ԼՈՒՐԵՐ

2011-04-18 | Լուրեր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ նշում է Երկիր մոլորակի միջազգային օրը

ՄԱԿ-ի աշխատակիցները, պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային համայնքի ներկայացուցիչները մասնակցեցին Երկիր մոլորակի միջազգային օրվան և Անտառների միջազգային տարվան նվիրված ցուցահանդեսի բացմանը այսօր ՄԱԿ-ի գրասենյակում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է խրախուսել հայ նկարիչներին արվեստի միջոցով խթանել ՄԱԿ-ի արժեքները: Ցուցադրվում են հայ տաղանդավոր նկարիչներ Լիլիթ Սողոմոնյանի և Գագիկ Ղազանչյանի գունեղ կտավները:

Երկիր մոլորակի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի բարձրացնել աշխարհում հանրային իրազեկվածությունը այն մարտահրավերների մասին, որոնց դիմագրավում է երկիր մոլորակը և նրա վրա գոյություն ունեցող կյանքը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան ասաց. ՙՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համար արդեն ավանդույթ է դարձել այս օրը նշել մեր շրջակա միջավայրը պահպանելու մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումներով: Երկիր մոլորակի միջազգային օրը փաստում է, որ Երկիր մոլորակն ու իր էկոհամակարգը բնակիչներին ապահովում են կյանքով ու սնունդով՚:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակելու է աջակցել շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված երկրի ջանքերը:

Մշակույթի նախարարության աշխատակազմի Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն ասաց. ՙՀՀ մշակույթի նախարարությունը ուրախ է համագործակցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ժամանակակից արվեստի ոլորտում: Մշակույթի նախարարության անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևային իր ջանքերի համար, որոնք ուղղված են ժամանակակից արվեստի խթանմանը՚:

Միջոցառումը կազմակերպել են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը Մշակույթի նախարարության աշխատակազմի Ժամանակակից արվեստի վարչության հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի տասը օր` մինչև ապրիլի 25-ը, ժամը` 12:00-15:00:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ