ԼՈՒՐԵՐ

2008-12-04 | Լուրեր
ՄԱԿ-ի գործակալությունները բացեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համայնքային տեղեկատվական և ռեսուրսային կենտրոն Գյումրիում

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միասնական ծրագրի գործակալությունները այսօր բացեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տեղեկատվական և ռեսուրսային համայնքահեն կենտրոն Գյումրիում:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ՙՋատագովությունը գործընթացի մեջ՚ միասնական ծրագրի շրջանակներում ստեղծված համայնքային կենտրոնը կծառայի որպես տեղեկատվության աղբյուր Գյումրի քաղաքի Անի թաղամասի շուրջ 20,000 բնակիչների համար, որտեղ աշխատանքային միգրանտներն ամենամեծ թիվն են կազմում: Ավելին, կենտրոնը կապահովի հավասարը հավասարին մեթոդով աջակցություն և արտագնա ծառայություններ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար, ինչպես նաև կուղղորդի ամենախոցելի խմբերին կամավոր խորհրդատվական և թեստավորման կենտրոններ:

ՙՁԻԱՀ-ին արձա
գանքելը մեծապես կախված է անհատների և համայնքների ուժից: Համաճարակին վերջ դնելու համար, անհրաժեշտ է վերացնել սոցիալական և տնտեսական անհավասարությունները և անարդարությունները, որոնք նպաստում են դրա առաջացմանը: ՁԻԱՀ-ին արձագանքելու նպատակով անհատներին և համայնքներին հզորացնելը կարևորագույն հարց և բաղադրիչ է նրանց իրավունքները հարգելու, պաշտպանելու և խրախուսելու գործում՚, նշեց ծրագրի համակարգող Գայանե Թովմասյանն իր բացման խոսքում:

ՄԱԿ-ի ՙՋատա
գովությունը գործընթացի մեջ՚ միասնական ծրագիրը ստորագրվել է 2008թ. հունիսին որպես շարունակություն ՙՄԻԱՎ-ով ապրող անձանց խնամք և աջակցություն՚ ծրագրին, որը սկսվեց 2006թ. մայիսին: Ներկայիս միասնական ծրագիրը նպատակ ունի մեծացնել ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ որոշում կայացնողների պարտավորությունները, ինչպես նաև նվազեցնել խտրականությունը, ուժեղացնել քաղաքացիակաան հասարակության համագործակցության ցանցը: Ծրագրի մյուս նպատակն է` խրախուսել ինքնօգնության խմբերի ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև ձևավորել անվտանգ վարքագիծ առավել խոցելի բնակչության շրջանում:

ՙՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության կանխար
գելման և համաճարակի ազդեցության նվազեցման լավագույն ձևը կլինի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների իմացությունը, և կենտրոնը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու համապարփակ տեղեկատվություն ստանալու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ինչպես նաև առկա առողջապահական և սոցիալական ծառայությունների մասին՚, նշեց ՙԻրական աշխարհ, իրական մարդիկ՚ ՀԿ-ի համանախագահ`պրն. Հովհաննես Մադոյանը, ավելացնելով, որ ՙկետրոնը նաև համակարգող մարմին կհանդիսանա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում աշխատող համայնքում գործող մյուս հասարակական կազմակերպությունների համար, ինչպես նաև նրանց հնարավորություն կընձեռի ներկայացնելու հրատապ լուծում պահանջող հարցերը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովին՚:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միասնական ծրա
գրի շրջանակներում նմանատիպ համայնքային տեղեկատվական և ռեսուրսային կենտրոն շուտով կսկսի գործել Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում:

Այսօր ամբողջ աշխարհում կան շուրջ 33 միլիոն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ: 1988թ.-ից ի վեր 656 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ են
գրանցվել Հայաստանում, ներառյալ 13 երեխաներ: ՄԻԱՎ-ով ապրող անձանց մեծ թիվ գրանցվել է Երևանում, 301 դեպք, կամ բոլոր գրանցված դեպքերի 45.9 %-ը: Շիրակ մարզը երկրորդ տեղում է, որտեղ 66 դեպք է գրանցվել, կամ ընդհանուր գրանցվածների 10.1%-ը:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ