ՄԱԿ-ի գրասենյակում մեկնարկեցին երկկողմ քննարկումները Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի կառավարման ոլորտի մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բան Կի-մունն սկսեց իր երկրորդ ժամկետը, որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար "գործընկերության զորեղ ուժը" խթանելու խոստումով...
Ակնարկ 2011 թ. ՄԱԿ-ի գործունեության մասին - դիտեք տեսաֆիլմը հայերեն լուսագրերով: Կարդացեք հատվածներ սցենարից...
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներակայացրեց «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը:
Վանաձորի լուսանկարները, որոնք ընդգծում են քաղաքի դրական կողմերը և քաղաքացիներին ակտիվության կոչ են անում, հանրությանն էին ներկայացվել Կամավորության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի ժամանակ:
ՄԱԿ-ում Արաբերենի օրվան նվիրված հայաստանյան առաջին միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրության ներկայացուցիչները, լրագրողները քննարկեցին Արաբերեն լեզվի օգտագործման խնդիրը:
Պատմության ընթացքում լինում են պահեր, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է բարձրաձայնել, թե ուր ենք հասել: Կարծում եմ` սա այդ պահերից մեկն է:
Գրեթե հազար հայ երիտասարդներ հնարավորություն կունենան մարդու իրավունքների, պաշտպանության և խթանման մասին իրենց գիտելիքները զարգացնել` մասնակցելով ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակների կազմակերպած ու հայաստանյան գործընկերների աջակցած միջոցառումներին:
Հայ հասարակությունն այսօր ավելին իմացավ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների և նրանց իրավունքների մասին Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսին ներկայացված էին հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների ձեռքի աշխատանքներ:
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում աշխատող տեղացի և միջազգային կամավորները, ինչպես նաև որոշ պրակտիկանտներ ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Դաֆինա Գեռչեվայի հետ նրա գրասենյակում:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը ՀՀ Առողջապահության նախարարության եւ այլ գործընկերների հետ համատեղ այսօր նշեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ հանրության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի վրա հրավիրելու եւ կանխարգելմանն ուղղված գործողություններում նոր կազմակերպությունների, խմբերի եւ անհատների ներգրավման նպատակով:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկին, որին ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար պրն. Դամթյու Դեսալեյնեն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, երեխաների և կանանց հիմնահարցերի վարչության պետ տկն. Լալա Ղազարյանը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ տկն. Մարիա Դոցենկոն և «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի համակարգող տկն. Ջինա Սարգիզովան: Բանախոսները ներկայացրեցին քարոզարշավի մանրամասները, ինչպես նաև անդրադարձան Հայաստանում գենդերային բռնության իրավիճակին:
Հայ հասարակությունը ամրապնդեց հանդուրժողականության, խաղաղության և ՄԱԿ-ի այլ արժեքների իր իմացությունն այսօր Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի ժամանակ, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի գրասենյակում:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ