ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «Հայաստանում սպանդանոցների զարգացման ծրագրի» շրջանակներում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և հինգ մասնավոր ընկերություններ (ԱՁ Խասիկ Տիտանյան (Լոռու մարզ), «ԱԳԱԹ 777» ՍՊԸ, տնօրեն` Աղվան Կարապետյան (Արագածոտնի մարզ), «ԶՕՐ» ՍՊԸ, տնօրեն` Արմեն Հովհաննիսյան (Կոտայքի մարզ), «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, գործադիր տնօրեն` Սուրեն Հայրապետյան (Կոտայքի մարզ), «ԱՐԱԼԵՌ ՏՈՏ» ՓԲԸ, տնօրեն` Գագիկ Հովհաննիսյան (Վայոց Ձորի մարզ) ստորագրեցին Հայաստանում ժամանակակից մոդելային սպանդանոցներ հիմնելու համագործակցության պայմանագրեր:
Համալսարանի գրադարանում ՄԱԿ-ի անկյունի բացումը առաջինն էր Համագործակցության ծրագրով նախատեսված գործողություններից: ՄԱԿ-ի օրերի հիշատակումը, այցելությունները Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի իրականացման վայրեր, իրազեկման դասախոսությունները և քննարկումները, ուսումնական պրակտիկայի անցկացման հնարավորությունները համալսարանի ուսանողների համար ծրագրով նախատեսված համատեղ միջոցառումներից մի քանիսն են, որոնք կնպաստեն ՄԱԿ-ի արժեքների տարածմանը:
Այսօր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և Երևանի պետական համալսարանի Արաբագիտության ամբիոնի համատեղ միջոցառման ընթացքում ուսանողները, համալսարանի դասախոսները և լրագրողները նշեցին ՄԱԿ-ում արաբերենի օրը և խոսեցին արաբերենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարևոր դերի ու ՄԱԿ-ի արժեքների և բազմազանության խթանման հարցում այդ լեզվի ներդրման մասին:
Մարդու իրավունքների թեմայով միջազգային կարճ ֆիլմերի մրցույթը, մարդու իրավունքների վերաբերյալ բանավեճը և ռոք համերգը Մարդու իրավունքների օրվան նվիրված քարոզարշավի առանցքային միջոցառումներն էին, որոնք հայաստանյան երիտասարդներին մարդու իրավունքների մասին ավելին իմանալու հնարավորություն տվեցին:
Յուրաքանչյուր ոք ունի լսելի լինելու և իր համայնքի համար կարևոր որոշումների ձևավորմանը մասնակցելու իրավունք: Այս իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և լիովին ներառված է միջազգային իրավունքում, հատկապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հոդված 25-ում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն այսօր իր մտահոգությունն է արտահայտում 2013թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներին տրամադրվող ոչ բավարար բյուջետային հատկացումների վերաբերյալ, որոնք կարող են սահմանափակել երեխաների համար կարևորագույն սոցիալական ծառայությունների հասանելիությունը և ավելի խորացնել մանկական աղքատությունը երկրում:
Տոնելով կամավորների օրը և կարևորելով նրանց ազդեցությունը մեր աշխարհի վրա՝ եկեք հիշենք այն բազմաթիվ վայրերը, որտեղ նրանց կարիքն ունեն. պատերազմական գոտիներ և դասասենյակներ, հիվանդանոցներ և տներ՝ ամենուր, որտեղ պայքարող մարդիկ օգնության ձեռք են փնտրում:
Այս տարվա Պարաօլիմպիական խաղերը հաշմանդամություն ունեցող անձանց վիթխարի ներուժի ճախրելու և ոգեշնչվելու հիշեցում էին:
2012 թ. դեկտեմբերի 3-ին՝ երկուշաբթի, ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը նշեց Նոր Նորքի հանրակացարանի փախստականների հետ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում հազարամյակի զարգացման նպատակը հստակ է. մինչև 2015 թվականը կանգնեցնել և հետ շրջել համաճարակի ընթացքը:
2011 թ. տվյալների համաձայն՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ի ավելի քան 121 000 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 28 000-ը` Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական գոտու (ԵՄ/ԵՏԳ) պետություններում:
«Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագիրը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2-օրյա համաժողով էր կազմակերպել Ծաղկաձորում և Հրազդանում:
Արդեն 65 տարի է անցել այն պահից, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 181-րդ բանաձևը, որն առաջարկում էր մանդատային տարածքի բաժանումը 2 պետության: Վաղուց արդեն ժամանակն է 2 պետությամբ լուծման իրագործմանը, որի մասով և’ Իսրայելը, և’ Պաղեստինը հանձնառություններ են ստանձնել:
Միլիոնավոր կանայք և աղջիկներ ողջ աշխարհում ենթարկվում են հարձակումների, ծեծի, բռնաբարության, խեղման և անգամ սպանվում են, և այս ամենը նրանց մարդկային իրավունքների սարսափելի խախտումներ են:
Այսօր «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց Sevada Art Studio-ի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որն ուղղված է խաղաղության, հանդուրժողականության և մարդու իրավունքների խթանմանը և նվիրված է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ