ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ազդարարեցին «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի մեկնարկը:
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակն իր ռազմավարական գործընկերների` պետական պաշտոնյաների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այսօր տոնում է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակը:
Ամեն տարի այս ժամանակ պետությունների առաջնորդները հավաքվում են ՄԱԿ-ի Նյու Յորքում գտնվող կենտրոնակայանում՝ գնահատելու աշխարհում տիրող իրավիճակը: Այս տարի օգտվեցի այս առիթից՝ ահազանգելու որպես մարդկային ընտանիք մեր բռնած ուղղության մասին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի համատեղ ջանքերով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում մեկնարկեց «Փախստականների իրավունք» 2-րդ ամառային դպրոցը:
Խաղաղության միջազգային օրը, Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում լիովին դադարեցնել զինված գործողությունները ողջ աշխարհում:
Այս տարվա կարգախոսն է` «Կայուն խաղաղություն` հանուն կայուն ապագայի»:
Երեքշաբթի սեպտեմբերի 18-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասսմբլեան՝ Նյու Յորքում բացում է իր 67-րդ նստաշրջանը:
Այսօր ՄԱԿ-ում Անգլերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դեսպանությունների ներկայացուցիչներն ու լրագրողները հավելյալ հնարավորություն ունեցան տեղեկանալու անգլերենի՝ ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկի օգտակարության և կարևորության մասին:
Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը ստորագրեցին համաֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիր՝ ազդարարելու «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը:
2012թ. սեպտեմբերի18-ին, Ժնևում, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարը հայտարարեց Նանսենի փախստականների այս տարվա մրցանակակրի անունը` Հավա Ադեն Մոհամեդ, որը որոշել է 1995թ. վերադառնալ պատերազմի հետևանքով մասնատված իր հայրենիք:
Մենք լուրջ մտահոգված ենք ադրբեջանցի սպա` Ռամիլ Սաֆարովի գործով, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված Հունգարիայում 2004 թվականին ՆԱՏՕ-ի կազմակերպած վարժանքների միևնույն ծրագրին մասնակցող հայ սպա` Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար:
Երգչուհի, երգահան, արշավական, ակտիվիստ և ՄԱՁԻԱՀ Միջազգային Բարի կամքի դեսպան Էնի Լենոքսը, OBE հանդես կգա այս տարվա ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Նանսենի Փախստականների պարգևատրմանը, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին Bâtiment des Forces Motrices Ժնևում և կհեռարձակվի միջազգայնորեն:
Ամբողջ աշխարհում Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա երրորդ տարեկան հիշատակումը տեղի կունենա 2012թ. օգոստոսի 29-ին՝ չորեքշաբթի օրը: Այդ օրը ընդգծվում է ՄԱԿ-ի և այս հարցի ավելացող պաշտպանների ջանքերը...
Այս տարի Մարդասիրության համաշխարհային օրը ընձեռում է պատմական հնարավորություն՝ մեկտեղելու մեկ միլիարդ մարդու աշխարհի տարբեր ծայրերից, որպեսզի առաջ մղվի հզոր և գործուն մի միտք ՝ «Մարդիկ օգնում են մարդկանց»: Ուղերձի վիդեո տարբերակը կարելի է դիտել այստեղ:
Որպես փախստականների գծով Ազգերի լիգայի Գերագույն հանձնակատար, Ֆրիտյոֆ Նանսենը նպատակամղված հետապնդվում էր իր նորարարական մոտեցումների համար` պաշտպանելու մարդկային արժանապատվությունը հակամարտությունների և տեղահանումների ժամանակ:
Այսօր Հայաստանում Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում հայտարարվել է երիտասարդական կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ` «Մարդու իրավունքների թվային դարաշրջանում» թեմայով: Մրցույթն ուղղված է երիտասարդների շրջանում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ