ԼՈՒՐԵՐ

2014-04-23 | Լուրեր
[NEW TITLE]

Այսօր ՄԱԿ Հանրային տեղեկատվության գրասենյակի երևանյան գրասենյակը համախմբեց ՄԱԿ-ի 14 անկյունների և 2 ավանդապահ գրադարանների ներկայացուցիչներին՝ համատեղ նշելու Գրքի և հեղինակային իրավունքի օրը:

Գրադարանավարներն ու գրադարանների ղեկավարները հավաքվեցին՝ քննարկելու բազմակողմ համագործակցության տարբերակները, համատեղ նախաձեռնությունները, ՄԱԿ-ի հանրային միջոցառումներին առավել լայն ընդգրկվածության առաջարկները և այլն:

Հանդիպման սկզբում լուսանկարների սլայդների ցուցադրմամբ ներկայացվեցին բոլոր ՄԱԿ-ի անկյուններն և ավանդապահ գրադարանները, ինչը նաև ուղեկցվեց տվյալ գրադարանի ներկայացուցչի կողմից կարճ նկարագրությամբ: ՄԱԿ-ի հաղորդակցման աշխատախումբը ևս միացավ հադիպմանը՝ բաժանելու համապատասխան գործակալության հրատարակությունները և պատասխանելու գրադարանավարների կողմից բարձրացված հարցերին: ՄԱԿ ՀՏՎ, իր հերթին, լսարանին ներկայացրեց տեղեկություններ Գրքի և հեղինակային իրավունքի օրվա մասին, ինչպես նաև համապատասխան նյութեր` ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակի էլեկտրոնային գրադարանների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարանի մասին ընդհանուր տեղեկատվությամբ և հղումներով:

Արդյունավետ հանդիպումն ավարտվեց փոխատեղման կարգով յուրաքանչուր ՄԱԿ-ի անկյունում պարբերական հանդիպումներ անցկացնելու առաջարկով: Հանդիպումը եզրափակվեց այցով Ազգային գրադարան, որում տեղակայված է Հայաստանի երկու ավանդապահ գրադարաններից մեկը: Միջոցառումը վերջինն էր հանրապետական գրադարանային շաբաթվա միջոցառումների շարքում:

 

Նախապատմություն

Ապրիլի 23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հռչակվել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր 1995 թ.: Այս օրը նշվում է ավելի ու ավելի մեծ թվով գործընկերների կողմից և հռչակումից ի վեր հանդիսացել է կարևոր թեմայի անդրադառնալու և դրա մասին տեղեկատվության մեծ հնարավորություն:

Այն նշում են ավելի քան 100 երկրների միլիոնավոր մարդիկ, հարյուրավոր կամավորական կազմակերպություններ, դպրոցներ, պետական ​​մարմիններ, մասնագիտական ​​խմբեր և մասնավոր ընկերություններ: Այս երկարատև ժամանակահատվածում Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը բոլոր մայրցամաքները ներկայացնող և տարբեր մշակույթների կրող զգալի թվով մարդկանց ուշադրությունը սևեռել է գրքերի և հեղինակային իրավունքի հարցի վրա: Այն նրանց հնարավորություն է տվել հայտնաբերել, հնարավոր առավելագույնը քաղել և ավելի խորությամբ ուսումնասիրել հրատարակչության աշխարհի բազմաթիվ ընդգրկումները. գրքերը` որպես արժեքների ու գիտելիքի փոխանցողներ և ոչ նյութական ժառանգության շտեմարաններ, որպես պատուհաններ դեպի մշակութային բազմազանություն և որպես երկխոսության գործիք, որպես նյութական բարիքի աղբյուրներ և ստեղծագործ աշխարհի ներկայացուցիչների` հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքներ: Այս բոլոր ընդգրկումները դարձել են իրազեկության մակարդակի բարձրացման և առաջմղման բազմաթիվ նախաձեռնությունների առարկա, որոնք ունեցել են իրական ազդեցություն: Այդուհանդերձ, այս ջանքերում ոչ մի հապաղում չպետք է լինի:

2000 թվականից հետո Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը ոգեշնչել է այս ոլորտում մասնագիտացած կազմակերպություններին՝ ձեռնարկել մեկ այլ՝ «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախաձեռնությունը, որին աջակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և պետությունները: Ամեն տարի ընտրվում է մի քաղաք, որը պարտավորվում է մինչև հաջորդ տարվա ապրիլի 23-ը սեփական նախաձեռնությունների միջոցով պահպանել օրվան նվիրված միջոցառումների թափը: Աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները մեկը մյուսի հետևից արդեն ներգրավվել են այս գործընթացում, որն այդպիսով գրքերի և հեղինակային իրավունքի օրվա նշումը վերածում է պարբերական գործունեության՝ էլ ավելի ընդլայնելով գրքերի աշխարհագրական և մշակութային ազդեցությունը:

 

Գրքի համաշխարհային մայրաքաղաք

Հիմնվելով 1996 թ. մեկնարկած Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա դրական փորձառության վրա` ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնեց «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» հայեցակարգը, և 2001 թ. մայրաքաղաք առաջադրվեց Մադրիդը: Այս հաջող փորձառությունից հետո Գլխավոր խորհրդաժողովը 2001 թ. նոյեմբերի 2-ին ընդունեց 31 C/29 բանաձևը, որով սահմանվում էր «Գրքի մայրաքաղաք» ամենամյա անվանակարգ:

Հրատարակիչների միջազգային ասոցիացիան (IPA-UIE), Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիան (IFLA) և Գրքավաճառների միջազգային ֆեդերացիան (IBF) առնչվում են այս նախաձեռնությանը և, հետևաբար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին ներկայացված են առաջադրումների կոմիտեում, որպեսզի ապահովվի գրքի արտադրության երեք խոշեր ոլորտներ ներկայացնող միջազգային կազմակերպությունների պատշաճ ներկայացվածությունը:

Կողմերի միջև կայացավ համաձայնություն, ըստ որի` Մադրիդին (2001 թ.) հաջորդող մայրաքաղաքաները պետք է լինեին Ալեքսանդրիան՝ 2002 թ.. և Նոր Դելին՝ 2003 թ.: Այնուհետև, թեկնածությունների հայտերն ստանալուց հետո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում կայացավ Ընտրական հանձնաժողովի հավաքը, որի ժամանակ հաջողությամբ գրքի մայրաքաղաքներ առաջադվեցին Անտվերպենը (Բելգիա)՝ 2004 թ. համար, Մոնրեալը (Կանադա)՝ 2005 թ. համար, Թուրինը (Իտալիա)՝ 2006 թ. համար, Բոգոտան (Կոլումբիա)՝ 2007 թ. համար, Ամստերդամը (Նիդեռլանդներ)՝ 2008 թ. համար, Բեյրութը (Լիբանան)՝ 2009 թ համար, Լյուբլյանան (Սլովենիա)՝ 2010 թ. համար, Բուենոս-Այրեսը (Արգենտինա)՝ 2011 թ. համար, Երևանը (Հայաստան)՝ 2012 թ. համար, Բանգկոկը (Թաիլանդ)՝ 2013 թ. համար և Պորտ Հարկորտը (Նիգերիա)՝ 2014 թ. համար:

Եվ վերջապես՝ Ընտրական հանձնաժողովը հաստատեց Ինչհոնի (Կորեայի Հանրապետություն) թեկնածությունն իբրև 2015 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրի բարձր որակը:

 

Տեղեկություններ Գրքի և հեղինակային իրավունքի օրվա մասին: http://www.un.org/en/events/bookday/ ; http://www.unesco.org/new/en/unesco/events/prizes-and-celebrations/celebrations/international-days/world-book-and-copyright-day-2014/

Ընդհանուր տեղեկություններ ՄԱԿ-ի մասին: www.un.org

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ