ՀԶՆ-ների իրագործումը Հայաստանում
Համաշխարհային պատերազմից հետո միավորված պետությունները, որոնք հիմնեցին մի կառույց ավելի անվտանգ ու արդար աշխարհ ստեղծելու համար, ևս մեկ անգամ միավորվեցին 2000 թվականին Նյու Յորքում: Այս անգամ նրանք ստորագրեցին Հազարամյակի հռչակագիրը և համաձայնության եկան ութ ընդհանուր` Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ-ներ) շուրջ, որոնց ամբողջ աշխարհը պետք է հասնի մինչև 2015 թ.: Զարգացած և զարգացող երկրները, Հյուսիսն ու Հարավը, Արևելքն ու Արևմուտքը խոստացան իրագործել ՀԶՆ-ների ներկայացրած հազարամյակի զարգացման նվազագույն օրակարգը: Հավելյալ տեղեկատվություն և Հազարամյակի զարգացման նպատակների ամբողջական ցուցակը տես այստեղ:
Հայաստանն այն 189 երկրներից մեկն էր, որ ստորագրեց Հազարամյակի Հռչակագիրը: Այսպիսով, խոստանալով մինչև 2015 թ. իրագործել հետևյալ նպատակները.
Տեղայնացված նպատակներ, թիրախներ և ցուցանիշներ
Նպատակ 5. Մայրական առողջության բարելավում: Երեք քառորդով կրճատել մայրական մահացության մակարդակը:
Ազգային ՀԶՆ-ների առաջընթացը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի լույսի նեքո
Հայաստանը, որը, լինելով ՄԱԿ-ի անդամ երկիր, նույնպես միացավ ՄԱԿ-ի Հազարամյակի Հռչակագրին 2000թ. սեպտեմբերին, այժմ մարտահրավերի առջև է կանգնած, այն է` համընդհանուր ճանաչում գտած Հազարամյակի զարգացման նպատակների իրագործումը մինչև 2015թ.: Այս նպատակների իրագործման մարտահրավերները ավելի շատ խնդիրներ են առաջացնում համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի պատճառով:
ՀԶՆ քարոզարշավը Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց 2002թ. հոկտեմբերին, և ՄԱԿ-ը կառավարական գործընկերների ու քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ մոբիլիզացրեց իր ռեսուրսները համաշխարհային նպատակները երկրի համատեքստին հարմարեցնելու համար: ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչները դարձան ՀԶՆ-ների ցանցի մի մաս` նպատակ ունենալով հասարակության ստորին մակարդակից սկսել իրազեկել ՀԶՆ-ների մասին: ՀԶՆ-ների թիրախներն ու ցուցանիշները տեղայնացվեցին, որպեսզի համապատասխանեն աղքատության նվազեցման և մարդկային զարգացման հայաստանյան առաջնահերթություններին, որոնք արտացոլված են Հայաստանի զարգացման քաղաքականության և ռազմավարության մեջ: Այս գործընթացը ազգային փորձագետների ակտիվ ներգրավվածությամբ գլխավորում և ղեկավարում էր կառավարությունը, ինչը մեծապես նպաստեց ՀԶՆ-ների ազգայնացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (ԱՀՌԾ) ընդունվեց 2003թ. և դարձավ քաղաքականության առաջին փաստաթուղթը, որտեղ պաշտոնապես արտացոլված էր ՀԶՆ-ների իրագործումը:
2005թ. լույս տեսած Տեղայնացված ՀԶՆ-ների կարգավիճակի առաջին զեկույցը հաստատեց ՀԶՆ-ների շրջանակը Հայաստանի համար: Այնուամենայնիվ, կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը ՀԶՆ-ները երկրի հիմնական քաղաքականության մեջ ներառելու հետագա ուղիներ էր փնտրում: 2008թ. ընդունվեց երկրի համապարփակ զարգացման երկարաժամկետ ռազմավարական Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶԾ), և այս ռազմավարական փաստաթղթի հիմքում ընկած է ՀԶՆ-ների նվաճումը:
2010թ. սեպտեմբերին ՀԶՆ Ազգային երկրորդ զեկույցը հրապարակվեց ՄԱԿ-ի գրասենյակի կողմից Երևանում: Զեկույցը լույս տեսավ «ԱՎԱԳ լուծումներ» ՍՊԸ-ի հեղինակությամբ` ՄԱԿ-ի Զարգազման ծրագրի պատվերով և Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ:
Փաստաթուղթը գնահատում է հիմնական միտումներն ու ՀԶՆ-ներն իրագործելուն ուղղված առաջընթացի ընթացիկ վիճակը` հաշվի առնելով տնտեսական և ֆինանսական գլոբալ ճգնաժամի ազդեցությունը: 2008թ. չորրորդ եռամսյակից ի վեր երկրում գրանցված տնտեսական անկման արդյունքում Առաջընթացի զեկույցը հետագայում վերանայել է ՀԶՆ-ների տեղայնացված թիրախներն ու ցուցանիշները, որպեսզի ապահովի ավելի արդիական տվյալներ և հստակորեն մատնանշի այն հիմնական մարտահրավերները, որոնց առջև Հայաստանը կանգնած է այժմ: Որոշ փոփոխություններ են արվել գլոբալ ՀԶՆ-ների թիրախների ու ցուցանիշների ցուցակում, որոնք թելադրեցին համապատասխան փոփոխություններ ազգային ՀԶՆ-ների շրջանակում:
Այժմ ակնհայտ է, որ ճգնաժամի և Հայաստանի տնտեսության վրա վերջինիս թողած լուրջ ազդեցության պատճառով երկիրը ստիպված է վերանայել տեղայնացված ՀԶՆ-ների իրագործման նախնական հաշվարկները: Զեկույցը վերլուծում է երկրում հետճգնաժամային տնտեսական և ֆինանսա-բյուջետային իրավիճակն ու առաջարկում հետագա զարգացման երեք տարբեր սցենար:
Խրախուսող հանգամանքն այն է, որ ըստ ՀԶՆ-ների շրջանակի մարզային մակարդակով փորձնական ծրագրի, որոշվեց ազգային մակարդակով ավելացնել նախաձեռնությունն ու ներառել տեղայնացված ՀԶՆ-ները, դրանց թիրախներն ու ցուցանիշները Մարզային զարգացման ծրագրերում (ՄԶԾ): ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի որոշմամբ ՄԶԾ-ների մշակած մեթոդիկան միանման դարձավ բոլոր մարզերի համար, և նրանցից պահանջվեց քննարկման ներկայացնել իրենց ՄԶԾ-ները, իսկ Տարածքային վարչության նախարարության կողմից հաստատված ՄԶԾ-ի մեթոդական ուղեցույցը պահանջեց, որ ՀԶՆ-ները իրենց թիրախներով ու ցուցանիշներով պետք է ներառվեն այդ ծրագրերում: Այժմ այս հարցը հատկապես խստացել է, քանզի մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը մշակվում են միջնաժամկետ հեռանկարով: Որոշ մարզերի ՄԶԾ-ներն անդեն մշակվել են և հիմնված են ԱՀՌԾ-ԿԶԾ-ի նպատակների, առաջնահերթությունների և ՀԶՆ-ների ազգային շրջանակի վրա, ինչպես նաև հաշվի են առնվում մարզերի զարգացման առանձնահատկությունները:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ