ԼՈՒՐԵՐ

2008-12-05 | Լուրեր
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կամավորները ՀՏՎ-ում

Կամավորների միջազգային օրը ՄԱԿ ՀՏՎ Երևանյան գրասենյակը կազմակերպեց ոչ պաշտոնական միջոցառում` նշելու Կամավորների միջազգային օրն ու պատվելու ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կամավորներին:

Երիտասարդության և սպորտի նախարարության Երիտասարդների քաղաքականության վարչության ղեկավար Արսեն Սողոմոնյանը շնորհավորեց երիտասարդներին Կամավորների օրվա կապակցությամբ: Նա հաստատեց, որ կամավորության գաղափարն արդեն զարգանում է Հայաստանում, և դրա վկայությունն է այս բնագավառի հետ առնչվող շարժումների և երիտասարդական ՀԿ-ների մեծ թիվը:

ՄԱԿ ՀՏՎ Ներկայացուցչի պաշտոնակատար Արմինե Հալաջյանը մասնավորապես խոսեց ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կամավորների մասին, ովքեր շարունակում են նույն եռանդով աշխատել, նույնիսկ Ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Կարեն Ասատրյանի մահից հետո: Այն նպատակները, որոնք ՀԿ-ն առաջադրել է որպես իր սկզբունքներ, բազմաթիվ ձևերով համընկնում են Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքների հետ: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի այսօր լայնորեն հիմնական գործունեությունից մեկը Հայաստանում ՄԱԿ-ի մոդել կոնֆերանսների կազմակերպումն է, որի ազդեցությունն ակնառու է տարբեր համալսարանների ուսանողների համար:

ՄԱԿ-ի Կամավորների ծրագրի պատասխանատու Սարա Սանգոյը, ով նույնպես հրավիրված էր այս միջոցառմանը, Ասոցիացիայի անդամներին շնորհավորեց օրվա կապակցությամբ և բարձր գնահատեց նրանց աշխատանքը: Նա պատմեց այս օրվա կապակցությամբ տեղի ունեցող գլոբալ գործողությունների մասին և ընդհանուր առմամբ մանրամասներ ներկայացրեց ՄԱԿ-ի Կամավորական ծրագրի մասին: 

Ասոցիացիայի անդամ կամավորները ներկաների հետ կիսեցին իրենց փորձն ու տպավորությունները: Նրանք պատմեցին, թե որքան ուրախ են, երբ մասնակցում են որևէ միջոցառման որպես կամավոր, ինչպես են իրենք շահում դրանից և օգնում մյուսներին:

Վերջում ՄԱԿ ՀՏՎ-ն ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կամավորներին հանձնեց փոքրիկ նվերներ` որպես նրանց աշխատանքի գնահատական:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ