ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

 

Մարդու իրավունքները բնորոշ են բոլոր մարդկանց՝ անկախ ազգությունից, բնակության վայրից, սեռից, ազգային կամ էթնիկ ծագումից, մաշկի գույնից, կրոնից, լեզվից, կամ որևէ այլ կարգավիճակից: Մենք բոլորս, առանց խտրականության, հավասարապես օժտված ենք մեր մարդու իրավունքներով: Այս իրավունքները փոխկապակցված են, փոխլրացնող ու անբաժանելի:

Ունիվերսալ մարդու իրավունքները հաճախ արտահայտվում և երաշխավորվում են օրենքով, պայմանագրերի, սովորութային միջազգային իրավունքի, համընդհանուր սկզբունքների և միջազգային իրավունքի այլ աղբյուրների տեսքով: Մարդու իրավունքների միջազգային իրավունքը կառավարությունների համար սահմանում է որոշակի ձևով գործելու կամ որոշակի վարքագծից զերծ մնալու պարտականություններ՝ անհատների կամ խմբերի մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները պաշտպանելու և խրախուսելու համար:

Մարդու իրավունքները ունիվերսալ և անօտարելի են: Մարդու իրավունքների ունիվերսալության սկզբունքը մարդու իրավունքների միջազգային իրավունքի անկյունաքարն է: Այս սկզբունքը, որն առաջին անգամ նշվել է 1948թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, արտացոլվել է մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային կոնվենցիաներում, հռչակագրերում և բանաձևերում: 1993 թվականի Մարդու իրավունքներին նվիրված Վիեննայի միջազգային խորհրդաժողովում նշվեց, որ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանությունն ու խրախուսումը պետությունների պարտականությունն է՝ անկախ նրանց քաղաքական, տնտեսական ու մշակութային համակարգից:

Ի՞նչ են մարդու իրավունքները

Մարդու իրավունքների պայմանագրային մարմինները

Մարդու իրավունքների խորհուրդը

Մարդու իրավունքների հիմնական միջազգային փաստաթղթերը

Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը

Մարդու իրավունքներն ու համացանցը

Մարդու իրավունքները և Հայաստանը


Օգտակար հղումներ


Գրքեր մարդու իրավունքների մասին


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հրատարակումներ և գրադարաններ


Մուլտիմեդիա

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ