Սույն ցուցահանդեսը նվիրված է Հայ գրատպության 500 ամյակին և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012 անվանակարգին: Ցուցահանդեսի նպատակն է օգնել երիտասարդ նկարչուհի Նելլի Ադամյանին հավաքել
գումար` Ռուսաստանում բուժումը շարունակելու համար:
Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտում է Հայաստանում անհատների և խմբերի նկատմամբ վերջին բռնությունների և անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման և գենդերային ինքնության վրա:
2012 թ. մայիսի 20-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան։
Երևանում ցուցադրված «Գալիցիայի երեք պատմությունները» փաստագրական ֆիլմը հանդիսատեսին ստիպեց խորը անձնական ճանապարհորդություն անցնել դեպի այն մարդկանց ամենօրյա կյանքը, ովքեր պայքարում են պատերազմի, ատելության և իրար մոտ ապրող ազգերի միջև հակամարտության հետևանքների դեմ:
1888թ.՝ Ֆրիտյոֆ Նանսենը դահուկներով հատում է Գրենլանդիան: Այս աննախադեպ սխրագործությունը Նանսենին դարձրեց ազգային հերոս: Առաջինը այն վեց պատմությունների շարքից, որոնք փառաբանում են ՄԱԿ ՓԳՀ-ի հոր կյանքը:
Ուսանողները բարելավեցին իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, բանակցային և հաղորդակցության հմտությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերախաղի ժամանակ, որտեղ քննարկում էին Իրանի միջուկային ծրագիրը:
Այս տարվա ընտանիքների միջազգային օրը կարեւորում է աշխատող ընտանիքների թվաքանակի հավասարակշռության անհրաժեշտությունը: Նպատակն է ամենուր աջակցել աշխատողներին ֆինանսական ու բարոյական աջակցություն ցուցաբերել իրենց ընտանիքներին ` միևնույն ժամանակ նպաստելով իրենց հասարակությունների սոցիալ – տնտեսական զարգացմանը:
Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները, իշխանության և միջազգային հանրության ներկայացուցիչներն այսօր քննարկեցին սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի և Մանկաբարձների միջազգային համադաշնության քլխավոր քարտուղար Ագնետա Ս. Բրիջեսի համատեղ ուղերձը:
2012 թ. ապրիլի 30-ին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրեցին Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերի (ՀԺԱՀ) 2010 թ. հետազոտության հիմնական արդյունքները:
Ավելի քան 100 երիտասարդներ ավելին իմացան հանդուրժողականության և հոմոֆոբիայի մասին, զարգացրեցին իրենց գիտելիքները ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների մասին ընդհանրապես, և Հայաստանում մասնավորապես «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության կազմակերպած քննարկման ժամանակ:
ՄԱԿ-ի աշխատակիցները, պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային համայնքի ներկայացուցիչները մասնակցեցին Երկիր մոլորակի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի բացմանը այսօր ՄԱԿ-ի գրասենյակում:
Երկրի օրվա կապակցությամբ նոր լիամետրաժ ֆիլմ է ցուցադրվել Երևանի «Էնվոյ» հոսթելում և աշխարհի ավելի քան 160 երկրներում: Այս աննախադեպ ֆիլմը, որ ամբողջացնում է երկիր մոլորակի տարբեր անկյուններում միևնույն օրն արված կադրեր, ստեղծվել է ՄԱԿ-ի և կինոգործիչների միջազգային հանրության կողմից:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման այսօր այցելեցին Արարատ քաղաք՝ ծանոթանալու թափոնների հավաքման եւ վերամշակման ԱՄՆ ՄԶԳ-ՄԱԶԾ համատեղ ծրագրի գործունեությանը:
Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ուսանողների համար ՄԱԿ-ի արժեքների և Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի մասին գրականությունն ավելի մատչելի կլինի, քանի որ համալսարանում այսօր բացվեց ՄԱԿ-ի անկյուն:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ