Հակաբիոտիկները ոչնչացնում են բակտերիաները, բայց ոչ վիրուսները: Անգինայի 10 դեպքից 9-ի, և գրիպի 10 դեպքից 10-ի առաջացման պատճառն են հանդիսանում հենց վիրուսները, որոնց վրա հակաբիոտիկները չեն ազդում:
Ուսանողները ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպես նաև բանակցային և հաղորդակցության հմտությունները բարելավեցին՝ ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում իրականացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) դերախաղ, որտեղ քննարկում էին ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը: Խորհրդաժողովը տեղի ունեցավ այսօր Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ):
Հանդուրժողականություն և ըմբռնում դրսևորելը սկզբունքային է քսանմեկերորդ դարում: Ավելի ու ավելի գլոբալացված աշխարում, որտեղ հասարակությունները առավել բազմազան են դառնում, հանդուրժողականությունը կարևոր է համակեցության համար:
Եթե ողջ աշխարհում բավարարվի բեղմնականխման միջոցների պահանջարկը, ապա մեկ տարվա ընթացքում կատարվող աբորտների թիվը կկրճատվի 26 միլիոնով: Արևելյան Եվրոպայում հղիությունների 48% -ն անցանկալի է, և դրանց ճնշող մեծամասնությունը՝ 79%-ն ավարտվում է հղիության արհեստական ընդհատմամբ:
Մասնակիցների համար ուսումնական այցի նպատակները հետեւյալն էին. Անձամբ ծանոթանալ թունաքիմիկատների մնացորդային քանակների ուսումնասիրությամբ զբաղվող բարձրակարգ վերլուծական լաբորատորիայի աշխատանքին, աշխատանքի ընթացքում վերապատրաստում անցնել լիովին գործող եւ միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիայում, ինչպես նաեւ խորացնել իրենց տեսական եւ գործնական հմտությունները թունաքիմիկատների մնացորդային քանակների ճշգրիտ եւ արդյունավետ վերլուծության գործում:
ՄԱԿ-ի այս օրը եկեք վերահաստատենք մեր անհատական պատրաստակամությունը և հավաքական վճռականությունը՝ կենսագործելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իդեալները և կառուցելու ավելի լավ աշխարհ բոլորի համար: Դիտեք տեսաուղերձը այստեղ:
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն իր ռազմավարական գործընկերների՝ կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների հետ այսօր նշում է ՄԱԿ-ի հիմնադրման 67-ամյակը:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչները համատեղ այց կազմակերպեցին Ստեփանավանի կենտրոնական գրադարան՝ գրադարանին նվիրաբերելով ՄԱԿ-ի հրատարակություններ ու գրքեր: Այս համատեղ նախաձեռնությունն իրականացվեց Հայաստանում ՄԱԿ-ի ներկայության 20-ամյակին նվիրված միջոցառումների և «Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում:
Երևանի պետական համալսարանի ուսանողները հավելյալ հնարավորություններ կունենան մեծացնելու իրենց իրազեկությունը ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգի և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության վերաբերյալ՝ Համագործակցության գործողությունների ծրագրի արդյունքում, որն այսօր ստորագրվեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության և ԵՊՀ-ի միջև:
Համաձայն «Հայաստանում Սոցիալական Պատկերը 2011 թ.» զեկույցի`հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքների աղքատության մակարդակը 54% է` համեմատ երկրի միջին ցուցանիշի` 38%:
2010 թ.-ին 158 երկիր հայտարարեց, որ առանց ծնողական համաձայնության կամ այլ համապատասխան մարմնի հաստատման ամուսնության նվազագույն օրինական տարիքը կանանց համար սահմանել է 18 տարեկանը: Այդուհանդերձ, 2010 թ.-ին զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) յուրաքանչյուր երեք աղջիկներից մեկը կամ 67 միլիոն աղջիկ ամուսնացել էր մինչև 18-րդ տարեդարձը:
Աղետների նվազեցման միջազգային այս օրը եկեք գիտակցենք, որ, ինչպես այս տարվա թեման է հռչակում, կանայք և աղջիկները «Տոկունության [ան]տեսանելի ուժն են»:
2011 թվականից ի վեր “Ալբերտ Էյնշտեյնի Փախստականների նախաձեռնության” գերմանական ակադեմիական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՄԱԿ ՓԳՀ-ն «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով փախստականի կարգավիճակ ունեցող առավել կարիքավոր ուսանողներին տրամադրում է կրթաթոշակ` Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում ուսանելու նպատակով:
Այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անկյան բացումը, որից հետո ուսանողները, համալսարանի դասախոսները, ՄԱԿ-ի աշխատակիցները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և լրագրողները նշեցին իսպաներենի՝ ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից մեկի օրը:
2012 թ. նոյեմբերի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ ՓԳՀ-ի միջազգային պաշտպանության բաժանմունքի, Եվրոպայի խորհրդի և Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարարության աջակցությամբ, կազմակերպեց սեմինար «Քաղաքացիության և ապաքաղաքացիության հիմնահարցեր» թեմայով:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ