համար անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել: Հարկ է սկսել ներկայացվելիք երկրի պատմության, մշակույթի, քաղաքական կառուցվածքի ուսումնասիրմամբ: Այնուհետև մանրամասն ուսումնասիրել ՄԱԿ-ի կառուցվածքը և ի վերջո` օրակարգի հարցերը:
Նախնական տվյալները ներկայացվող երկրի մասին
Հանձնարարված երկիրն իմանալուց անմիջապես հետո պետք է ուսումնասիրել այդ
Այս բոլոր գործոններն ազդում են երկրի արտաքին քաղաքականության ձևավորման վրա: Այլ ոլորտներին ծանոթանալը ՄԱԿ-ի մոդելի մասնակիցներին կօգնի ճիշտ ձևակերպել իրենց երկրի մոտեցումը քննարկվող հարցի վերաբերյալ և վարել հետևողական արտաքին քաղաքականություն:
ՄԱԿ-ի պատմությունը, կառուցվածքը և գործունեությունը հասկանալու կարևորությունը
Մանրակրկիտ նախապատրաստությունը պետք է սկսել ՄԱԿ-ի էությունը հասկանալով: ՄԱԿ-ի ստեղծման նախապատմությանը, նրա էությանը, առկա գլոբալ խնդիրներին ծանոթանալու համար ամենամատչելի և հակիրճ տեղեկությունները կարելի է ստանալ «Հիմնական փաստեր ՄԱԿ-ի մասին» հրատարակությունից: Անհրաժեշտ է ուսումնասիրել.
Օրակարգի հարցերի իմացությունը
Յուրաքանչյուր պատվիրակ պետք է հասկանա կոմիտեի տեղն ու դերը ՄԱԿ-ի համակարգում, ինչպես նաև օրակարգի հարցերը: Սովորաբար ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի օրակարգում լինում է առնվազն երեք հարց, և չնայած միշտ չէ, որ բոլոր հարցերը քննարկվում են, այնուամենայնիվ յուրաքանչյուր պատվիրակ պարտավոր է խորությամբ իմանալ բոլոր հարցերի էությունը: Արդեն նշվել է, որ հաճախ որոշ երկրներ պարզապես հստակ դիրքորոշում չեն ունենում կոնկրետ հարցի վերաբերյալ, և ահա այս դեպքում է օգտակար քննարկվելիք հարցերի խորազնին ուսումնասիրությունը: ՄԱԿ-ի մոդելում պետք է գործի դնել նաև երևակայությունը և օրակարգի հարցերի իմացության վրա կառուցել տվյալ երկրի քաղաքականությունը: Դիցուք, պետք է Գլխավոր ասամբլեայում ներկայացնել Հունգարիան, իսկ օրակարգի հարցն է Դրությունը Աբխազիայում: Անշուշտ, Հունգարիան անմիջական մասնակցություն չի կարող ունենալ խնդրի լուծմանը, սակայն կարող է հանդես գալ տարածաշրջանային կազմակերպությունների անունից, որոնց նա անդամակցում է: Հետևյալ հինգ հարցերին պատասխանելով` ցանկացած պատվիրակ կարող է համարել, որ քաջատեղյակ է օրակարգի հարցին և դրա հետ կապված խնդրիրներին:
1. Ամեն մի թեմայի շուրջ մտորելիս ինչ էական հարցեր են ծագում:
2. Ձեր` իբրև դիվանագետի կարծիքով, ինչու են այս հարցերը կարևոր:
3. Ինչ եք կարծում, ինչու են այս հարցերը մնում չլուծված: Հիմնավորեք ձեր պատասխանը:
4. Կան երկրներ, որոնք համաձայն են ձեր երկրի տեսակետին:
5. Կան երկրներ, որոնք դեմ են ձեր երկրի տեսակետին:
Կարևոր միջազգային փաստաթղթերը
Տարաբնույթ միջազգային փաստաթղթերը հնարավորություն են տալիս ըմբռնել այն բարոյական ու իրավական նորմերը, որոնց վրա է հենվում ՄԱԿ-ի բոլոր կոմիտեների աշխատանքը: Պատվիրակներին խորհուրդ է տրվում ծանոթանալ նաև ներկայիս և նախորդ Գլխավոր քարտուղարների հեղինակած փաստաթղթերին: Այս կարգի փաստաթղթերը, աշխարհում տիրող իրավիճակով պայմանավորված, տեսություններ են զանազան խնդիրների վերաբերյալ: Բոլոր պատվիրակներին խորհուրդ է տրվում աչքի անցկացնել Գլխավոր քարտուղարների վերջին հաշվետվությունները աշխատանքին վերաբերող հեռանկարները պատկերացնելու և հիմնավոր կարծիք ձևակերպելու համար:
Պատվիրակները պետք է ուսումնասիրեն ՄԱԿ-ի կանոնադրությունն ամբողջությամբ, հատկապես` կազմակերպության առանձին մասերի գործառույթների և լիազորությունների հետ կապված գլուխները: Ինչպես նաև ծանոթանալ առանձին կոմիտեներին վերաբերող զանազան հռչակագրերին և այլ փաստաթղթերին: Հայաստանի օրինակով մանրամասների համար տե'ս` Հայաստանը և ՄԱԿ-ի պայմանագրերը
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ