ԼՈՒՐԵՐ

2008-11-06 | Լուրեր
Ազգային Խորհրդակցություններ Հայաստանում փախստականների պաշտպանությունը բարելավելու նպատակով

Այսօր, նոյեմբերի 6-ին Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի գործակալությունները, դիվանագիտական առաքելությունները, միջազգային, տեղական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև անհատ փախստականները հավաքվել են Արմենիա Մարիոթ հյուրանոցում` մասնակցելու երկօրյա Ազգային Խորհրդակցություններին` քննարկելու միգրացիայի և ապաստանի խնդիրները` Հայաստանի Հանրապետության կարողությունները փախստականների պաշտպանության ոլորտում հզորացնելու նպատակով:

Ազգային Խորհրդակցությունները կազմակերպվել են ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից, հիմք ընդունելով Միգրացիոն գործակալության համատեղ ջանքերով և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների  պաշտպանության գործընթացում բացերի վերլուծությունը: Այն իրականացվել է Հայաստանի կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի ստորագրման շրջանակներում` սահմանելով միգրացիայի և ապաստանի ոլորտում 2007–2013 թվականների համար Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ռազմավարական նպատակները:

Զանազան իրավական բնույթի խնդիրների հետ մեկտեղ, որոնք են փախստականների ընդունման, փախստականակի կարգավիճակի որոշման, իրենց կարգավիճակին վերաբերող այլ հարցերը, այս վերլուծությունը նաև բացահայտում է դեռևս լուծում չգտած փախստականների սոցիալ-տնտեսական և մշակութային կարիքները, որոնք խոչընդոտ են հանդիսանում Հայաստանում նրանց լիարժեք ինտեգրման ճանապարհին: "Հայաստանյան համատեքստում, երբ փախստականների մեծամասնությունը չի կարող արժանապատիվ և  անվտանգ վերադառնալ հայրենիք, կայուն և լիակատար ինտեգրումը ամենանախընտրելի լուծումն է նրանց համար, որը պահանջում է յուրաքանչյուրիս պատրաստակամությունն ու օժանդակությունը", ասաց ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի Ներկայացուցիչ, տիկին Բուշրա Հալեփոթան: "Ազգային Խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների առաջնային խնդիրները և կներկայացվեն առաջարկներ` կայուն լուծումներ գտնելու նպատակով", ավելացրեց ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչը:

Ազգային Խորհրդակցությունները կխթանեն միասնական ջանքերով գործնական մեխանիզմների և մոտեցմների մշակմանը` երկրի  կարողությունների հզորացման ճանապարհով փախստականներին ընդունելու և նրանց պաշտպանությունը ապահովելու նպատակով:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ