ԼՈՒՐԵՐ

2009-02-20 | Լուրեր
Միջոցառում նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան

Փետրվարի 20-ին, Երևանի Պետական Համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում` նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան: Այն ՄԱԿ ՀՏՎ-ի և Երևանի Պետական Համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությունն էր:   

Քննարկման մասնակիցներն էին պրն. Կարապետյանը` Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկանը, տկն. Հալաջյանը` ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցչի պաշտոնակատարը, պրն. Միրզոյանը` Կրթության և գիտության նախարարությանն առընթեր Լեզվի տեսչության պետը: Ներկա էին նաև Հայ բանասիրության և Ռոմանագերմանական բանասիրության, ինչպես նաև այլ ֆակուլտետների ուսանողներ: Միջոցառումը լուսաբանում էին մի քանի լրագրողներ:

Պրն. Կարապետյանը բարձրացրեց ընդհանուր առմամբ ներկայիս գլոբալիզացվող աշխարհում մայրենի լեզվի խնդիրը: Նա նշեց, որ պատշաճ ուշադրություն և վերաբերմունք է անհրաժեշտ ցույց տալ մայրենի լեզուներին` տեղական մշակույթի և ժառանգության կրողներին: Տկն. Հալաջյանը տեղեկացրեց ներկաներին, որ այս օրը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն և հետո Գլխավոր ասամբլեան` որպես ՄԱԿ-ի միջոցառում: Նա խոսեց այն կարևորության մասին, որ ՄԱԿ-ը տալիս է մշակութային և լեզվական բազմազանությանը: Նա նաև տեղեկացրեց, որ ՀՏՎ մանդատի շրջանակներում էական է ՄԱԿ-ի տեղեկատվական նյութերի հայերեն թարգմանությունը` երկրում ավելի լայն հանրությանը տարածելու նպատակով: ՀՏՎ ներկայացուցչի պաշտոնակատարը որոշ հատվածներ կարդաց ՄԱԿ-ի Հաղորդակցության և հանրային տեղեկատվության հարցերով Գլխավոր քարտուղարի տեղակալ պրն. Կիո Ակասակայի ելույթից` նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան: Լեզվի տեսչության պետն իր անհանգստությունը հայտնեց հանրային միջոցառումների ժամանակ, Հանրային հեռուստատեսությամբ և անգամ Ազգային ժողովում օգտագործվող ոչ մաքուր և ոչ պատշաճ հայերեն լեզվի վերաբերյալ:

Քննարկման ժամանակ երկու լեզվաբանական ֆակուլտետների դասախոսները բարձրաձայնեցին նաև թարգմանությունների խնդրի մասին. կարևոր է ոչ միայն թարգմանվող նյութի պարունակության թարգմանությունը, այլ նաև նրա մշակութային ժառանգության փոխանցումը:

ՄԱԿ ՀՏՎ-ն շարունակելու է համագործակցությունը Երևանի Պետական Համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի հետ ուսանողական խորհրդի ակտիվ անդամների միջոցով:

Կցված նկարներ

Կցված ֆայլեր

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ