ԼՈՒՐԵՐ

2014-10-16 | Լուրեր
«Սնելով աշխարհը, հոգալով երկրագնդի մասին». Պարենի համաշխարհային օրը նշվեց Գյուղատնտեսության նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ համատեղ

Ամեն տարի Պարենի համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 16-ը, ՊԳԿ-ն եւ անդամ պետությունները նշում են 1945 թվականին ՊԳԿ-ի հիմնադրումը: 2014 թվականը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար պրն. Բան Կի-Մունի կողմից հայտարարվել է որպես Ընտանեկան ֆերմերության միջազգային տարի: Այս թեման ընտրվել է ՊԳԿ-ի աջակցությամբ՝ բարձրացնելու ընտանեկան ֆերմերության եւ փոքր ֆերմերների դերն ու նշանակությունը: Դրանով աշխարհի ուշադրությունը սեւեռվում է սովի եւ աղքատության վերացման, պարենային անվտանգության եւ սնուցման ապահովման, կենսաապահովման միջոցների բարելավման, բնական պաշարների կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության եւ կայուն զարգացման հասնելու (մասնավորապես՝ գյուղական բնակավայրերում) հարցերում ընտանեկան ֆերմերության էական դերի վրա:

Այս տարի ՀՀ Գյուղատնեսության նախարարության խնդրանքով ՊԳԿ-ն աջակցեց երկրում Ընտանեկան ֆերմերության միջազգային տարվան նվիրված միջոցառումներին՝ կապված Պարենի համաշխարհային օրվա հետ:

Հոկտեմբերի 16, 2014 թ. – ՊԳԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ եւ Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Թոնի Ալոնզին մասնակցեց «Պարենային ապահովության եւ պարենային անվտանգության խնդիրները Հայաստանում» թեմայով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից: Ի նշանավորումն ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ Հայաստանի ազգային ագրարային համալասարանի երկար տարիների համագործակցության՝ պրն Թոնի Ալոնզին, ներկայացնելով ՊԳԿ հայաստանյան գրասենյակը, պարգեւատրվեց ոսկե մեդալով:

Հոկտեմբերի 17, 2014 թ. – Բացվեց «ԱրմՊրոդԷքսպո 2014» եւ ընտանեկան ֆերմերության ցուցահանդեսը: Այն գյուղատնտեսության եւ գյուղմթերքների վերամշակման զարգացմանը նվիրված ամենամեծ ցուցահանդեսն է Հայաստանում: Էքսպոյին մասնակցում էին փոքր եւ միջին ձեռնարկություններ, որոնց արտադրանքն արդեն իսկ գրավել է տեղական շուկայի ուշադրությունը: Ցուցահանդեսը նախատեսված էր՝ լինելու տարվա ամենախոշոր միջոցառումներից մեկը, որը մեկտեղ ժողովեց սննդարդյունաբերական ընկերություններին, մատակարարներին եւ առաքիչ կազմակերպություններին: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հոկտեմբերի 18, 2014 թ. – ՊԳԿ ներկայացուցիչ պրն Ալոնզին մասնակցեց Հայաստանի ֆերմերների «Ագրոֆորում» խորհրդաժողովին: Միջոցառման ընթացքում հնչած իր ելույթում պրն Ալոնզին մասնավորապես ասաց. «Այս խորհրդաժողովի անցկացման օրը չէր կարող ավելի պատեհ լինել, քանզի ուրբաթ օրը, հոկտեմբերի 16-ին մենք տոնեցինք Պարենի համաշխարհային օրը, և այդ օրվա թեման է ընտանեկան ֆերմերությունը` սնելով աշխարհը: Նա նաև նշեց, որ 1993 թ. նոյեմբերի 8-ին ՊԳԿ անդամ դառնալուց ի վեր Հայաստանն ստացել է ՊԳԿ աջակցությունը զարգացման եւ արտակարգ իրավիճակների տարատեսակ ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են եղել գյուղատնտեսության արտադրողականության մեծացմանը եւ երկրի պարենային ապահովության բարելավմանը: Ակնկալում ենք շարունակել այս բարդ օրակարգի իրականացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը գործընկերների հետ»:

Միջոցառման ընթացքում ՊԳԿ հայաստանյան գրասենյակին շնորհվեց գնահատանքի հավաստագիր՝գրասենյակի հիմնման 10-ամյակի կապակցությամբ և այդ տարիների ընթացքում նախարարության հետ գերազանց համագործակցության համար: 

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ