ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ

 

1992թ. անկախությունից հետո Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց և վավերացրեց մի շարք միջազգային հիմնարար համաձայնագրեր, պայմանագրեր և կոնվենցիաներ,  դրանով պարտավորվելով  ստեղծել այնպիսի պայմաններ, որ կապահովեն այդ միջազգային փաստաթղթերից բխող պարտավորությունների կատարումը: ՄԱԿ-ի Կանոնադրությանը համաձայն` «Բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են սույն կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց բոլորի համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները»: (ՄԱԿ-ի Կանոնադրություն հոդված 2, կետ 2): Համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը արտահայտում է սույն միտքը հոդված 6-ում հետևյալ ձևով. «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են»:

Դառնալով մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի մասնակից` Հայաստանի Հանրապետությունը  որոշակի պարտավորություններ է ստանձնել: Օրինակ, դառնալով  Քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրի մասնակից` Հայաստանի Հանրապետությունը  պարտավորվել է պաշտպանելու և ապահովելու շարժման ազատությունը, օրենքի առջև հավասարությունը, արդար դատավարության  իրավունքը և անմեղության կանխավարկածը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, կարծիքի և արտահայտման, խաղաղ հավաքների  ազատությունը,  միավորման և հասարակական գործերին ու ընտրություններին մասնակցության ազատությունը և փոքրամասնության իրավունքների պաշտպանվածությունը: Սա  անվերապահորեն հաստատում է, որ մարդու իրավունքին վերաբերող հիմնահարցերը, այսինքն մարդկանց իրավունքների և ազատությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության անմիջական պարտականությունն է:

Մարդու իրավունքների իրագործման պաշտպանության, աջակցության և ապահովման պարտավորությունը  պետությունների կարևորագույն  պատասխանատվությունն է, որն էլ հետևաբար պետությունների վրա անհատների մարդու իրավունքների  պաշտպանության պատասխանատվություն է դնում:  Պետություններն իրենց տարածքում բնակվող բոլոր մարդկանց պարտավոր են ապահովել բազմաթիվ Մարդու իրավունքներով, մինչդեռ պետությունը պարտավոր է որոշակի մարդու իրավունքներով ապահովել մարդկանց հատուկ խմբերի:

Հիմնականում պայմանագրերի մեծ մասն օժտված չեն գործադիր իշխանությամբ: Որոշ պետություններում միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն պետական օրենսդրության նկատմամբ, շատ երկրներում պայմանագրերին տրվում է  սահմանադրության կարգավիճակ, և մի շարք պետություններում  միայն տվյալ պայմանագրի որոշակի դրույթներ են արտացոլվում պետական օրենսդրության մեջ:

ՄԱԿ-ի համակարգում գոյություն ունեն նաև մարդու իրավունքների միջազգային չափանիշների կենսագործումը վերահսկելու և մարդու իրավունքների խախտումների մասին գանգատները քննության առնելու մի շարք պայմանագրային և արտապայմանագրային մեխանիզմներ: Վերջիններս վերահսկում են մարդու իրավունքներին վերաբերող հիմնարար միջազգային պայմանագրերի կենսագործումը: Ստեղծված առանձին հանձնաժողովները  կազմված են անկախ փորձագետներից, որոնք գործում են անհատապես և ոչ որպես իրենց կառավարությունների ներկայացուցիչներ, թեև ընտրվում են մասնակից պետությունների ներկայացուցիչների կողմից: Պայմանագրերի կատարումը վերահսկող մարմինների հիմնական գործառույթներն են մասնակից պետությունների ներկայացրած զեկույցների ուսումնասիրումը և մարդու իրավունքների խախտումների մասին գանգատները քննության առնելը:

2007 թ. հունիսի 18-ին Մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց բողոքարկման մի նոր ընթացակարգ, որով հնարավոր կլինի լուծել աշխարհի ցանկացած մասում և ցանկացած հանագամանքներում առաջացող մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների կոպիտ և վստահելի աղբյուրների միջոցով ապացուցված խախտումների հետևողական օրինաչափությունները:

Հայաստանը Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կայքէջում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վերաբերյալ պայմանագրերի վավերացումների կարգավիճակը

Մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի զեկույցները

CAT-Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիա

CCPR-Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր

CEDAW-Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա

CERD-Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիա

CESCR-Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր

CRC-Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա

Հատուկ ընթացակարգերի բաց հրավեր
Մշտական հրավերը պետության կառավարության կողմից բոլոր թեմատիկ հատուկ ընթացակարգերին ուղղված բաց հրավեր է: Մշտական հրավեր ուղարկելով՝ պետությունները հայտարարում են, որ իրենք միշտ պատրաստ են ընդունելու բոլոր հատուկ ընթացակարգերի այցելությունները:

Կամավոր ստանձնած պարտավորություններ ու հանձնառնություններ
Մարդու իրավունքների խորհրդի անդամների ընտրությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի ժամանակ, 2006թ. մայիսի 9-ին: Անդամ պետությունները իրենց թեկնածությունները պաշտպանելու համար Քարտուղարությանն են ներկայացրել իրենց կամավոր պարտավորություններն ու հանձնառնությունները:
Հայաստանի ստանձնած պարտավորությունների էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել այստեղ:

Համընդհանուր պարբերական դիտարկում
Համընդհանուր պարբերական դիտարկումը մի եզակի գործընթաց է, որն ընդգրկում է ՄԱԿ-ի անդամ բոլոր 192 պետություններում մարդու իրավունքների վիճակի դիտարկում յուրաքանչյուր քառամյակը մեկ անգամ: ՀՊԴ-ի գործընթացն առաջնորդվում է պետության կողմից եւ կատարվում Մարդու իրավունքների խորհրդի հովանու ներքո, որը յուրաքանչյուր պետության հնարավորություն է տալիս հայտարարել, թե ինչ միջոցառումներ են իրենք ձեռնարկել՝ բարելավելու համար մարդու իրավունքների պաշտպանության վիճակն իրենց երկրներում եւ կատարելու իրենց ստանձնած՝ մարդու իրավունքներին վերաբերող պարտավորությունները:
Հայաստանի ՀՊԴ-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

 

Օգտակար հղումներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ