ԼՈՒՐԵՐ

2008-12-10 | Լուրեր
Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս

Այսօր ՙԿոնգրես՚ հյուրանոցի դահլիճում կայացավ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսը և Հայաստանում ՙԸնդդեմ Գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ՚ քարոզարշավի եզրափակիչ կոնֆերանսը:

Միջոցառումը սկսվեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Տկն. Կոնսուելո Վիդալի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Պրն. Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսով:

Միջոցառումը, ՄԱԶԾ-ի, ՄԱԲՀ-ի, ՄՄԿ-ի, ՀՏՎ-ի և ՄԱՁԻԱՀ-ի համատեղ նախաձեռնությունը` Հայաստանի կառավարության աջակցությամբ, ամփոփեց Հայաստանում ՙԸնդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ՚ քարոզարշավի  շրջանակներում կազմակերպված միջոցառումների շարքը: Քարոզարշավի շրջանակներում իրականացվել են տարատեսակ միջոցառումներ, այդ թվում` մամուլի ասուլիսներ,  հասարակական լսումներ, սոցիալական տեսահոլովակների և ֆիլմերի ցուցադրում, հանդիպումներ ու սեմինարներ ՀԿ-ների, համայնքահեն կազմակերպություների ուսանողների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ Երևանում ու մարզերում:

Դիմելով կոնֆերանսի մասնակիցներին և լրատվամիջոցներին` տկն. Կոնսուելո Վիդալն ասաց, որ կանանց նկատմամբ բռնությունները այլևս չեն կարող հանձնվել մասնավոր բնագավառ:

Կոնֆերանսի ավարտին  կայացան պլենար նիստ-քննարկումներ` նվիրված ներընտանեկան բռնության, թրաֆիքինգի,  քաղաքական և քաղաքացիական, ինչպես նաև  տնտեսական իրավունքների տեսանկյունից Կանանց մարդու իրավունքների ոտնահարմանը:

Եզրափակիչ կոնֆերանսի արդյունքում մասնակիցները մշակեցին և ստորագրեցին ՙԸնդդեմ գենդերային բռնության՚ համատեղ հռչակագիրը:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ