ԼՈՒՐԵՐ

որոնման բառ թվական

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12 |13 |14 |15 |16 |17 |18 |19 |20 |21 |22 |23 |24 |25 |26 |27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ
2013-03-21 | Լուրեր

Միավորված ազգերի կազմակերպությունն այսօր ներկայացրեց աննախադեպ գլոբալ քննարկման առաջին արդյունքները: Քննարկման շրջանակներում ամբողջ աշխարհում մարդիկ հրավիրվել են` օգնելու, որ անդամ պետությունները ձևավորեն ապագա զարգացման օրակարգը, որը հիմնված կլինի Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) վրա` դրանց համար սահմանված վերջնաժամկետից` 2015 թ. հետո:

2013-03-20 | Լուրեր

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Աջակցություն Հայաստանում երիտասարդների ձեռնարկատիրության  զարգացմանը»  ծրագիրը:

2013-03-19 | Լուրեր

Մարդկային ձգտումների հիմքը երջանկության ձգտումն է:  Մարդիկ ամբողջ աշխարհում ձգտում են ապրել երջանիկ և գոհացուցիչ կյանք, որը հեռու կլինի վախից ու կարիքից, և ներդաշնակ բնության հետ:

2013-03-07 | Լուրեր

Երգը՝ ամբողջական երաժշտական և «կուլիսների ետևում» տեսահոլովակների (վերջինս ներկայացնում է  երգի մեկամյա պատրաստման տարեգրությունը) տեսքով համընդհանուր ներբեռնման համար հասանելի կլինի մարտի 8-ին (EST մարտի 7-ի ժամը 12:00-ին) հետևյալ կայքից` http://song.unwomen.org:

2013-03-07 | Լուրեր

Կանանց միջազգային օրը տոնելիս պետք է հետադարձ հայացք նետենք մեկ տարվա ընթացքում կանանց և աղջիկների դեմ կատարված` բռնությամբ ուղեկցվող սահմռկեցուցիչ հանցագործություններին և հարցնենք ինքներս մեզ, թե ինչպես հիմք դնել ավելի լավ ապագայի:

2013-03-01 | Լուրեր

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր «Հայաստանում գյուղմթերքի բացօթյա մանրածախ շուկաների զարգացում» տեխնիկական աջակցության ծրագրի Միջանկյալ աշխատաժողովը: Աշխատաժողովի հիմնական նպատակն էր ներկայացնել և քննարկել ծրագրի ներկա վիճակը, բացահայտումներն ու առաջարկությունները, ինչպես նաև գործողությունների իրականացման ծրագիրը:

2013-02-27 | Լուրեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը այսօր ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով Գերմանիայի դեսպանությունը կտրամադրի 65,000 եվրո Հայաստանում երեխայի խնամքի հաստատությունների անկախ մշտադիտարկման խմբի կարողությունները ամրապնդելու համար:

2013-02-27 | Լուրեր

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող TCP/ARM/3401 «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը կարտոֆիլի ցեցի և խլուրդների դեմ ինտեգրացված պայքարի միջոցառումների մշակման և իրականացման» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր սեմինար-քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի իրականացման ընթացիկ վիճակը, ինչպես նաև քննարկվեցին այս վնասատուների դեմ պայքարի արդյունավետ մեթոդները: Սեմինարի ընթացքում քննարկումների միջոցով բացահայտվեցին հանրապետությունում առավել տարածված վնասատուներն ու հիվանդությունները՝ դրանց դեմ ինտեգրացված պայքարի միջոցառումների ծրագրեր մշակելու համար:

2013-02-13 | Լուրեր

Այս տարվա փետրվարի 13-ից մինչև ապրիլի 10-ը Եվրոպայի և ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների ինը մրցանակակիր ֆիլմեր, որոնք անդրադառնում են հակամարտության, հաշտեցման, մարդկային խիզախության, կարեկցանքի զգայուն թեմաներին, կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

2013-02-13 | Լուրեր

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ ֆիտոսանիտարիայի կարողությունների զարգացման ռազմավարության շրջանակներում կազմակերպել էր դոնոր համաժողով՝ ‹‹Բուսասանիտարական կարողությունների հզորացում›› թեմայով: Համաժողովի հիմնական նպատակն էր զարգացնել հանրային, մասնավոր և կարգավորող կառույցների միջև դերերի ճանաչման և համագործակցության անհրաժեշտության ընկալումը՝ կայուն և գործունակ բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ազգային կազմակերպության ապահովման նպատակով:

2013-01-30 | Լուրեր

Ջուրը, կամ, ավելի ճիշտ, դրա սակավությունը միշտ ուշադրության կենտրոնում է՝ աշխարհում ամենուր: 2013 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասաբմլեայի կողմից Ջրային համագործակցության միջազգային տարի էր հայտարարվել 2010 թ. դեկտեբերին:

2013-01-27 | Լուրեր

Այս տարվա թեման՝ «Փրկությունը Հոլոքոստի ժամանակ. հոգ տանելու քաջությունը», հարգանքի տուրք է նրանց, ովքեր վտանգեցին իրենց կյանքը և իրենց ընտանիքները՝ գրեթե անխուսափելի մահից փրկելով հրեաներին և նացիստական իշխանության այլ զոհերին:

2012-12-27 | Լուրեր

ՄԱԿ-ի խաղաղապահները ծառայում են աշխարհի առավել բարդ և վտանգավոր իրավիճակներում: Շատ բան կարող է կատարվել և կատարվում է ՄԱԿ-ի խաղաղապահության աշխարհում մեկ տարվա ընթացքում:

2012-12-27 | Լուրեր

Միավորված ազգերի տարին՝ ամփոփ. 2012 թ. կարևորագույն իրադարձությունները՝ հետահայաց: Դիտեք ֆիլմի ռուսերեն տարբերակն այստեղ:

2012-12-21 | Լուրեր

Մինչ որոշ հին նախապաշարմունքներ սկսում են վերանալ, մյուսները մնում են: Աշխարհով մեկ լեզբուհիները, գեյերը, երկսեռականները և տրանսսեքսուալները` (ԼԳԲՏ), ենթարկվում են հարձակումների և վիրավորանքների, երբեմն սպանվում:

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12 |13 |14 |15 |16 |17 |18 |19 |20 |21 |22 |23 |24 |25 |26 |27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ