ԼՈՒՐԵՐ

2011-06-06 | Լուրեր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր նշվեց ռուսերենի օրը

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողները ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ավելին իմացան ՄԱԿ-ում ռուսերեն լեզվի օգտագործման մասին: 

Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան, ՙՌոսՍոտրուդնիչեստվո՚-ի ու ՙԵրիտասարդ թարգմանիչների միավորում՚ ՀԿ-ի հետ համատեղ:

Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն խոսեց ՄԱԿ-ում ռուսերենի օգտագործման, ռուսական ավանդույթների, մշակույթի և Հայաստանում ռուսերեն սովորելու հնարավորությունների մասին:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան ասաց. ՙՆշելով այս օրը` ՄԱԿ-ը իր գործընկերների հետ համատեղ խրախուսում է մշկութային բազմազանությունն ու ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների հավասար կարգավիճակը: Անկեղծորեն հույս ունեմ, որ այս միջոցառումները կօգնեն տարածել ռուսերենի ազդեցությունը որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզու և  արդյունքում`ավելի շատ մարդ կիմանա  ՄԱԿ-ի բազմալեզվության մեջ վերջինիս ներդրման  մասին՚:

ՙՌուսերենը ընդունվել է ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից մեկը կազմակերպության հիմնադրման առաջին իսկ օրվանից: Այն աշխարհում  ամենաշատ օգտագործվող լեզուներից մեկն է՚ - ասել է Կիյո Ակասական` Հաղորդակցության ու հանրային տեղեկատվության գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալն ու ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգողը:

ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրվան նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության դեսպանները և ՙՌոսՍոտրուդնիչեստվո՚-ի ինչպես նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

ՄԱԿ-ում  Ռուսերեն լեզվի օրը նշվում է հունիսի 6-ին` ռուս հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը: Ուսանողները կարդացին ռուս մեծ բանաստեղծի բանաստեղծությունները, ցուցադրեցին ՄԱԿ-ում ռուսերենի պատմության և կիրառման մասին էլեկտրոնային ներկայացումներ, կատարեցին ռուսական ազգային պարեր:

2010թ. ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարեց ՙԼեզուների օրերը ՄԱԿ-ում՚ նոր նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է նշել բազմալեզվությունը և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ ՀՏՎ-ի երևանյան գրասենյակը 2011թ նշում է ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրը: ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներն են արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը:

Օրվա մասին պատմող տեսանյութն այստեղ`
http://www.youtube.com/watch?v=AV1SaRfCPL0&feature=related

Օրվա նկարներն այստեղ`
http://www.flickr.com/photos/unarmenia/sets/72157626905900316/

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ