ԼՈՒՐԵՐ

2014-11-04 | Լուրեր
ՄԱԿ ՓԳՀ-ն կոչ է անում վերջ դնել ապաքաղացիությանը ամբողջ աշխարհում 2024թ. ավարտին

2014թ. –ի  նոյեմբերի 4-ին ՄԱԿ ՓԳՀ-ն ձեռնարկեց համաշխարհային «Ես պատկանում եմ» քարոզարշավը, որի նպատակն է 10 տարվա ընթացքում վերջ դնել ապաքաղաքացիությանը՝ անելանելի իրավիճակին ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար, ովքեր չունեն քաղաքացիություն և դրա հետ մեկտեղ չեն օգտվում մարդու իրավունքների պաշտպանությունից: Ապաքաղաքացիությունը վերացնելու նպատակը բավականին հնարավոր է թվում շնորհիվ ՄԱԿ-ի երկու առանցքային մարդու իրավունքների համաձայնագրերին միացող պետությունների թվի՝ վերջերս արձանագրված նկատելի աճին:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատար Անտոնիո Գութերրեսը, ՄԱԿ ՓԳՀ-ի Բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին,  ավելի քան 20 հայտնի մարդիկ և հասարակական կարծիք ձևավորող լիդերներն այսօր հրապարակել են Բաց նամակ, որում ասվում է որ 60 տարի է, ինչ ՄԱԿ-ն առաջին անգամ համաձայնեց պաշտպանել քաղաքացիություն չունեցող անձանց. «հիմա ժամանակն է  վերջ դնել ինքնին ապաքաղաքացիությանը»:

Ներկայումս աշխարհում առնվազն 10 միլիոն անձ չունի քաղաքացիություն, և յուրաքանչյուր տասը րոպեի ընթացքում մեկ քաղաքացիություն չունեցող երեխա է ծնվում: Քաղաքացիության հնարավորություն չունենալով՝ նրանք հաճախ զրկվում են այն ծառայություններից և իրավունքներից, որոնք սովորաբար պետություններն առաջարկում են իրենց քաղաքացիներին:

«Ապաքաղաքացիություն նշանակում է կյանք՝ առանց կրթության, առանց բուժօգնության և առանց օրինական աշխատանքի... կյանք՝ առանց ազատորեն տեղաշարժվելու հնարավորության, առանց հեռանկարների և հույսի»: Բաց նամակում ասվում է՝ «Ապաքաղաքացիությունն անմարդկային երևույթ է: Մենք հավատացած ենք, որ ժամանակն է վերջ դնել այս անարդարությանը:»

ՄՙԱԿ ՓԳՀ-ի Բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին առաջինների շարքում էր, ով ստորագրեց Բաց Նամակը: «Լինել առանց քաղաքացիության նշանակում է, որ դու և քո երեխաները չունեն իրավական ինքնություն, չունեն անձնագիր, ձայն, չունեն կրթություն ստանալու հնարավորություններ: Ապաքաղաքացիության վերացումը կուղղի այս սարսափելի սխալները: Այն  նաև կամրապնդի այն երկրների հասարակությունները, որտեղ գտնվում են քաղաքացիություն չունեցող անձինք՝ հնարավորություն տալով հենվել նրանց եռանդի և տաղանդի վրա: Այս ամենը կառավարությունների համար միևնույն ժամանակ և՛պարտականություն է, և՛ հնարավորություն՝ վերացնելու այս բացառումը:»

Ապաքաղաքացիության մի շարք իրավիճակներ էթնիկ, կրոնական և գենդերային խտրականության անմիջական հետևանքներ են: Ավելին, ներկայումս 27 երկրներ  կանանց զրկում են իրենց քաղաքացիությունը իրենց երեխաներին փոխանցելու՝ տղամարդկանց հետ հավասար իրավունքից: Այս իրավիճակը կարող է ստեղծել ապաքաղաքացիության շղթաներ, որոնք տարածվում են սերունդների վրա: Ի հավելումն՝ գոյություն ունի իրական կապ ապաքաղաքացիության, տեղահանման և տարածաշրջանային կայնության միջև:

ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող այս քարոզարշավը մեկնարկում է ապաքաղաքացիության նկատմամբ միջազգային վերաբերմունքի դրական փոփոխության պայմաններում: Դեռևես երեք տարի առաջ ընդամենը 100 պետություն  էր միացել 1954թ.-ի «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» և 1961թ.-ի «Ապաքաղաքացիության կրճատման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներին: Այսօր այդ կոնվենցիաներին միացած պետությունների թիվը 144 է, ինչը հասանելի է դարձնում միջազգային հանրության հիմնական/կրիտիկական մասին: Չնայաց այդ առաջընթացին՝ ապաքաղաքացիության նոր ռիսկեր են գոյանում մեր օրերի լուրջ հակամարտությունների հետևանքով, ինչպես, օրինակ, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում և Սիրիայում ընթացող պատերազմները միլիոնավոր մարդկանց ներքին տեղահանման ու փախստական դառնալու պատճառն են հանդիսացել:

Տասնյակ հազարավոր փախստական երեխաներ ծնվել են տեղահանված ծնողներից, ուստի՝ ՄԱԿ ՓԳՀ-ն սերտորեն համագործակցում է փախստականներին ընդունող պետություններում իշխանությունների և գործընկեր կազմակերությունների հետ՝ որպես առաջնային խնդիր դիտարկելով երեխաների ծննդի գրանցման անհրաժեշտությունը: Բազմաթիվ հանգամանքներ, ինչպես, օրինակ, փաստաթղթերի բացակայությունը կամ հակամարտության հետևանքով հայրերի անհետ կորած լինելը կարող են մեծ դժվարություններ առաջացնել այդ երեխաների համար իրենց քաղաքացի լինելու փաստը ապացուցելիս:

ՄԱԿ ՓԳՀ-ն «Ես պատկանում եմ» քարոզարշավն ստեղծելու համար համագործակցել է “United Colors of Benetton”-ի  հետ: Քարոզարշավի նպատակն է ողջ աշխարհի ուշադրությունն սևեռել ապաքաղաքացիության՝ երկարատև բնույթ ունեցող կործանիչ հետևանքների վրա: Բենեթոնը, սոցիալական  քարոզարշավներին աջակցելու իր ոգուն համապատասխան, ստեղծել է քարոզարշավի ստեղծարար բովանդակություն և վեբկայք: Քարոզարշավի մեկնարկին հետևելով՝ «Բաց նամակը» որպես առցանց խնդրագիր կծառայի այս նոր միկրո կայքում, որի նպատակն է հավաքել 10 միլիոն ստորագրություններ ապաքաղաքացիությանը 10 տարիների ընթացքում վերջ դնելու նպատակով:

Այսօր ՄԱԿ ՓԳՀ-ն նաև հրապարակել է §Ապաքաղաքացիության հատուկ զեկույց¦, որն ընդգծում է այս երևույթի մարդկային ազդեցությունը, ինչպես նաև տասը կետերից բաղկացած §Համաշխարհային գործողությունների ծրագիր ապաքաղաքացիությանը վերջ դնելու համար¦: Վերջինիս նպատակն է լուծել գոյություն ունեցող հիմնական ճգնաժամերը, ինչպես նաև ապահովել այն, որ ոչ մի երեխա ապագայում չծնվի առանց քաղաքացիության:

§Ապաքաղաքացիությունն ստիպում է մարդկանց մտածել, որ իրենց գոյությունը կարծես հանցագործություն է¦, նշել է Գութերրեսը: §Մեզ պատմական հնարավորություն է ընձեռվել ապաքաղաքացիության պատուհասին տասը տարիների ընթացքում վերջ դնելու համար, ինչպես նաև հույս շնորհել միլիոնավոր մարդկանց: Մենք մեզ թույլ չպետք է տանք ձախողել այս մարտահրավերը:¦

Մինչ շատ երկրներում ապաքաղաքացիությանն առընչվող հարցերը քաղաքականապես վիճելի են, շատ այլ պետություններում այդ խնդրին կարելի է լուծում տալ երկրում գործող քաղաքացիության մասին օրենքում մի քանի բառ փոփոխելով: Վերջին տասը տարիների ընթացքում ավելի քան չորս միլիոն քաղաքացիություն չունեցոզ անձ ձեռք բերեց քաղաքացիություն, կամ այն հաստատեց: Օրինակ՝ 2008թ.-ին Բանգլադեշի Գերագույն Դատարանը թույլ տվեց 300,000 ուրդուախոս քաղաքացիություն չունեցող անձանց դառնալ երկրի քաղաքացի՝ այդպիսով վերջ տալով սերունդների հուսահատությանը: Փղոսկրի Ափում, որտեղ ապաքաղաքացիությունը տասնակ տարիներ տևող զինված հակամարտության հիմնական պատճառն էր հանդիսանում, 2013թ.-ի օրենսդրական բարեփոխումները թույլ տվեցին այդ երկրում արդեն երկար տարիներ բնակվող անձանց քաղաքացիություն ձեռք բերել: Ղրղզստանում ավելի քան 65,000 նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ 2009թ.-ից ի վեր ձեռք են բերել կամ հաստատել իրենց քաղաքացիությունը:

2014թ.-ին նշվում է 1954թ.-ի «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 60 ամյակը, որը 1961թ.-ի  «Ապաքաղաքացիության կրճատման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հետ մեկտեղ ապաքաղաքացիությանը վերջ դնելու համար օրենսդրական հիմքն է հանդիսանում: ՄԱԿ ՓԳՀ-ն հավատացած է, որ բավարար քաղաքական կամքի դրսևորման դեպքում ապաքաղաքացիության խնդիրը կարող է լուծվել: Ավելին՝ ի տարբերություն պետությունների առջև ծառացած բազմաթիվ այլ խնդիրների, ապաքաղաքացիության խնդիրը կարող է լուծվել մեր ժամանակներում:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ