ՄԱԿ-Ի ՄՈԴԵԼԻ ԲԱՌԱՑԱՆԿ

 

Սկսնակներին ՄԱԿ-ի մոդելը կարող է շփոթեցնել ոչ միայն հարցերի բարդության և դինամիկ բանավեճերի, այլև լեզվի առանձնահատկության պատճառով:

Ստորև ներկայացված է ՄԱԿ-ի մոդելի տերմինաբանության ցանկը: Ուշադիր ուսումնասիրեք այն և կկարողանաք լավագույն կերպով ապահովել քվորումներ, քննարկել նախաբան հոդվածներ, կատարել հարցի բաժանում և կազմակերպել համախոհների <<առանց փոխկապների>> բանակցումներ:

Նշենք, որ ստորև ներկայացված որոշ տերմիններ , ներառյալ <<քարտուղարություն>> և <<գլխավոր քարտուղար>>, ՄԱԿ-ի մոդելում և հենց ՄԱԿ-ի կառույցում տարբեր իմաստներ ունեն. դուք պետք է ծանոթանաք երկուսին էլ:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ: ՄԱԿ-ի մոդելի տարբեր համաժողովներում ընթացակարգային կանոնները մեծապես տարբերվում են: Թեև սրանք ստորև ներկայացված տերմինների առավել տարածված սահմանումներն են, չզարմանաք,եթե այլ համաժողովներում հանդիպեք դրանց մի փոքր այլ կիրառությամբ:

Ա Բ Գ Դ Ե Զ Ը Լ Կ Հ Ձ Ն Պ Ս Վ Տ Ք Օ

Ամբիոն -  Մարդկանց մի խումբ, սովորաբար ավագ դպրոցի կամ քոլեջի ուսանողներ, ովքեր հանդես են գալիս որպես ՄԱԿ-ի մոդելի հանձնաժողովի պատասխանատուներ: Հիմնականում կազմի մեջ մտնում են նախագահը, տնօրենը և զեկուցողը:

Dais - The group of people, usually high school or college students, in charge of a Model UN committee. It generally consists of a Chair, a Director, and a Rapporteur.

Անդամ-պետություն -  Պետություն, որը վավերացրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և որի անդամակցության դիմումը ընդունվել է Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության Խորհրդի կողմից: Ներկայումս կան 191 անդամ երկրներ: Միակ միջազգայնորեն ճանաչված պետությունը, որը անդամ երկիր չէ, Սուրբ Նստավայրն է (Վատիկան):

Member State - A country that has ratified the Charter of the United Nations and whose application to join has been accepted by the General Assembly and Security Council. Currently, there are 191 member states. The only internationally recognized state that is not a member state is the Holy See

Անկախ –  Առնչվում է քննարկվող թեմային : Անկախ քվեարկությունը բանաձևի նախագծի կամ լրամշակման  քվեարկություն է, որը քվերկության դաշինքի ընթացքում արդեն իսկ քննարկման է դրվել: Միայն անդամ երկրները  (ոչ թե դիտորդ երկրները կամ ոչ կառավարական կազմակերպությունները) իրավունք ունեն քվեարկել անկախ հարցերի համար:

Substantive - Having to do with the topic being discussed. A substantive vote is a vote on a draft resolution or amendment already on the floor during voting bloc. Only member states (not observer states or non-governmental organizations) may vote on substantive issues.

Անվանաթերթ – Տվյալ երկրի անունով քարտ, որը ցույց տալով պատվիրակը ազդանշան է տալիս նախագահին, որ  ցանկանում է խոսել:

Placard  - A piece of cardstock with a country's name on it that a delegate raises in the air to signal to the Chair that he or she wishes to speak.

Աշխատանքային փաստաթուղթ – Փաստաթուղթ, որտեղ զետեղված է որևէ խնդիր լուծելուն առնչվող պատվիրակների գաղափարները: Հաճախ բանաձևի նախագծին նախորդող փաստաթուղթն է:

Working Paper  - A document in which the ideas of some delegates on how to resolve an issue are proposed. Frequently the precursor to a draft resolution.

Բանաձևի նախագիծ -  ՄԱԿ-ի մոդելի հանձնաժողովի կողմից ուղղված խնդիրները ամրագրող փաստաթուղթ: Հանձնաժողովի կողմից ընդունվելու դեպքում բանաձևի նախագիծը դառնում է որոշում:

Draft resolution - A document that seeks to fix the problems addressed by a Model UN committee. If passed by the committee, the draft resolution will become into a resolution.

Բանաձև
 
– Փաստաթուղթ, որը հաստատվել է ՄԱԿ-ի մարմիններից մեկի կողմից և որի նպատակն է լուծել կոնկրետ խնդիր կամ հարց: ՄԱԿ-ում համարժեք է օրենքին:

Resolution - A document that has been passed by an organ of the UN that aims to address a particular problem or issue. The UN equivalent of a law

Բանավեճի հոսք -  ՄԱԿ-ի մոդելի համաժողովում միջոցառումների անցկացման կարգը:


Flow of debate
  - The order in which events proceed during a Model UN conference. See Flow of Debate chart.

Բլոկ – Միևնույն տարածաշրջանում գտնվող կամ  որևէ թեմայի շուրջ միևնույն կարծիքն ունեցող երկրների խումբ:

Bloc - A group of countries in a similar geographical region or with a similar opinion on a particular topic.

Գլխավոր պատվիրակ
-  ՄԱԿ-ի մոդելի ակումբի կամ թիմի լիդեր:

Head Delegate - The student leader of a Model UN club or team.

Գլխավոր քարտուղար –  ՄԱԿ-ի մոդելի համաժողովի ղեկավար:

Secretary-General - The leader of a Model UN conference.


Գործողություն
 -  Պատվիրակի կողմից ներկայացված պահանջ, ըստ որի  հանձնաժողովը պետք է գործի որպես մեկ ամբողջություն:  Ուստի այդ առաջարկը կարող է հանգեցնել բանակցման,  ընդմիջան, բանաձև նախագծի ներկայացման կամ էլ դաշինքի քվեարկության:  Տես Կանոնների ե գործողությունների աղյուսակը:

Motion - A request made by a delegate that the committee as a whole do something. Some motions might be to go into a caucus, to adjourn, to introduce a draft resolution, or to move into voting bloc. See ourCharts of Rules and Motions.

Գործառնական հոդված – Բանաձևի այն մասն է, որը նկարագրում է թե ինչպես պետք է ՄԱԿ-ը լուծի որևէ խնդիր: Այն սկսվում է գործողություն ցույց տվող բայով (որոշում է, հաստատում է, խորհուրդ է տրվում և այլն):

Operative clause - The part of a resolution which describes how the UN will address a problem. It begins with an action verb (decides, establishes, recommends, etc.)

Դիտորդ – Պետական, ազգային, տեղական կամ ոչ կառավարական կազմակերպություն, որը ՄԱԿ-ի անդամ չէ, բայց մասնակցում է ՄԱԿ-ի բանավեճերին: Ոչ թե անկախ, այլ ընթացակարգային հարցերը կարող են դրվել դիտորդների քվեարկությանը: Օրինակ` Սուրբ նստավայրը(Վատիկան):

Observer - A state, national organization, regional organization, or non-governmental organization that is not a member of the UN but participates in its debates. Observers can vote on procedural matters but not substantive matters. An example is the Holy See.

Ելույթ ունեցեղների ցանկ – Ցանկ, ըստ որի ելույթ են ունենում պատվիրակները: Երբ նոր թեմա է դրվում  քննարկման, նախագահը կազմում է ելույթ ունեցողների ցանկ, խնդրելով խոսել ցանկացող պատվիրակներին բարձրացնել իրենց անվանաթերթերը, միաժամանակ մեկին խոսելու իրավունք տալով: Բանավեճի ընթացքում պատվիրակը իրավունք ունի ամբիոնին երկտող ուղարկելով հայտնել, որ ցանկանում է ընդգրկվել ելույթ ունեցողների ցանկում:

Speakers' List - A list that determines the order in which delegates will speak. Whenever a new topic is opened for discussion, the Chair will create a speakers' list by asking all delegates wishing to speak to raise their placards and calling on them one at a time. During debate, a delegate may indicate that he or she wishes to be added to the speakers' list by sending a note to the dais.

Երկրորդել – Համաձայնել առաջարկված գործողության հետ: Շատ գործողություններ կարող են երկրորդվել մինչև քվեարկության դրվելը:

Second - To agree with a motion being proposed. Many motions must be seconded before they can be brought to a vote.

Զեկուցող - Ամբիոնի անդամ, ում պարտականություններն են ելույթների հերթականության ցանկին հետևելն ու պատվիրակների ներկա-բացական անցկացնելը:

Rapporteur - A member of the dais whose duties include keeping the speakers' list and taking the roll call.
Ընդհանուր ուղեցույց -  ՄԱԿ-ի մոդելի հանձնաժողովում քնարկվելիք թեմայի ուղեցույց, որը սովորաբար կազմվում է համաժողովի կազմակերպիչների կողմից և համաժողովից առաջ բաժանվում պատվիրակներին: ՄԱԿ-ի մոդելի համաժողովից առաջ կատարվող ցանկացած ուսումնասիրության ելակետ: Background guide- A guide to a topic being discussed in a Model UN committee usually written by conference organizers and distributed to delegates before the conference. The starting point for any research before a Model UN conference.


Ընդմիջում հայտարարել
- հետաձգել, ժողովը փակել- ՄԱԿ-ի կամ ՄԱԿ-ի մոդելի բոլոր նիստերը ավարտվում են ժողովի փակման քվեարկությամբ: Սա նշանակում է , որ քննարկումը կասեցվում է մինչև հաջորդ հանդիպում: Այդ ժամանակահատվածը կարող է տևել կարճ (օրիանակ` մեկ գիշեր), կամ երկար (մինչև հաջորդ տարվա համաժողովը):

Adjourn- All UN or Model UN sessions end with a vote to adjourn. This means that the debate is suspended until the next meeting. This can be a short time (e.g., overnight) or a long time (until next year's conference).


Ընթացակարգային
– Առնչվում է հանձնաժողովի ղեկավարման հետ, ի տարբերություն քննարկվելիք թեմայի: Ընթացակարգային հարցերը պետք է դրվեն բոլոր ներկա գտնվող պատվիրակների քվեարկությանը, և պատվիրակները ձեռնպահ մնալու իրավունք չունեն :

Procedural - Having to do with the way a committee is run, as opposed to the topic being discussed. All delegates present must vote on procedural matters and may not abstain
Ընթացակարգային կանոններ Կանոններ, որով ղեկավարվում է ՄԱԿ-ի մոդելի համաժողովը: Տես Կանոնների և գործողությունների աղյուսակը: Rules of Procedure  - The rules by which a Model UN committee is run. See our Charts of Rules and Motions.



Լրամշակում
- Որոշման նախագծի փոփոխություն, երբ այն արդեն պատրաստ է քննարկման: Լինում է երկու տեսակ.  □ընկերական լրամշակում□ որին աջակցում են որոշման սկզբնական նախագծի հովանավորները, և այն անցնում է ինքնաբերանար, ավտոմատ կերպով, մինչդեռ ոչ ընկերական լրամշակումը չի աջակցվում որոշման սկզբնական նախագծի  հովանավորների կողմից և պետք է դրվի ամբողջ հանձնաժողովի քվեարկությանը:

Amendment - A change to a draft resolution on the floor. Can be of two types: a "friendly amendment" is supported by the original draft resolution's sponsors, and is passed automatically, while an "unfriendly amendment" is not supported by the original sponsors and must be voted on by the committee as a whole.

Կետ– Պահանջ` ներկայացված պատվիրակի կողմից իր հետ առնչվող գործողություն կամ տեղեկատվություն ստանալու համար: Օրինակ` հրամանի կետ, հետաքննության կետ,անձնական արտոնության կետ: Տես Կանոնների և գործողությունների աղյուսակը:

Point  - A request raised by a delegate for information or for an action relating to that delegate. Examples include a point of order, a point of inquiry, and a point of personal privilege. See our Charts of Rules and Motions.
Համադասող – Տես նախագահ  Chair

Moderator  - See Chair.



Համախոհների բանակցում
-  Ընդմիջում պաշտոնական բանավեճի  ժամանակ, որի ընթացքում երկրները կարող են ավելի հեշտությամբ և ոչ պաշտոնական մթնոլորտում  քննարկել թեման: Լինում է երկու տեսակ. համախոհների համադասվող բանակցում (նախագահի կողմից հսկվող) և  համախոհների չհամադասվող բանակցում:

Caucus - A break in formal debate in which countries can more easily and informally discuss a topic. There are two types: moderated caucus and unmoderated caucus.


Համախոհների համադասվող բանակցում
Բանակցման տեսակ, որի ժամանակ պատվիրակները մնում են նստած, և Նախագահը  դիմում է նրանց  կարճ ժամանակահատվածում հերթով ելույթ ունենալու խնդրանքով: Մտքերի ազատ փոխանակման հնարավորություն է տալիս, քան հնարավոր կլինի պաշտոնական քննարկման ժամանակ:

Moderated Caucus  - A type of caucus in which delegates remain seated and the Chair calls on them one at a time to speak for a short period of time, enabling a freer exchange of opinions than would be possible in formal debate.




Համախոհների չհամադասվող բանակցում
– Համախոհների բանակցման մի տեսակ, որի ընթացքում պատվիրակները լքում եմ իրենց նստատեղերը միմյանց հետ շփվելու և ազատ խոսելու համար: Այն հնարավորություն է տալիս ազատորեն կիսվել գաղափարներով այնպես, ինչպես որ անհնար է պաշտոնական բանավեճի կամ նույնիսկ համախոհների համադասվող բանակցման ժամանակ: Հաճախ օգտագործվում է երկրները ըստ բլոկների դասակարգելու և աշխատանքային փաստաթղթեր ու բանաձևի նախագծեր կազմելու համար:

Unmoderated Caucus  - A type of caucus in which delegates leave their seats to mingle and speak freely. Enables the free sharing of ideas to an extent not possible in formal debate or even a moderated caucus. Frequently used to sort countries into blocs and to write working papers and draft resolutions.
Հարցի բաժանում -  Բանաձևի որոշ դրույթներ դաշինքի քվեարկության ընթացքում կարող են դրվել պատվիրակներր քվեարկությանը  առանձին-առանձին, այնպես, որ  ընդունված դրույթները միայն դառնում են վերջնական բանաձևի մի մաս: Եվ սա հայտնի է որպես հարցի բաժանում:
Division of the Question - During voting bloc, delegates may motion to vote on certain clauses of a resolution separately, so that only the clauses that are passed become part of the final resolution. This is known as division of the question.

Հովանավոր
– Բանաձևի նախագծի հեղինակներից մեկը: Եթե բոլոր հովանավորները համաձայն են, ապա միայն ընկերական լրամշակում կարող է կազմվել:

Sponsor
 
- One of the writers of a draft resolution. A friendly amendment can only be created if all sponsors agree.

Ձեռնպահ մնալ – Անկախ քվեարկության ընթացքում պատվիրակները կարող են ձեռնպահ քվեարկել, այլ ոչ թե այո կամ ոչ: Սա, ընդհանուր առմամբ, ազդանշան է տալիս , որ պետությունը չի սատարում քվեարկության դրված բանաձևը, բայց միևնույն ժամանակ դեմ չէ այնքան, ոչ ասելու համար:

Abstain - During a vote on a substantive matter, delegates may abstain rather than vote yes or no. This generally signals that a state does not support the resolution being voted on, but does not oppose it enough to vote no.

Նախագահ
- ամբիոնի անդամ, ով հետևում է քննարկմանը , պահում ժամանակը, հետևում գործողություններին և ընթացակարգային կանոնների պահպանմանը: Նաև հայտնի է որպես Մոդերատոր:

Chair - A member of the dais that moderates debate, keeps time, rules on points and motions, and enforces the rules of procedure. Also known as a Moderator. 

Նախաբան հոդված - Բանաձևի այն մասը, որը նկարագրում է քննարկվող թեմային առչվող  նախորդ գործողությունները և բանաձևի  անհրաժեշտության պատճառները: Այն սկսվում է ածական դերբայով կամ ածականով (նշելով, առնչվող, զղջալով, տեղյակ, չեղյալ հայտարարելով և այլն):

Preambulatory Clause - The part of a resolution that describes previous actions taken on the topic and reasons why the resolution is necessary. It begins with a participle or adjective (noting, concerned, regretting, aware of, recalling, etc.).

Ներկա-բացակա
- ՄԱԿ-ի մոդելի համժողովի ժամանակ  օրակարգի առաջին կետը, որի ընթացքում զեկուցողը բարձրաձայն կարդում է անդամ երկրների անունները: Երբ պատվիրակի ներկայացրած երկրի անունը հնչում է, նա պատասխանում է □ներկա□ կամ □ներկա և քվեարկում եմ□: Այն պատվիրակը, ով պատասխանում է □ներկա և քվեարկում եմ□, անկախ քվեարկության ժամանակ  իրավունք չունի ձեռնպահ մնալ:
Roll Call - The first order of business in a Model UN committee, during which the Rapporteur reads aloud the names of each member state in the committee. When a delegate's country's name is called, he or she may respond "present" or "present and voting." A delegate responding "present and voting" may not abstain on a substantive vote.


Պաշտոնական բանավեճ
- ՄԱԿ-ի մոդելի համաժողովում  □ստանդարտ□ տեսակի բանավեճ, որի ժամանակ պատվիրակները ելույթ են ունենում խոսնակների ցանկով սահմանված հերթականությամբ:

Formal debate - The "standard" type of debate at a Model UN conference, in which delegates speak for a certain time in an order based on a speakers' list.

Պատասխանի իրավունք – Նախորդ խոսողի կատարած մեկնաբանություններին պատասխանելու իրավունք, որը տրվում է, երբ պատվիրակը վիրավորվում է մեկ ուրիշի ելույթից: Սովորաբար խոսելու իրավունք տրվում է նախագահին ներկայացված գրավոր թույլտվությունից հետո: Right of Reply - A right to speak in reply to a previous speaker's comment, invoked when a delegate feels personally insulted by another's speech. Generally requires a written note to the Chair to be invoked.


Պարզ մեծամասնություն
–  50% գումարած հանձնաժողովի պատվիրակներից մեկը: Այս քանակը պետք է գերազանցի ձայների մեծամասնությանը:

Simple majority  - 50% plus one of the number of delegates in a committee. The amount needed to pass most votes


Պատվիրակ
- Շաբաթ օրվանիից մինչև երկուիշաբթի ՄԱԿ-ի մոդելի հանձնաժողովում Անդամ երկրի ներկայացուցչի կամ դիտորդի դերում հանդես եկող ուսանող:

Delegate -A student acting as a representative of a member state or observer in a Model UN committee for a weekend.

Պատվիրակություն – ՄԱԿ-ի մոդելի համաժողովի ժամանակ հանձնաժողովում անդամ երկիր կամ դիտորդ ներկայացնող մարդկանց մի ամբողջ խումբ:

Delegation - The entire group of people representing a member state or observer in all committees at a particular Model UN conference.

Պարտավորեցնող -  ՄԱԿ-ի անդամ երկրներում իրավական ուժ ունենալ: Անվտանգությամ խորհրդի որոշումները պարտավորեցնող են, ինչպես, օրինակ, Միջազգային դատարանի որոշումները, մինչդեռ Գլխավոր Ասամբլեայի և Տնտսոցխորհրդի որոշումներըպարտավորեցնող չեն:

Binding
- Having legal force in UN member states. Security Council resolutions are binding, as are decisions of the International Court of Justice; resolutions of the General Assembly and Economic and Social Council are not.

 


Սեղանին
– պատրաստ է քննարկման – ՄԱԿ-ի մոդելի համաժողովի ընթացքում, երբ աշխատանքային փաստաթուղթը կամ բանաձևի նախագիծն է առաջինը ներկայացվում, այն չի դրվում քննարկման: Այն բանից հետո, երբ հաստատվում է տնօրենի և ներկայացվում հանձնաժողովի կողմից, այն դրվում է □սեղանին□ և ենթակա է քննարկման

On the floor  - At a Model UN conference, when a working paper or draft resolution is first written, it may not be discussed in debate. After it is approved by the Director and introduced by the committee, it is put "on the floor" and may be discussed.


Սեղմագիր
– Տվյալ երկրի վերաբերմունքը քննարկվող թեմայի վերաբերյալ, որը ներկայացվել է պատվիրակի կողմից ՄԱԿ-ի մոդելի համաժողովից առաջ:

Position paper - A summary of a country's position on a topic, written by a delegate before a Model UN conference.

Ստորագրող կողմ
– Այն երկիրը, որը ցանկանում է, որ բանաձևի նախագիծը քննարկման դրվի և այդ նպատակով ստորագրում է այն: Ստորագրող կողմը ոչ թե աջակցում է բանաձևի անցկացմանը, այլ ընդամենը ցանկանում է, որ այն քննարկման դրվի: Սովորաբար բանաձևի նախագծի անցկացման համար ՄԱԿ-ի մոդելի համաժողովները պահանջում են հովանավորների և ստորագրող կողմերի որոշակի նվազագույն քանակ:
Signatory - A country that wishes a draft resolution to be put on the floor and signs the draft resolution to accomplish this. A signatory need not support a resolution; it only wants it to be discussed. Usually, Model UN conferences require some minimum number of sponsors and signatories for a draft resolution to be approved.


Վարվելակարգ
 – ՄԱԿ-ի մոդելի համաժողովի ընթացքում պատվիրակների կողմից կարգուկանոնի պահպանում ու հարգանքի դրսևորում: Նախագահը վարվելակարգի կոչ է անում, երբ հանձնաժողովի կողմից հարգանքի պակաս է նկատում խոսնակի, ամբիոնի կամ դեսպանի դերը ստանձնած անձի նկատմամբ:

Decorum - The order and respect for others that all delegates at a Model UN conference must exhibit. The Chair will call for decorum when he or she feels that the committee is not being respectful of a speaker, of the dais, or of their roles as ambassadors.

Վետո
 - Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների իրավասությունը կանխել Անվտանգության խորհրդում ցանկացած բանաձևի նախագծի անցկացմանը դեմ քվեարկելով:

Veto - The ability, held by China, France, the Russian Federation, the United Kingdom, and the United States to prevent any draft resolution in the Security Council from passing by voting no.
Տնօրեն -  Ամբիոի անդամ, ով վերահսկում է աշխատանքային փաստաթղթերի և բանաձևի նախագծերի կազմումը, գործում որպես թեմայի գիտակ, համոզվում, որ պատվիրակները ճշգրտորեն արտացոլում են իրենց երկրի քաղաքականությունը և համախոհների բանակցման ժամանակ երաշխավորում է  վարվելակարգի պահպանումը :
Director - A member of the dais that oversees the creation of working papers and draft resolutions, acts as an expert on the topic, makes sure delegates accurately reflect the policy of their countries, and ensures that decorum is maintained during caucuses.


Քարտուղարություն
- ՄԱԿ-ի մոդելի համաժողովի ամենաավագ աշխատակազմ:

 

Secretariat  - The most senior staff of a Model UN conference.
Քվեարկություն – Ժամանակահատված, որի ընթացքում պատվիրակները հայտնում են, թե արդյոք հանձնաժողովի կողմից առաջարկված գործողությանը համաձայն են, թե ոչ: Գոյություն ունի քվեարկության երկու տեսակ` ընթացակարգային և անկախ: Vote  - A time at which delegates indicate whether they do or do not support a proposed action for the committee. There are two types: procedural and substantive.


Քվեարկության դաշինք
– Հանձնաժողովի  նիստի վերջին շրջանը, որի ընթացքում առաջարկված լրամշակումները և բանաձևի նախագծերը դրվում են պատվիրակների քվեարկությանը: Ոչ ոք իրավունք չունի քվեարկության դաշինքի ընթացքում մտնել կամ լքել սենյակը:

Voting bloc -The period at the end of a committee session during which  delegates  vote on proposed amendments and draft resolutions. Nobody may enter or leave the room during voting bloc.

Օգնական պատվիրակ – ՄԱԿ-ի մոդելի հանձնաժողովի պատվիրակ, ով պատրաստակամություն է հայտնել գրություններ  փոխանցել մի պատվիրակից մյուսը կամ  պատվիրակից ամբիոն կարճ ժամանակահատվածում :

Page - A delegate in a Model UN committee that has volunteered to pass notes from one delegate to another, or from a delegate to the dais, for a short period of time.

Օրակարգ- Հանձնաժողովում քննարկվելիք հարցերի հերթականությունը:Հանձնաժողովի առաջին պարտականությունը, որը հաջորդում է ներկա-բացակային, օրակարգի սահմանումն է:

Agenda - The order in which the issues before a committee will be discussed. The first duty of a committee following the roll call is usually to set the agenda.

 

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ