ԼՈՒՐԵՐ

2008-11-25 | Լուրեր
ՄԱԿ-ի գործակալություններն ու ծրագրերը միավորում են ջանքերը

Այսօր ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում կայացավ Հայաստանում "Ընդդեմ Գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ" քարոզարշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:

Մամուլի ասուլիսին ելույթով հանդես եկան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերով վարչության պետ Տկն. Լալա Ղազարյանը, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի բնակչության հիմյնադրամի ՙԸնդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում՚ ծրագրի ղեկավար, Հայաստանում ՙ16-օրյակ քարոզարշավի՚ ազգային համակարգող Ջինա Սարգիզովան:

Քարոզարշավը կիրականացվի ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA), ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչություն (UNDPI), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի (UNAIDS), ինչպես նաև ԶԼՄ-ների ու մարդու իրավունքների և կանանց հիմնահարցերով զբաղվող մի շարք տեղական և օտարերկրյա կազնակերպություների միացյալ ջանքերով:

Հայաստանում 16-օրյա քարոզարշավը նախատեսում է տարատեսակ միջոցառումներ, այդ թվում մամուլի ասուլիսներ, հասարակական լսումներ, սոցիալական տեսահոլովակների և ֆիլմերի ցուցադրում, հանդիպումներ ու սեմինարներ ՀԿ-ների, համայնքահեն կազմակերպություների ուսանողների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ Երևանում ու մարզերում:

Նախատեսված միջոցառումների ուշադրության կենտրոնում են կանանց նկատմամբ կիրառվող բռնության մշակութային և ազգային ասպեկտները, ներընտանեկան բռնությունը, թրաֆիքինգը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը: Մամլուլի ասուլիսի ժամանակ բաժանվել է 16-օրյակի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների օրացույցը:

"Ընդդեմ Գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ"-ը միջազգային քարոզարշավ է, որը սկսվում է նոյեմբերի 25-ից, Կանանց դեմ բռնությունների վերացման միջազգային օրով , և տևում է մինչև դեկտեմբրի 10-ը, մարդու իրավունքների միջազգային օրը` խորհրդանշորեն կապելով գենդերային բռնությունը և մարդու իրավունքները:

1989թ.-ի կանադացի 14 ուսանոհուղիների դաժան սպանությունը հիմք դրեց երկու գլոբալ քարոզարշավներին` "Ընդդեմ Գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ"-ը և ՙՍպիտակ ժապավեն՚ քարոզարշավը: 1991թ-ից. ավելի քան 2,000 կազմակերպություններ 156 երկներում մասնակցել են ամենամյա 16-օրյակի քարոզարշավին:

Այս 16-օրյա ժամանակահատվածում նշվում են նաև այլ կարևոր ամսաթվեր, ներառյալ դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը և դեկտեմբերի 2-ը, Ստրկության վերացման միջազգային օրը, ինչպես նաև Դեկտեմբերի 6-ը, ՙՄոնրեալյան կոտորածի օրը:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ