|
Աշխատանքի միջազգային կազմակերպություն
|
«ԱՄԿ հիմնական նպատակն է ընդլայնել տղամարդկանց և
կանանց հնարավորությունները` ստանալու արժանապատիվ
և արդյունավետ զբաղվածություն` ազատության,
արդարության կայունության և մարդկային
արժանապատվության հարգանքի պայմաններում»
ԱՄԿ Գլխավոր տնօրեն Խուան Սոմավիա
Մանդատը
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որը նպատակ է հետապնդում սոցիալական արդարության սկզբունքների, միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների և աշխատանքի ոլորտում իրավունքների խթանումը: Հիմնադրված լինելով 1919 թ., 1946 թ. ԱՄԿ–ը դարձավ դարձավ ՄԱԿ-ի առաջին մասնագիտացված գործակալությունը: ԱՄԿ-ի Կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում` Ժնևում:
ԱՄԿ–ն ունի չորս հիմնական ռազմավարական նպատակ`
Այս խնդիրները լուծվում են տարբեր եղանակներով`
Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ԱՄԿ-ն ունի յուրօրինակ եռակողմ կառուցվածք: Կազմակերպությունում գործատուների և աշխատողների ներկայացուցիչները` տնտեսական գործունեության «սոցիալական գործընկերները», կառավարությունների ներկայացուցիչների հետ ունեն հավասար ձայն` քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս: ԱՄԿ-ն նմանատիպ եռակողմությունն աջակցում է նաև մասնակից-երկրների ներսում` խրախուսելով արհմիությունների և գործատուների միջև ՙսոցիալական երկխոսությունը ՚` կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, սոցիալական, տնտեսական և շատ այլ ոլորտներում ազգային քաղաքականության մշակման և իրականացման նպատակով:
ԱՄԿ-ն Հայաստանում
Հայաստանում ԱՄԿ գործունեությունն համակարգում է Մոսկվայում տեղակայված ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմը և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակը, որին աջակցում է Երևանում ԱՄԿ Ազգային համակարգողը: Բացի Հայաստանից,գրասենյակի գործունեությունն ընդգրկում է տարածաշրջանի ևս ինն երկրներ` Ադրբեջան, Բելոռուս, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան:
ԱՄԿ և Հայաստանի Հանրապետության միջև 2007-2011 թթ. համագործակցության հիմնական ուղղությունները տրված են Արժանապատիվ աշխատանք ծրագրում, որն ստորագրվել է 2007 թվականի մարտի 26-ին ԱՄԿ գրասենյակի տնօրենի և սոցիալական գործընկերների` կառավարության, գործատուների և աշխատողների (արհմիություններ) միությունների, կողմից: Արժանապատիվ աշխատանք ծրագրերը ԱՄԿ և նրա անդամպետությունների միջև համագործակցության հիմնական գործիքն են ամբողջ աշխարհում: Դրանք ապահովում են այդ համագործակցության հետևողական և համալիր բնույթը, որն օգնում է երկրներին հաջողությամբ առաջ ընթանալ բոլորի համար արժանապատիվ աշխատանք ապահովելու ճանապարհով:Արժանապատիվ աշխատանք ծրագիրը կոչված է ներդրում ունենալու զարգացման ոլորտում, մասնավորապես, աղքատության կրճատման ռազմավարության մեջ, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման աջակցության ծրագրում, Հազարամյակի զարգացման ազգային նպատակների նվաճումներում և զարգացման նպատակ հետապնդող այլ ինտեգրված նախաձեռնություններում:
Ծրագրի գերակայող ուղղություններից է զբաղվածության քաղաքականության կատարելագործումը: Հայաստանը ծանր ազդեցություն կրեց համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքով: 2009 թ. ՀՆԱ-ն նվազեց 14,9 տոկոսով:ԱՄԿ-ն արագ արձագանքեց Հայաստանի կառավարության դիմումին` աջակցելով աշխատաշուկայի վրա ճգնաժամի ազդեցության հետևանքների վերաբերյալ հետազոտության իրականացման հարցում: ԱՄԿ-ը կաջակցի սոցիալական գործընկերներին զբաղվածության ռազմավարության մշակման, ինչպես նաև աշխատաշուկայի քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացում աշխատաշուկայի վերլուծության արդյունքներն արդյունավետ օգտագործելու հարցում`կրթության համակարգի կողմից աշխատաշուկայի պահանջներն հաշվի առնելու ճանապարհով: Տեխնիկական խորհրդատվություն և կարողությունների զարգացման աջակցություն են ցուցաբերվում միգրանտ աշխատողների աշխատանքի ընդունման, նրանց պաշտպանության իրավակիրառական պրակտիկայի կատարելագործման, թրաֆիկինգի դեպքերի կանխարգելման և դատական հայց հարուցելու, ինչպես նաև թրաֆիկինգի զոհերի պաշտպանության ուղղությամբ:
Հաջորդ կարևոր հարցը սոցիալական երկխոսության ամրապնդումն է: Ծրագիրը նախատեսում է սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության, ներառյալ ճյուղային և ձեռնարկությունների մակարդակով կոլեկտիվ բանակցությունների վարման, օրենսդրական բազայի հետագա զարգացում, ինչպես նաև աջակցություն երկկողմ և եռակողմ հանձնաժողովների ստեղծմանը: Կոլեկտիվ բանակցությունները կնպաստեն այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են աշխատանքի վարձատրության հարցերում անհավասարությունն ու խտրականությունը, ցածր վարձատրությունը և այլն: ՀՀ կառավարության, աշխատողների և գործատուների կազմակերպությունների ջանքերով և ԱՄԿ աջակցությամբ 2009 թ. ստորագրվեց հանրապետական եռակողմ կոլեկտիվ պայմանագիրը և ստեղծվեց հանրապետական եռակողմ հանձնաժողով:
Արժանապատիվ աշխատանք ծրագիրը նպատակ է հետապնդում բարելավել սոցիալական պաշտպանության համակարգն Հայաստանում, մասնավորապես, աշխատանքի պաշտպանության ազգային համակարգը: ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տարիներին աշխատանքի պայմանները անշեղորեն վատթարանում էին, աշխատանքի տեսչությունը դադարեց գործել: ԱՄԿ գնահատականներով արտադրությունում դժբախտ դեպքերի և աշխատանքի անբավարար պայմանների պատճառով կորուստները կազմում են ՀՆԱ 4%-ը: ԱՄԿ աջակցությամբ 60 աշխատանքի տեսուչներ ուսուցանվել են աշխատանքի միջազգային չափորոշիչների և ռիսկերի գնահատման թեմաներով:
ԱՄԿ մի շարք մեթոդաբանություններ, ինչպես օրինակ, Աշխատանքի բարելավումը փոքր ձեռնարկություններում (ԱԲՓՁ), Մոդուլային հմտությունների ուսուցում (ՄՀՈՒ), Սկսիր և զարգացրու քո բիզնեսը (ՍԶՔԲ), փորձարկվել և իրականացվել են Հայաստանում: Արժանապատիվ աշխատանք ծրագիրը շարունակում է խթանել երկրի զբաղվածության, աշխատանքի առողջության և անվտանգության իրավակիրառական պրակտիկայի համապատասխանեցումը միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև արտադրությունում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրության, մայրության պաշտպանության և գործազրկությունից ապահովագրության հարցերով սոցիալական ապահովության սխեմաների կառուցումը:
Ծրագրի այլ գերակայությունների թվում են` աշխատատեղերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելումը, ԱՄԿ 138 և 182 կոնվենցիաների կիրարկումը, որոնք վերաբերում են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելմանը:
Գրասենյակի երկլեզու ինտերնետային կայքում կարելի է ծանոթանալ տարածաշրջանի երկրների վերաբերյալ թարմ տեղեկատվությանը և լուրերին, ԱՄԿ կոնվենցիաների և հանձնարարականների տեքստերին, իրականացվող նախագծերի վերաբերյալ տեղեկատվությանը, հրապարակումներին, եռամսյա «Լրատուին», ԱՄԿ վերաբերյալ լրագրային նյութերին և հասու լինել այլ օգտակար տեղեկատվության:
ՀԱՍՑԵ`
Աշխատանքի միջազգային կազմակերպություն
ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմ և
Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակ
Պետրովկա 15, գրասենյակ 23
Մոսկվա 107031, Ռուսաստան
Հեռ.` (7 495) 933 0810
Ֆաքս` (7 495) 933 0820
Էլ. փոստ` moscow@ilo.org
URL: http://www.ilo.ru
Հայաստանում ԱՄԿ Ազգային համակարգող ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 54 39 72
Ֆաքս` (374 10) 54 39 72
Էլ. փոստ` hovhannisyan@ilo.org
URL: http://www.un.am
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ