ԼՈՒՐԵՐ

2011-05-20 | Լուրեր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մասնակցեց ՙԿարիերայի և տեղեկատվության օրվան՚

Մայիսի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մասնակցեց Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կողմից կազմակերպված ՙԿարիերայի և տեղեկատվության օրվան՚:

Երկրորդ տարին է ինչ համալսարանը կազմակերպում է այս միջոցառումը: Ցուցահանդեսը հավաքեց շուրջ 50 կազմակերպության, ներառյալ` ներկայացուցիչներ նախարարություններից, ՀԿ-ներից, տուրիստական գործակալություններից, հյուրանոցներից և այլն: Մասնակիցներին ներկայացրեցին տարբեր աշխատանքների և պրակտիկաների առաջարկներ, կրթական և կամավորական ծրագրեր: Միջոցառման նպատակն է ուսանողներին և աշակերտներին տեղեկացնել Հայաստանի տարբեր կազմակերպություններում հնարավոր ապագա կարիերայի մասին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ցուցահանդեսին ներկայացավ ՄԱԿ-ի աշխատանքների և Հայաստանում ծավալած գործունեության վերաբերյալ ընդգրկուն տեղեկատվությամբ, գրքերով, նյութերով և տարբեր տեղեկատվական թերթիկներով: Միջոցառման երիտասարդ մասնակիցներին շատ հետաքրքրեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մանդատները, նախագծերը, կարիերայի և կամավոր աշխատանքի հնարավորությունները: ՄԱԿ-ի հաղորդակցության հարցերի աշխատախմբի ադամներն ու ՄԱԿ-ի տարբեր գործակալություններում պրակտիկա անցնող ուսանողները ներկա էին ՄԱԿ-ի տաղավարում` պատասխանելու բազմաթիվ հարցերի և բաժանելու առկա գրականությունը:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ