Աշխարհի բնակչության թվաքանակի` 7 միլիարդի սահմանագծին հասնելուն զուգահեռ աշխարհում աճում է նաև տագնապը: Հանրային դժգոհությունների համընդհանուր էությունն այն է, որ ամենուր փաստում են հետևյալ ակնառու երևույթը. ահագնացող տնտեսական անորոշությունը, շուկայական անկայունությունը և աճող անհավասարությունը հասել են ճգնաժամային կետի:
Այսօր Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նշվեց «7 միլիարդի օրըե՝ խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկի ծնունդը: Տոնակատարությունը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Արթիկի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության, Հայ Առաքելական Եկեղեցու ներակայացուցիչներ, լրագրողներ և պարզապես արթիկցիներ:
2011թ. հոկտեմբերի 27-ին ՄԱԿ-ի 66-ամյակի և Հայաստանում ՄԱԿ-ի օրվան/շաբաթվան նվիրված միջոցառումների շարքում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը ՀՀ Ազգային գրադարանի «Շրջիկ գրադարան ավտոբուսի՚ հետ համատեղ նախաձեռնեց շրջայցեր Երևանի հինգ ԲՈՒՀ-եր` ուսանողներին ու ԲՈՒՀ-երի գրադարաններին ՄԱԿ-ի հրատարակություններ բաժանելով:
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունն իր գործընկերների` պետական պաշտոնյաների, դիվանագիտական հանրության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տոնում է ՄԱԿ-ի օրը: ՄԱԿ-ի 66-ամյակը նշվում է ՄԱԿ-ի շաբաթվա շրջանակներում (հոկտեմբերի 20-27):
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց ՄԱԿ-ի օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսը` <Միավորված գույներ> խորագրով, որը ՄԱԿ-ի շաբաթվան նվիրված միջոցառումների շարքի (20-26 հոկտեմբեր) մեկնարկն էր:
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) նախկին սոցիալիստական երկրների բնակչության մոտ 35 տոկոսն ընդունված չէ հասարակության կողմից` նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության բնակչության 12 տոկոսից մինչև Տաջիկստանի բնակչության 72 տոկոսը:
Այսօր Երևանի «Կոնգրեսե հյուրանոցում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի աջակցությամբ, նույն օրը մեկնարկած «7 միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ և հավասար հնարավորություններե տարածաշրջանային փորձագիտական եռօրյա համաժողովին, որն անդրադառնում է տարածաշրջանի համար այնպիսի հրատապ ժողովրդագրական խնդիրների, ինչպիսիք են ծնելիությունը, միգրացիան, ծերացումը և մահացությունը:
Օքսֆամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախաձեռնել են «Աղքատությունը անկախության 20 տարիներից հետոե թեմայով լուսանկարների ցուցահանդես` նվիրված Աղքատության վերացման միջազգային օրվան: Ցուցադրված ֆոտո շարքը, պատկերելով աղքատության հաղթահարման ճանապարհին ներկա մարտահրավերները, ցուցադրում է նաև գյուղական հեռավոր մարզերի բնակիչների, որոնք աջակցություն են ստացել բարեգործական և զարգացման բազմաբնույթ ծրագրերի շնորհիվ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն այսօր կայացած` Հայ ֆերմերների ՙՀայագրոֆորում՚ առաջին համաժողովի ընթացքում Պարենի համաշխարհային օրվան կապակցությամբ մեդալներ շնորհեցին հանրապետության սննդամթերքի արտադրության և գյուղատնտեսության հատվածը ներկայացնող ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար: Այս տարի այն համընկնում է Գյուղի աշխատավորի օրվա հետ:
Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) այսօր նշում է Պարենի համաշխարհային օրը, ընդգծելով պարենային օգնության դերը հումանիտար ճգնաժամերի ժամանակ, երբ աղետներից անմիջապես հետո կազմակերպությունն օժանդակում է վերականգնման գործընթացներին, նպաստում մարդկանց տոկունության ամրապնդմանը, որն անհրաժեշտ է պարենային ապահովություն ստեղծելու համար։
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակը Արտաքին գործերի նախարարության հետ կազմակերպել է ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով` նմանակելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կովկասի տարածաշրջանային հանդիպումը ՙԿովկասյան տարածաշրջանի կանաչ գոտիներում գազերի արտանետման նվազեցման թեմայով՚: Համաժողովը տեղի ունեցավ այսօր Երևանում:
ՄԱԿ-ում Իսպաներենի օրվան նվիրված հայաստանյան առաջին միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրության ներկայացուցիչները, լրագրողները քննարկեցին Իսպաներեն լեզվի օգտագործման խնդիրը:
2011 թվականի հոկտեմբերի 10-ին, Հայաստանում Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, գործընկերների, քաղաքացիական հասարակության, դպրոցականների և փախստականների հետ միասին նշեցին Ֆրիտյոֆ Նանսենի՝ Ազգերի Լիգայում փախստականների հարցերով առաջին գերագույն հանձնակատարի 150-ամյակը:
Հասարակությանը ՄԱԿ-ի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ հասանելի կլինեն ՄԱԿ-ի վեցերորդ նորաբաց անկյունում, որի բացումը տեղի է ունեցել Սյունիքի Գորիսում քաղաքում գտնվող "Կանանց ռեսուրս կենտրոն" ՀԿ-ում:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ