ԼՈՒՐԵՐ

2008-12-16 | Լուրեր
ՙԻրավական խճանկար՚ ծրագրի. ՙՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը երեխաների աչքերով՚ միջոցառումը

Դեկտեմբերի 15-ին Երևանի Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի ՙԷրեբունի՚ սրահում տեղի ունեցավ ՙՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը երեխաների աչքերով՚ խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին:

Միջոցառումը կազմակերպվել էր "Իրավական խճանկար" ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է "Ապագան քոնն է" բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր կրթության և իրազեկման միջոցով բարձրացնել աշակերտների իրավագիտակցությունը և քննարկումների միջոցով նրանց տալ ինքնուրույն դատողություններ անելու հնարավորություն: Ծրագրին մասնակցում էին երեք երևանյան, երեք մարզային, և երկու` գիշերօթիկ և հատուկ դպրոցների 800 երեխաներ:

Ծրագրին ակտիվ մասնակցած աշակերտների կողմից ներկայացվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կարևորությունն ըստ երեխաների:

Ծրագրին մասնակցած աշակերտներն ստացան մասնակցության հավաստագեր և խրախուսական նվերներ:

Միջոցառման ավարտին բոլոր ներկա գտնվողները գրեցին շնորհավորական ուղերձներ նվիրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին:
Նույն ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 4-ին "Իրավական խճանկար"-ի ակտիվ մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Հանրային տեղեկատվության վարչության կողմից ծանոթացել էին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստեղծման պատմությանը, դիտել էին տեսաֆիլմ, իրականացրել էին ՙՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կարևորությունը մարդկության համար՚ խմբային ստեղծագործական աշխատանք: ՀՏՎ-ն երեխաներին նվիրել էր Մարդու իրավունքների համընդհանուր հրչակագրի հոբելյանական հրատարակության և “ՄԱԿ-ի մարդու իրավունքների մանդատը” տեղեկագրից օրինակներ, այլ տեղեկատվական նյութեր:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ