ԼՈՒՐԵՐ

2009-02-02 | Լուրեր
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բարելավել ծառայությունները մայրական և նորածնային մահացության ցուցանիշերը նվազեցնելու համար

Համաձայն այսօր ներկայացված ՅՈՒՆԻՍԵՖ-ի □Երեխաների իրավիճակը աշխարհում□ 2009թ. զեկույցի`  աշխարհի առավել թույլ զարգացած երկրներում կանանց մոտ 300 անգամ ավելի մեծ է հավանականությունը մահանալու ծննդաբերության և հղիության հետ կապված բարդություններից, քան զարգացած երկրներում:

Միևնույն ժամանակ գրեթե 14 անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ  զարգացող երկրում ծնված երեխան մահանա իր կյանքի առաջին ամսում, քան զարգացած երկրում ծնվածը:

Մայրերի և նորածինների առողջությունն ու գոյատևումը սերտորեն կապված են միմյանց հետ և մայրերի կյանքերը փրկող միջամտությունների մեծ մասից օգտվում են նաև երեխաները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի □Երեխաների իրավիճակը աշխարհում□ 2009թ. զեկույցը ընդգծում է մայրական և նորածնային կյանքի պահպանման միջև կապը և առաջարկում է հնարավորություններ հարուստ և աղքատ երկրների միջև տարբերությունները վերացնելու համար:

□Համաձայն Երեխաների իրավիճակը աշխարհում 2009թ. զեկույցի` Հայաստանում մոտավոր հաշվարկներով 22 նորածին 1,000 կենդանածինների հաշվով մահանում են դեռ առաջին տարին չբոլորած: Այս մահերի մոտավորապես 80%-ը տեղի է ունենում կյանքի առաջին 28 օրվա ընթացքում, այսինքն նորածնային փուլում: Այս մահերից շատերը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե այդ երեխաներին ժամանակին տրամադրվեին անհրաժեշտ նորածնային  խնամքի և բուժման ծառայությունները□, նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն. Լեյլի Մոշիրին □Երեխաների Իրավիճակը աշխարհում□ 2009թ. զեկույցի շնորհանդեսի ժամանակ: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից վերջին տարիներին անցկացված հետազոտությունները և ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մանկական մահացության ցուցանիշները Հայաստանում գրեթե երեք անգամ ավելի բարձր են ամենաաղքատ տնային տնտեսություններում, քան ամենահարուստ տնային տնտեսություններում:

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի` Հայաստանում մայրական մահացության իրավիճակը նույնպես մտահոգիչ է: Հայաստանում կանանց մոտ հղիությունից կամ ծննդաբերության բարդություններից մահանալու հավանականությունը 9 անգամ ավելի մեծ է, քան  զարգացած երկրներում: Մասնավորապես Հայաստանում ապրող կանանց մայրական մահացության ռիսկը կյանքի ընթացքում հավասար է 1-ը 980-ի, զարգացած երկրներում 1-ը 8,000-ի, իսկ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ Պետությունների Համագործակցության երկրներում` 1-ը 1,300-ի:

Հայաստանում այս իրավիճակին նպաստող գործոններից են ոչ բավարար նախածննդյան և նորածնային խնամքը, որակյալ անձնակազմի և անհրաժեշտ սարքավորումների պակասը: □Հղիության և ծննդաբերության բարդությունները, որոնք մայրական մահացության հիմնական պատճառն են հանդիսանում, արդյունք են որակյալ ծառայությունների պակասի, կանանց համար այդ ծառայությունների անմատչելիության, ինչպես նաև կանանց շրջանում նախածննդյան այցելությունների կարևորության մասին իրազեկման պակասի□, նշեց տկն. Մոշիրին, ավելացնելով որ նորածնային և մայրական մահացության ներկայիս ցուցանիշները և դրանց աճի միտումները հաշվի առնելով, դժվար թե Հայաստանը ի վիճակի լինի հասնել Հազարամյակի Զարգացման 4-րդ և 5-րդ Նպատակներին, որոնք կոչ են անում մինչև 2015թ. երկու երրորդով կրճատել մանկական մահացության և երեք քառորդով մայրական մահացության ցուցանիշները:  

Զեկույցում նաև նշվում է, որ մայրական և նորածնային մահացությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է գործի դնել առողջապահական համակարգի համապատասխան ծառայությունները, որոնք ներառում են ընտանիքի, համայնքի, արտագնա և բժշկական հաստատությունների կողմից տրամադրվող խնամքի ծառայությունները:

Ծառայությունների շարունակականության այս գաղափարը կոչ է անում համապարփակ մոտեցում ցուցաբերել մայրական, նորածնային և երեխաների առողջության ու սնուցման հարցերին փոխարենը կիրառելու զուտ հիվանդության բուժմանն ուղղված ավանդական մոտեցումները:

□Միջամտությունները չպետք է ծախսատար լինեն: Մայրերի և նորածինների ամենօրյա հետևողական խնամքը, ներառյալ կրծքով սնուցման և անհրաժեշտ սարքավորումների տրամադրումը, արդեն իսկ կարող է բարելավել իրավիճակը□, նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը, ավելացնելով, որ ներկայումս ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է Առողջապահության նախարարությանը Նորածնային Խնամքի Ազգային Ռազմավարության մշակման հարցում, որը կարձագանքի համակարգում առկա բոլոր բացերին, այդ թվում նաև խնամքի չափորոշիչների, մասնագիտական զարգացման և որակի ապահովման մեխանիզմների մշակումը:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ