ԼՈՒՐԵՐ

2011-06-01 | Լուրեր
ՄԱԿ-ը աջակցում է դպրոցականների ՙՋուրը քաղաքների համար՚ թեմայով շարադրությունների մրցույթը

Շարադրության և այլ ստեղծագործական աշխատանքների մրցույթի հաղթող18 դպրոցականներին շնորհվեցին մրցանակներ Ջրի համաշխարհային օրվա և Ջրի համաշխարհային տասնամյակի 2005-2015 շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ:

Մրցույթի նպատակն էր կրթել երիտասարդությանը և երկարաժամկետ, կայուն ջրային պաշարների կառավարման լավագույն միջոցների ընդունմամբ խթանել ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի, ջրի և դրան կից խնդիրների առնչությամբ միջազգային պարտավորվածությունների կատարմանը մինչև 2015թ: Սա նաև երիտասարդների ներդրումն է Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը:

Ավելի քան 157 դպրոցական մասնակցեց Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերի կրթական հաստատություններում հայտարարված ՙՋուրը քաղաքների համար՚ խորագրով շարադրությունների և ստեղծագործական աշխատանքների մրցույթին:
Մրցույթը համատեղ կազմակերպել են

Մրցույթը համատեղ կազմակերպել են ՄՎՎ Դեկոն ԳմԲհ, ՄՎՎ-Էներջի ԳմԲհ,  ՙԷյ-Ի-Ջի-Սերվիս՚ ՍՊԸ
կազմակերպությունները, Արմավիրի, Լոռվա ու Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. ՙԵրիտասարդների համար շատ կարևոր է ավելին իմանալ ջրային պաշարների և դրանց պահպանման մասին, ինչը նրանց կօգնի նպաստել գեղեցիկ բնության պահպանմանն ուղղված երկրի ջանքերին՚:

Լոռի, Շիրակ, Նոր Ակունք Ջրմուղ-կոյուղի ընկերության  պայմանագրերի բաժնի պետ Գարի Լ. Ստաուտի ողջյունի խոսքին հետևեցին ՄԱԿ-ի պատմության և Հայաստանում ծավալած գործունեության  վերաբերյալ ճանաչողական ծրագիրն ու կինոդիտումը:

Ամեն տարի նշվող Ջրի համաշխարհային օրը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունը մաքուր ջրի կարևորության և դրա պաշարների կայուն կառավարման վրա հրավիրելու միջոց է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2005-2015թթ. հռչակել է գործողությունների միջազգային տասնամյակ, որը կրում է ՙՋուրը քաղաքների համար՚ խորագիրը:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ