ԼՈՒՐԵՐ

2011-04-28 | Լուրեր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր նշվեց անգլերենի օրը

Այսօր ՚ՄԱԿ-ում Անգլերենի օրվան՚ նվիրված միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողները մանրամասն տեղեկացվեցին Հայաստանում անգլերեն լեզվի օգտագործման մասին: 

Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության, Հնդկաստանի դեսպանության և ՙԵրիտասարդ թարգմանիչների միավորման՚ հետ: Միջոցառմանը աջակցել է նաև Արտաքին գործերի նախարարությունը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հնդկաստանի դեսպաններն ու դիվանագետները ողջունեցին միջոցառման մասնակիցներին, խոսեցին ՄԱԿ-ում և համապատասխանաբար իրենց երկրներում անգլերեն լեզվի կարևորության, ինչպես նաև Հայաստանում անգլերեն սովորելու հնարավորությունների մասին:

Հայաստանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. ՙԵս իսկապես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն ՄԱԿ-ում անգլերենի օրվա  նկատմամբ: Հուսով եմ, որ այս միջոցառումը կօգնի տարածել անգլերենի ազդեցությունը որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկը և որպես մի հնարավորություն, որը թույլ է տալիս ավելի շատ մարդկանց սովորել ՄԱԿ-ի բազմալեզվության մեջ իր ներդրումի մասին՚:

Միջոցառումը ներառում էր Տիկնիկային ներկայացում` հարցազրույցներ դեսպանների և ՄԱԿ ՀՏՎ-ի ներկայացուցչի հետ, ու ՙՍպելլինգ Բի՚ հեգելու մրցույթ, որը կազմակերպեցին Խաղաղության Կորպուսի կամավորները: Իսկ ՙԵրիտասարդ  թարգմանիչների միավորման՚ անդամները ելույթ ունեցան հետևյալ թեմաների շուրջ` ՙ Անգլերենը աշխարհում և Հայաստանում՚, ինչպես նաև ՙwww.un.org-ի անգլերեն էջը՚: 

Անգլերենի օրը ՄԱԿ-ում նշվում է ապրիլի 23-ին. այդ օրը Վիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է:  Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը  ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են:
 
2010թ.սկսած   ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է ՙՄԱԿ-ում լեզուների օրեր՚. մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվական և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2011թ. ընթացքում նշել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների օրերը:

Օրվա մասին պատմող տեսանյութն այստեղ`
http://www.youtube.com/watch?v=Ce-G45lrwiA&feature=related

Օրվա նկարներն այստեղ`
http://www.flickr.com/photos/unarmenia/sets/72157626703529914/

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ