ՄՄԿ

 

Միգրացիայի միջազգային կազմակերպություն

Մանդատը

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) անդամակցում է ՄՄԿ-ին 1993 թվականից: Երկրում ՄՄԿ գործունեության համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության ստորագրած մի շարք փաստաթղթեր, ներառյալ «Իրավունքների և ազատությունների վերաբերյալ համագործակցության պայմանագիրը» (1994 թ.) և «Փոխըմբռնման հուշագիրը»(2001թ.): Որպես միջկառավարական կազմակերպություն՝ ՄՄԿ-ի Հայաստանի առաքելությունը սերտորեն համագործակցում է ՀՀ Կառավարության հետ և իրականացնում ՀՀ Կառավարության, այդ թվում տարբեր նախարարությունների ու պետական գերատեսչությունների կողմից գերակա ճանաչված ծրագրեր: ՄՄԿ-ն հիմնադրել է իր գրասենյակը Երևանում 1993 թվականին:



Միգրացիոն քաղաքականություն և հետազոտություններ

Միգրացիոն քաղաքականության ոլորտում ՄՄԿ-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է  նպաստել միգրացիոն գործընթացներում ներգրավված կողմերի միջև երկխոսության աճին երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Համաշխարհային մակարդակով ՄՄԿ-ն կազմակերպում է «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսությունը» (ՄՄԵ) և ակտիվորեն աջակցում և մասնակցում Միգրացիայի շուրջ տարածաշրջանային խորհրդատվական գործընթացներին:  Այսպես, 2013թ.-ին ՀՀ Սփյուռքի նախարարը մասնակցել է Ժնևում գումարված Սփյուռքի նախարարների համաժողովին: ՄՄԿ-ն նաև մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Բարձր մակարդակով միգրացիայի և զարգացման հարցերին նվիրված երկխոսության» կազմակերպմանը:

Միգրացիոն քաղաքականության ոլորտում սկսած 2001թ.-ից ՄՄԿ-ն աջակցել է Հարավային Կովկասի ուղարկող և տարանցիկ երկրների և ընդունող ԵՄ անդամ պետությունների միջև միջտարածաշրջանային միգրացիոն կառավարման երկխոսությանը («Խմբային» գործընթաց), որն անդրադարձել էօրինական միգրացիայի խթանման և երկկողմ ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագրերի հարցերին: Ներկայումս ՄՄԿ-ը դյուրացնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև միգրացիայի շուրջ քաղաքականության սեմինարների կազմակերպմանը՝ խորացնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսությունը Հայաստան-ԵՄ «Շարժունակության շուրջ գործընկերության», «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելումասին» և «Հայաստնաի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին» համաձայնագրերի շրջանակներում: 

ՄՄԿ-ը տրամադրում է միգրացիայի կառավարման տարբեր հիմնահարցերի շուրջ խորհրդատվություն միգրացիայի ոլորտի մասնագետներին և քաղաքականություն մշակողներին ՀՀ Կառավարությունից, միջկառավարական և ոչ-կառավարական կազմակերպություններից, մասնավոր փորձագետներին և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ըստ վերջիններիս խնդրանքի:

ՄՄԿ-ն օժանդակում է միգրացիայի կառավարման բարեփոխումներին, այդ թվում էլեկտրոնային անձնագրերի համակարգի և կենսաչափական կողմնորոշիչներով նույնականացման քարտերի ներդրմանը:  ՄՄԿ-ն առաջարկություններ է ներկայացրել քաղաքականության տարբեր փաստաթղթերի և օրինագծերի վերաբերյալ: ՄՄԿ-ը նաև իրականացրել է թեմատիկ կարողությունների գնահատումներ, ինչպիսին են աշխատանքային միգրացիան, կենսաչափական կողմնորոշիչներով փաստաթղթերը, օդանավակայանի անվտանգությունը, միգրացիոն տվյալները և միգրանտների իրավունքները:  2008թ. «ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտի ուսումնասիրություն. Գնահատման առաքելության զեկույցը» սկիզբ դրեց Հայաստանում միգրացիոն բարեփոխումների. ՀՀ Վարչապետի որոշմամբ ձևավորվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ քննարկելու զեկույցի առաջարկություններն ու մեկնաբանությունները, ինչի արդյունքում Միգրացիոն գործակալության կարգավիճակը բարձրացվեց, և ներկայումս Պետական միգրացիոն ծառայությունն օժտված է  միգրացիոն քաղաքականության մշակման գործառույթով: 2011թ.-ի «ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտում զարգացումների ակնարկում (առաջընթացի գնահատման զեկույց)» շեշտը դրվեց միգրացիայի կառավարման մանդատ ունեցող մարմինների գործունեության համակարգման վրա: 

2010թ. «Միգրացիոն տվյալների հավաքագրման, մշակման և փոխանակման կատարելագործումը ՀՀ-ում. Կարիքների գնահատում և առկա բացերի վերլուծությունը» առաջարկում է միգրացիոն վիճակագրության հավաքման, փոխանակման և վերլուծության համակարգված ճանապարհ՝ համաձայն  միջազգային և տարածաշրջանային չափանիշների: ՄՄԿ-ն աջակցել է միգրացիոն տվյալների հավաքագրման մեթոդոլոգիայի մշակմանը և 2013թ.-ին հովանավորել է միգրացիայի մասին համազգային հետազոտության անցկացումը:  

-Կարողությունների զորացում. Փոփոխվող միջազգային միջավայրում միգրացիայի մարտահրավերներին արձագանքման հետևողական քայլերի մշակման առնչությամբ և ՀՀ Կառավարության կարիքներին արձագանքելու համար ՄՄԿ-ի տեխնիկական համագործակցությունն ուղղվել է նաև միգրացիայի կառավարման հարցերով զբաղվող և ի հայտ եկող նոր խնդիրների լուծման ուղղությամբ աշխատող պաշտոնատար անձանց կարողությունների զորացմանը: 1993 թ.-ից վեր ՄՄԿ-ն իրականացրել է կարողությունների զորացման լայնածավալ աշխատանք Միգրացիոն պետական ծառայության համար, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և դրա կազմում գործող ՀՀ Սահմանապահ զորքերի, ՀՀ Ոստիկանության և դրա կազմում գործող անձնագրերի և վիզաների վարչության, Ինտերպոլի ՀՀ ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ), ՀՀ Արտաքին գործերի նախարարության և նրա հյուպատոսական ծառայությունների, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այլ գերատեսչությունների համար: Մասնավորապես, ոստիկանության և սահմանապահ զորքերի ծառայողների համար կազմակերպվել են ընդգրկուն ուսուցողական ծրագրեր օրենսդրության, մարդու իրավունքների, ինքնության և ճամփորդական փաստաթղթերի զննության և խարդախության դեպքերի բացահայտման, մաքսանենգության և թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ, ինչպես նաև՝ սահմանային հսկողության և կառավարման տեխնոլոգիաների կիրառման դասընթացներ:


Միգրացիայի միջազգային իրավունք և միգրանտների իրավունքներ

ՄՄԿ-ը խթանում է Միգրացիայի միջազգային իրավունքի (ՄՄԻ) և միգրացիայի կառավարման միջազգային իրավական դաշտի մասին իրազեկությունը և գիտելիքների տարածումը: ՄՄԻ-ն ընդգրկում է մի շարք սկզբունքներ և կանոններ, որոնք միասին կարգավորում են Պետությունների միջազգային պարտավորությունները կապված միգրանտների հետ: 2009թ.-ին ՄՄԿ-ն աջակցեց «Միգրացիա և մարդկային զարգացում. Հնարավորությւոններ և մարտահրավերներ: Մարդկային զարգացման ազգային զեկույցի» մշակմանը:  2010թ.-ին հրատարակվեց «Միգրացիայի կառավարում և մարդու իրավունքներ» ուսումնասիրությունը:

2012-2013թթ.-ին ՄՄԿ-ն իրականացրել է «ԵՄ չափանիշների հետ համեմատությամբ միգրացիայի վերաբերյալ Հայաստանի օրենսդրության և դրա գործնական կիրառության վերլուծությունը»: Մշակվել է «Միգրացիայի ոլորտի տերմինների բառարանի» հայերեն տարբերակը: հայերենով հրատարակվել է նաև «ԵՄ 27 անդամ պետություններում օրինական ներգաղթի ոլորտի օրենքների համեմատական ուսումնասիրություն. Ներառյալ նորեկների համար յուրաքանչյուր անդամ պետությունում սահմանված պայմանների ու ձևական պահանջների գնահատում» ուսումնասիրությունը:

Միգրացիայի միջազգային իրավունքի թեմայով վերապատրաստման ծրագրեր համար կազմակերպվել են պետական տարբեր հաստատություններիինչպես նաև Հայաստանի ԲՈՒՀ-երի ներկայացիչների համար. Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ներդմուշվում է Միգրացիոն ուսումնասիրությունների ուղղվածությամբ մագիստրոսական ծրագրեր՝ Բոլոնյայի պահանջների համաձայն, իսկ Երևանի պետական համալսարանում բացվել է Միգրացիոն ուսունասիրությունների կենտրոն:

ՄՄԿ-ը Հայաստանում իրականացնում է տարածաշրջանային մի ծրագրի, որի նպատակն է նպաստել հայ միգրանտների ինտեգրմանը Լեհաստանում՝ բարձրացնելով նրանց իրազեկության մակարդակը իրենց իրավունքների և պարտականությունների մասին և կանխելու միգրանտների հանդեպ խտրականությունն ու շահագործումը Լեհաստանի աշխատաշուկայում: Գործում է թեժ գիծ Լեհաստան մեկնել ցանկացողների համար:


Սահմանների կառավարում

ՄՄԿ-ն շարունակաբար սահմանների կառավարման թեմայով վերապատրաստման ծրագրեր է իրականացրել սահմանային զորքերի, ոստիկանության, ինտերպոլի, հյուպատոսների և սահմանային համալիր կառավարմանը ներգրավված այլ մարմինների համար: 2010թ.-ին մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագրը: Վերջինս օգտագործվում է սահմանապահների կանոնավոր ուշարունակական վերապատրաստման և նորանշանակ ծառայողների ուսուցան համար:  ՄՄԿ-ը 2012թ.-ին տեխնիկական խորհրդատվություն է տրամադրել ՀՀ-ում սահմանային լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի  հինադրման ուղղությամբ, ներառյալ վերջիններիս գործունեության ընթացակարգերը և ուսուցման ծրագրի մշակումը:

ՄՄԿ-ն իրականացրել է նաև կարողությունների զորացում ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի և միջազգային համագործակցության բաժնի համար, որը պատասխանատու է կանխելու, հայտնաբերելու անօրինական միգրացիայի դեպքերը Հայաստանում:

ՄՄԿ-ն աջակցել է ՀՀ-ում սահմանների կառավարման բարեփոխումների գործընթացին՝ ՀՀ բոլոր սահմանահատման կետեր ներդնելով Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը:

ՄՄԿ-ը նաև աջակցել է ՀՀ ոստիկանության որոշ կենտրոնական ստորաբաժանումները և Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանը Ինտերպոլի <<I-24/7» տեղեկատվական շտեմարանին միանալու հարցում:

ՄՄԿ-ը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի ներմուծման գործընթացին:  ԵԱՀԿ-ն և ՄՄԿ-ն իրականացրել են կարիքների գնահատում և ներկայացրել են առաջարկներ ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման Ազգային գործողությունների ծրագրի ստեղծման վերաբերյալ:   ՄՄԿ-ի միջոցով ստուգվել է կենսաչափական կողմնորոշիչներով նոր փաստաթղթերի որակը:  ՄՄԿ-ի տեխնիկական խորհրդատվությամբ Ոստիկանությունը մշակել է օրենքների մի շարք նախագծեր կենսաչափական կողմնորոշիչներով փաստաթղթերի  ներդրման վերաբերյալ: ՄՄԿ-ը նաև առաջարկություններ է ներկայացրել «Անհատական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքի նախագծին:

ՄՄԿ-ը մշակել է մի քանի այլ կարևոր ուսումնասիրություններ, ինչպիս օրինակ՝ «Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության զեկույցը» և «Սահմանների կառավարման կարիքների գնահատման զեկույցը»: Վերջինս անդրադառձել է սահմանային ենթակառուցվածքում առկա թերություններին՝ նպատակ ունենալով բարելավելու Հայաստանի որոշ սահմանահատման կետերի սահմանային վերահսկողության արդյունավետությունը:

 

Աշխատանքային միգրացիա

ՄՄԿ-ը տեխնիկական խորհդատվություն է տրամադրում դյուրինացնելու  [KG1] շրջանառու աշխատանքային միգրացիան, ինչպես նաև իրականացնում է կարողությունների զորացում:   Աշխատանքային միգրացիայի ոլորտում ՄՄԿ-ի գործողունեությունն ուղղված է կարգավորելու աշխատուժի տեղաշարժնը, ինչպես նաև այնպիսի ծրագրեր,  որոնք աջակցում են ՀՀ Կառավարությանը և միգրանտներին աշխատանքային միգրանտների ընտրության, հավաքագրման, մշակութային ուղղորդման, ուսուցման, ուղևորության, ընդունման, ինտեգրման և վերադարձի հարցերում:

Շնորհիվ ՄՄԿ-ի ծրագրերի, ՀՀ Կառավարությունն սկսեց ուշադրություն դարձնել աշխատանքային միգրացիայի կարգավորման հարցերին: ՄՄԿ-ն աջակցել է Քատարի Պետության հետ ՀՀ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքման բանակցություններին:  Քննարկվում են նման համագործակցության հնարավորություններ Ղազախստանի, Իտալիայի և այլ երկրների հետ:

«Հայաստանում աշխատանքային միգրացիայի կառավարման կարիքների գնահատումը» զեկույցը երևան հանեց թե՛ աշխատանքային իմիգրացիայի, թե՛ էմիգրացիայի ոլորտներում քաղաքականության, օրենսդրության և վարչական կառուցվածքներում առկա որոշակի բացեր և առաջարկեցաշխատանքային միգրացիան կարգավորող քաղաքականության տարբերակները: Զեկույցի առաջարկները կենսագործելու առումով ՄՄԿ-ը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը աշխատանքային միգրացիայի ոլորտի կարգավորման քաղաքականության ու օրենսդրական դաշտի ձևավորման հարցում:

Տրամադրված տեխնիկական աջակցությունը ամրապնդելու համար իրականացվում է կարողությունների զորացում՝ ընդլայնելու բազմաթիվ պետական պաշտոնյաների գիտելիքները աշխատանքային միգրացիայի կառավարման ոլորտում:

-Միգրանտների խորհրդատվություն

Նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը  անկանոն միգրացիայի վտանգների, ինչպես նաև օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին՝ ՄՄԿ-ի Հայաստանի առաքելությունը Պետական զբաղվածության ծառայության հետ հիմնել է Միգրացիոն ռեսուրս կենտրոն, որը տրամադրում է անվճար խորհրդատվություն հավանական միգրանտներին: ՄՄԿ-ը մշակել է ժամանակավոր միգրանտի իրավական ուղեցույց 23 երկրների համար (Ավստրալիա[KG2] , Ավստրիա, Ամերիկայի միացյալ նահանգներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելգիա, Իրան, Իտալիա, Իսպանիա, Հունգարիա, Լեհաստան, Ղազախստան, Միացյալ թագավորություն Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Շվեդիա, Չեխիայի Հանրապետություն,  Պորտուգալիա,Ռուսաստանի դաշնություն, Ուկրաինա, Քատար, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, և):  

-Սփյուռք

ՄՄԿ-ը նախաձեռնել է ՀՀ կառավարության և Հայաստանի սփյուռքի կազմակերպությունների միջև երկխոսություն աշխատանքային միգրացիայի կառավարման ոլորտում սփյուռքի դերի մասին: Ներկայումս Հայաստանը մի տարածաշրջանային ծրագրի մաս է կազմում, որի նպատակն է ապահովել Եվրոպայում բնակվող բարձր մասնագիտական որակավորում ունեցող ազգակիցների ժամանակավոր վերադարձը Հայաստան:  

Մարդկանց թրաֆիքինգի  դեմ պայքար

ՄՄԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի գործում:  ՄՄԿ-ը այլ կազմակերպություների հետ միասին հետաուտ է եղել ՀՀ  Քրեական օրենսգրքում մարդկանց թաֆիքինգի քրեականացմանը, Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների մասին կոնվենցիայի» և նրա արձանագրությունների վավերացմանը, ինչպես նաև մասնակցել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրերի մշակմանը:


ՄՄԿ-ը Հայաստանում իրականացրել է թրաֆիքինգի դեմ պայքարի տասներկու խոշոր ծրագրեր, որոնց շրջանակները ներառել են հետազոտություններից և կարողությունների զորացումից սկսած մինչև աջակցություն թրաֆիքինգի զոհերին և հանրության իրազեկման աշխատանքները: Աշխատելով իր գործընկերների հետ՝ ՄՄԿ-ն անմիջական աջակցություն է ցուցաբերում թրաֆիքինգի զոհերին: Հետագա աջակցությունը ներառում է մասնագիտական փորձառության և գործնական հմտությունների մատուցում ուժային կառույցներին և սահմանապահ զորքերին, մարդկանց թրաֆիքինգով զբաղվողներին առավել արդյունավետ կերպով հայտնաբերելու, հետաքննելու և պատժելու գործում:

ՄՄԿ-ի աջակցությամբ և Հարավկովկասյան տարածաշրջանային ծրագրի շրջանակում ներկայումս թրաֆիքինգի թեման ներդրված է դպրոցներում` ավագ դասարաններում դասավանդելու համար: Հայաստանի բոլոր դպրոցներից և արհեստագործական ուսումնարաններից ու քոլեջներից ուսուցիչներ վերապատրաստվել են թրաֆիքինգի թեման դասավանդելու համար, և բոլոր դպրոցները ստացել են դասընթացի համար հրատարակված գրքերը և մյուս ուսուցողական նյութերը: Բուհերի ուսանողների համար նույնպես մշակվել է ուսուցողական ձեռնարկ:

Համայնքային աջակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի ՀԿ-ները շարունակաբար կազմակերպում են տեղեկատվության տարածման քարոզարշավներ, որը խթանում է Հայաստանում թրաֆիքինգի թեմայով կրթության կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ ուսուցման սկզբունքը և արտաժամյա գործունեությունը:


Կամավոր վերադարձի աջակցում և վերաինտեգրում (ԿՎԱՎ) 

Միգրանտների ծագման երկրներում վերաինտեգրման աջակցության ցուցաբերումը կայուն վերադարձ ապահովելու կարևոր տարրերից է: ՄՄԿ-ը և ծագման երկրների գործընկերները միգրանտներին տրամադրում են սոցիալ-տնտեսական աջակցություն՝ խթանելու իրենց ինքնաբավությունը և ներդրումները տեղական համայնքներում:  Վերադարձողների կայունությունը կարող է ապահովվել միայն սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգահեռ: 

ՄՄԿ-ի Հայաստանի առաքելությունը ներգրավված է տարբեր ԿՎԱՎ տարածաշրջանային ծրագրերում՝ Բելգիայից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Իտալիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից: Վերադարձողներին տրամադրվող օգնությունը բազմազան է.այն ներառում է մինչև վերադարձը տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություն, կամավոր վերադարձի կազմակերպում, ինչպես նաև սխեմաներ, որոնք ներառում են Հայաստան վերադառնալուն պես վերաինտեգրման երկարաժամկետ օգնության տրամադրում և միգրանտների տնտեսական  կենսունակության ապահովում: 2000-2011 թթ.-ին ՄՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել 5647 միգրանտների, ովքեր վերադարձել են Հայաստան հիմնականում եվրոպական պետություններից: 2011 թ. hունվարից 2013թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում ՄՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել 489 վերադարձողների՝ սպասարկելով ընդհանուր առմամբ 307 դեպք (ընտանիք):

ՄՄԿ-ը մշակում է «Վերաինտեգրման ուղղորդման ուղեցույց»՝ նպատակ ունենալով  ուղղորդել և բարելավել վերադարձողներին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև նպաստել կայուն վերադարձին: Ուղեցույցը նախատեսվում է որպես ուղղորդան մեխանիզմ՝ վերադարձողների վերաինտեգրման գործընթացներում ներառված բոլոր մարմինների համար:

 

Դյուրինացված տեղաշարժ և վերաբնակեցում

- Նախահյուպատոսական ծառայություններ (Կանադա). Կանադայի Կառավարությունը ստորագրել է համաձայնագիր ՄՄԿ-ի հետ, որի համաձայն  ՀՀ քաղաքացիներն ու բնակիչներն ունեն հնարավորություն օգտվել  ՄՄԿ-ի միջոցով մատուցվող նախահյուպատոսական ծառայություններից՝ Մոսկվայում Կանադայի դեսպանատուն տարբեր տեսակի վիզաներին դիմելու նպատակով: Դիմողները կարող են ստանալ աջակցություն ժամանակավոր կացության վիզաների, աշխատանքի և  սովորելու արտոնագրերի ստացման գործընթացներում, որն իր մեջ ներառում է տեղեկատվության տրամադրում, վիզաների վճարների փոխանցում,  փաստաթղթերի  թարգմանություն և հաստատում, դիմումների լրացում, ամբողջական փաթեթների ստուգում  և Կանադական դեսպանատուն փաստաթղթերի, ներառյալ անձնագրերի հանձնում: Վերջին 2 տարվա ընթացքում ՄՄԿ-ն աջակցել է ավելի քան 1400 ՀՀ քաղաքացիների և բնակիչների:

- Միացյալ նահանգների փախստականների ծրագիր.  Այս ծրագրի նպատակն է գործընթաց սկսել այն անհատների համար, ովքեր դիմում են ԱՄՆ-ում որպես փախստական բնակվելու համար: ՄՄԿ-ն ստանում է նախնական հայտերը և հետո օգնում է հարցազրույցի նշանակման և գործի վարման ընթացքում:  ՄՄԿ-ը հանդիսանում է տեղական ներկայացուցչություն՝ ապահովելով ԱՄՆ միգրացիոն գործակալների այցերի հետ կապված կազմակերպչական և գործառնական աշխատանքները և հանդիսանում է որպես տեղական կոնտակտային մարմին ԱՄՆ դեսպանատան և ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակների համար:

Միգրացիա և առողջապահություն

Միգրացիոն առողջապահության մասին ՄՄԿ-ի ռազմավարական ուղղությունները ներառում են՝ (ա) Միգրանտների առողջության մշտադիտարկում, (բ) Միգրանտների առողջապահության նպաստավոր քաղաքականության և իրավական դաշտի մշակում, (գ) Միգրանտակենտրոն առողջապահական համակարգի զորացում և (դ) միգրացիոն առողջապահության ոլորտում համագործակցության, ցանցերի և  միջազգային նախաձեռնություններ դյուրինացում:

ՀՀ առողջապահության նախարարությանը, հիվանդանոցներին, բժշկական համալսարաններին, երեխաների խնամակալական կազմակերպությունների սոցիալական աշխատողներին բաժանվել է «Թրաֆիքինգից տուժած անձանց խնամքը. Ուղեցույց բուժաշխատողների համար» գրքի հայերեն տարբերակը (գիրքը մշակվել է ՄՄԿ-ի, ՄԱԿ-ի Թրաֆիքինգի դեմ պայքարի Գլոբալ նախաձեռնության, Հիգիենայի և տրոպիկական բժշկության Լոնդոնյան դպրոցի կողմից և թարգմանվել հայերեն՝ ՄԱԶԾ Հայաստանի կողմից):

Ներկայումս ՄՄԿ-ն իրականացնում է մի տարածաշրջանային ծրագիր, որը նպաստում է ԵՄ-ում բնակվող քրոնիկ հիվանդությամբ միգրանտների իրենց ծագման երկրու կայուն վերաինտեգրմանը: Ի թիվս այլ գործունեության, ծրագիրը ներառում է հետազոտություն ՝ պարզելու  Հայաստանում միգրանտների վերաինտեգրման վրա ներազդող առողջապահական գործոնները, ներառյալ Հայաստանում միգրանտների բժշկական ապահովության ոլորտի բացերը:  

 

Արտակարգ իրավիճակների ժամանակ և դրանցից հետո իրականացվող աշխատանքներ  

ՄՄԿ-ն օգնություն է տրամադրում արտակարգ իրավիճակներում տուժած բնակչությանը, ապահովում նրանց վերադարձն ու վերաինտեգրումը, կազմակերպում կարողությունների զորացում և իրավունքների պաշտպանություն:  ՄՄԿ-ն ակտիվորեն մասնակցում է աղետների ռիսկերի նվազեցման, կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականության նախաձեռնություններին:  Հայաստանում ՄՄԿ-ը ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների կառավարման աշխատանքային խմբի անդամ է:

ՄՄԿ-ի ծրագրերը լրացնում են արտակարգ իրավիճակներից հետո օգնության և զարգացման միջև կապերը՝ զորացնելով համայքներին՝ աջակցելով տուժած տարածքների վերակառուցման և վերականգման գործում, որն էլ հանդես է գալիս հարկադրված միգրացիան կանխելու ճանապարհներից մեկը: 

Հայաստանի հարավային բնակավայրերում զանգվածային միգրացիոն ալիքը կանխելու համար, որը հիմնականում պայմանավորված էր Սյունիքում խմելու և ոռոգման ջրի բացակայությամբ, որն էլ պատճառ է դարձել գյուղատնտեսության թուլացման համար, ՄՄԿ-ը մոբիլիզացրեց տեղական Շվանիձոր համայնքը՝ վերականգնելու և վերաօգտագործելու քահրիզ կոչվող ավանդական ստորերկրյա ջրային համակարգերը, որոնք Հայաստանում կառուցվել են դեռևս մ.թ.ա 720 թ.-ից: Արդյունքում ջրային համակարգը դարձավ լիովին ֆունկցիոնալ՝ խմելու և ոռոգման ջրերը հասցնելով գյուղացիներին:

ՄՄԿ-ը Հայաստանում սոցիալ-տնտեսական վերաինտեգրման և զորացման աջակցություն է ցուցաբերում ականների զոհերին, հաշմանդամներին և նրանց ընտանիքի անդամներին:

 

Միգրանտների ինտեգրացիա և վերապատրաստում

ՄՄԿ-ը նպաստում է միգրանտների և փախստականների հաջող ինտեգրմանը ընդունող հասարակությունում: Միգրանտների ինտեգրումն ընդգրկումէ՝ ա) միգրանտների և փախստականների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվության տարածում ծագման և ընդունող երկրներում, բ) խորհրդատվական ու այլ հասանելի ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում և գ) արագ և հաջող ինտեգրման հմտությունների զորացում: 

1997թ.-ից ի վեր ՄՄԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Ինքնաբավություն և ինտեգրում փոքր ձեռնարկությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում ՄՄԿ-ն օգնում է անձանց (ներառյալ վերադարձողներին, փախստականներին և տեղահանված մարդկանց) դառնալ ինքնաբավ միկրովարկերի տրամադրման միջոցով, այդ թվում ապահովում է միկրո-ձեռնարկատիրական վերապատրաստում, ինչպես նաև ընձեռում վարկային և զբաղվածության հնարավորություններ: Սրա նպատակն է նվազեցնել շահառուների կախվածությունը մարդասիրական օգնությունից, կրճատել աղքատությունը և ապահովել նրանց արդյունավետ վերաինտեգրումը հասարակությունում:

Ավելի քան 2,400 մարդ անցել է միկրո-բիզնեսի կառավարման և բիզնեսի ծրագրման ուսուցում: Տրամադրվել են 8.0 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի 9,000 վարկեր, որոնք նպաստել են 4,500 ուղղակի շահառուների, այդ թվում վարկառուների և նրանց աշխատողների կյանքի բարելավմանը:  Աջակցություն են ստացել ավելի քան 3,100 ձեռնարկություններ, մասնավորապես վարկավորման միջոցների մոտ 25%-ը օգտագործվել է արտադրական և սպասարկման ոլորտի ընկերությունների և առևտրի հավասարակշռության ստեղծման համար: Իրաքցի 42 փախստականներ և ականների 28 զոհեր շահեցին Միկրոբիզնեսի զարգացման ծառայություններից և վերապատրաստումից:

 

ՀԱՍՑԵ ՝

Միգրացիայի միջազգային կազմակերպություն, Հայաստանի առաքելություն
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 58 56 92, 58 37 86
Ֆաքս` (374 10) 54 33 65
Էլ.փոստ` IOMArmenia@iom.int
URL:        http://www.iom.int


Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ