ԼՈՒՐԵՐ

2011-06-03 | Լուրեր
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը քաղաքացիական հասարակության հետ խթանում է երեխաների իրավունքների պաշտպանությունը

Հունիսի 3-ին <Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության իֆստիտուտ> ՀԿ-ն Գյումրիում կազմակերպել էր <Իմ աշխարհը> խորագրով ցուցահանդես և համերգ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ և խթանել երիտասարդների ստեղծագործ միտքը երեխաների տների շրջանում:

Միջոցառմանը աջակցել էին նաև մարզային իշխանությունները, Գյումրիի թատրոնի ղեկավարությունը և մի քանի դպրոցներ: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը համաֆինանսավորել էր միջոցառումը:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց: <ՄԱԿ ՀՏՎ-ն աջակցում է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված երկրի ջանքերը: Ես համոզված եմ, որ այս երիտասարդ, տաղանդավոր, ստեղծագործ մտքով օժտված և մոտիվացված հայերը հասուն տարիքում կլինեն հասարակության ակտիվ անդամներ և իրենց ներդրումը կունենան երկրի զարգացման գործընթացում>:

1991թ. անկախությունը հռչակելուց անմիջապես հետո Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, Մարդու իրավունքների հռչակագրի հետ հանդերձ, Հայաստանի կողմից վավերացված առաջին միջազգային փաստաթղթերից մեկն է:

Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ ՀԿ-ի նախագահը, և ՙՎարդևանյան՚ պարի թատրոնի ներկայացուցիչը նույնպես ողջունեցին հանդիսատեսին:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ