ԼՈՒՐԵՐ

2011-06-03 | Լուրեր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպել է ցուցահանդես նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և Անտառների միջազգային տարվան նվիրված ցուցահանդես: Դրա նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրի մասին հանրային իրազեկման մակարդակը, ինչպես նաև սևեռել իշխանությունների ուշադրությունն ու գործողությունները շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության վրա:

Ցուցադրվեց հայ տաղանդավոր նկարչուհի Մարինա Մամյանի ՙՀայկական մոտիվներ՚ խորագրով գոբելեն աշխատանքների հավաքածուն: Նրա ուրույն ոճը գրավեց երիտասարդության, արվեստագետների, իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը:

Դաֆինա Գերչևան` ՄԱԿ-ի մշտական համակարգողն ու ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչն ասաց. ՙՀայաստանը հարուստ երկիր է  ոչ միայն իր մշակութային, այլև` կենդանական և բուսական աշխարհի բազմազանությամբ: Ես կոչ եմ անում մեզանից յուրաքանչյուրին գիտակցել, որ մեր պարտականությունն է պահպանել այս գեղեցիկ երկրի անտառներն ու բնությունը՚:

Նկարչուհի Մարինա Մամյանը հավելեց. ՙԵս բազմիցս համագործակցել եմ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ և գնահատում եմ նրանց աջակցությունը հայկական արվեստի զարգացմանը: Սա խրախուսում և քաջալերում է նկարիչներին ստեղծելու արվեստի ավելի շատ գործեր` խթանելով ՄԱԿ-ի այնպիսի արժեքներ ինչպիսիք են` խաղաղությունը, հանդուրժողականությունն ու երկխոսությունը՚:

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշվում է 1972թ.ի վեր և դարձել է այն կարևորագույն շարժիչ ուժը, որի միջոցով ՄԱԿ-ի անդամ երկրներն, այդ թվում` Հայաստանը, նպաստում են շրջակա միջավայրի մասին հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ու գրավում են իշխանությունների ուշադրությունն ու գործողությունները այս հարցի շուրջ: Այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման է ՙԱնտառներ. բնությունը քո ծառայության տակ՚:

Անտառները ծածկում են երկրի ցամաքի մեկ երրորդը` կատարելով կենսական նշանակության գործառույթներ և ծառայություններ ամբողջ աշխարհում, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն մեր մոլորակին: Իրականում, 1.6 մլդ. մարդու կյանք կախված է անտառներից: Անտառները առանցքային դեր են խաղում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում` կլանելով ածխաթթու գազ և մթնոլորտ արտազատելով թթվածին:

Ցուցահանդեսը բաց կլինի հանրության առջև ՄԱԿ-ի գրասենյակում մինչև 2011 թ. հունիսի 17-ը` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 12:00-15:00:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ