Այս տարի լրանում է Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցը: Աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ միավորվում են՝ «Հիշելու, Միավորվելու և Վերափոխվելու»:
Մենք միշտ կհիշենք վայրագաբար սպանված ավելի քան 800 000 անմեղ մարդկանց, մինչ հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրածների քաջությանը և տոկունությանը:
Մենք ոգեշնչվում ենք Ռուանդայի ժողովրդի կարողությամբ՝ միավորվելու և ցույց տալու, որ անգամ այս անհավանական ողբերգությունից հետո հնարավոր է հաշտության եզրեր գտնել:
Եվ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց վճռականությանը՝ իրենց երկիրը վերականգնելու և ճանապարհ հարթելու դեպի ապահով ու բարգավաճ ապագա:
Պատիվ ունեմ հրավիրված լինել մասնակցելու հիշատակի օրվան և կլինեմ Ռուանդայում՝ այդ երկրի ժողովրդի հետ նշելու այս մռայլ պահը:
Ես կխրախուսեմ Ռուանդայի ժողովրդին և կառավարությանը՝ շարունակել խթանել համընդգրկուն ոգին, որն անհրաժեշտ է ապաքինման և հաշտեցման համար, ինչպես նաև խորացնել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ:
Սա երկիրը հաստատապես կդնի դեպի խաղաղ ապագա տանող ռելսերին և բարերար ազդեցություն կունենա Մեծ Լճերի տարածաշրջանի վրա, որը դեռևս պայքարում է ցեղասպանության հետևանքների դեմ:
Եկեք բոլորս պարտավորվենք հիշել, միավորվել և վերափոխվել՝ հանուն Ռուանդայի ժողովրդի և հանուն ամբողջ աշխարհում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված մեր գործողությունների:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ