ՄԱԿ-ի մոդելի համաժողովները նմանակում են ՄԱԿ-ի մարմիններին, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի շատ անդամ երկրներում, ինչպես նաև Հայաստանում այս մոդելները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների շրջանում: Մասնակիցները առաջարկվող կեղծ դեպքերի շուրջ ուսումնասիրություններ են անում, ներկայացնում իրենց երկրների հայտարարությունները, սովորում ընդհանուր հայտարարի գալ, քննարկում իրենց դիրքորոշումները և ընդունում համատեղ բանաձև:
ՄԱԿ-ի մոդելը նմանակում է ՄԱԿ-ի մարմիններն ու գործակալությունները, այնպես էլ բազմաթիվ այլ հանձնաժողովներ և կազմակերպություններ, որոնք տարբերվում են իրենց ձևաչափով: Օրինակ` Գլխավոր ասամբլեայի նմանակման դեպքում նստաշրջանին կարող է մասնակցել 350-ից ավելի մասնակից, որոնք երբեմն երկուական պատվիրակով ներկայացնում են ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները: Նման խորհրդաժողովներին մասնակցելը պահանջում է բանակցային մեծ կարողություններ և բարձր պատրաստականություն, քանի որ յուրաքանչյուր պատվիրակի ուշադրություն գրավելը բավականին դժվար է: Ամենափոքր նմանակվող մարմինը, թերևս, Անվտանգության խորհուրդն է, որտեղ ներկայացված է ընդամենը 15 երկիր, սակայն այստեղ նույնպես անհրաժեշտ է գործի դնել դիվանագիտական մեծ ունակություններ:
Բուն խորհրդաժողովի և քննակումների ժամանակ կազմակերպչական հարցերով զբաղվում է նախագահությունը, որը սովորաբար բաղկացած է լինում նախագահողից, փոխնախագահողից և օգնականից: Նախագահողը այն տղամարդը կամ կինն է, որը վարում է նիստը, և ում որոշումները նստաշրջանի ընթացքում պարտադիր են: Սովորաբար նիստը վարողին դիմելիս նրան կոչում են "նախագահող", իսկ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի նիստերում` "նախագահ": Յուրաքանչյուր նախագահող ունի փոխնախագահող և օգնական: Փոխնախագահողը ցանկացած պահի կարող է փոխարինել նախագահողին, իսկ նախագահողի օգնականը պատասխանատու է բոլոր գրառումների, հերթագրման, բանաձևերի նախագծերի վերստուգման համար:
Այս էջում կարող եք մանրամասն տեղեկություններ ստանալ ՄԱԿ-ի մոդել կոնֆերանսների մասին, թե ինչպես նախապատրաստվել, ինչ է անհրաժեշտ իմանալ նախապատրաստվելիս, ինչպես նաև կարող եք օգտվել համապատասխան բառացանկից ու տերմինաբանությունից, հղումների ու տեսահոլովակների միջոցով ավելի շատ տեղեկություններ ստանալ այս հետաքրքրաշարժ գործունեության մասին:
Պետության պաշտոնական դիրքորոշման սեղմագրի նախապատրաստում
Ինչպես տպավորիչ ելույթ ունենալ
ՄԱԿ-ի մոդելի բառացանկ /հայերեն-անգլերեն/
Մուլտիմեդիա ՄԱԿ-ի մոդելի մասին
Խորհրդաժողովների ժամանակացույց
Օգտակար հղումներ
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ