ԼՈՒՐԵՐ

որոնման բառ թվական

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21 |22 |23 |24 |25 |26 |27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ
2011-09-23 | Լուրեր

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Գյումրիի "Կանայք հանուն զարգացման" ՀԿ-ի հետ համատեղ խաղաղության և ժողովրդավարության վերաբերյալ կլոր սեղան քննարկում էր կազմակերպել:

2011-09-20 | Լուրեր

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի անունից ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Դաֆինա Գեռչևան ուղերձ է հղում Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ:

2011-08-23 | Լուրեր

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում  բացվել է երիտասարդության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի ժամանակ 15  տաղանդավոր և երիտասարդ հայեր հանրությանն են ներկայացրել իրենց ձեռագործ արվեստը:

2011-07-15 | Լուրեր

Դպրոցական համակարգում մարդու իրավունքների ուսուցումը խթանելու նպատակով ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն ընդգրկվել է Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի նախաձեռնած` Մարդու իրավունքների ուսուցման (ՄԻՈՒ) համաշխարհային ծրագրում:

2011-07-15 | Լուրեր

Տարբեր բնագավառների, ինչպես, օրինակ` կրթության, աշխատանքի տեղավորման, ժամանցի կազմակերպման, շուկայի և բնակարանային պայմանների բարելավման առնչությամբ սոցիալական քաղաքականությունը իր ներգործությունն ունի Հայաստանի երիտասարդ քաղաքացիների վրա ևս:

2011-07-14 | Լուրեր

Երևանն օժտված է հարուստ բնական, պատմական և մշակութային հուշարձաններով: Երևանի մշակութային և պատմական ժառանգության պահպանումը, ներառյալ քաղաքի զարգացմանն ուղղված  միջոցառումները, այդ թվում` շինարարությունը, բնակելի և ոչ բնակելի տարածքների, կոմունալ ծառայությունների և սոցիալական նշանակություն ունեցող այլ խնդիրների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, գտնվում են Երևանի քաղաքապետարանի պատասխանատվության ներքո:

2011-07-11 | Լուրեր

2011 թ. հոկտեմբերի 31-ին աշխարհի բնակչությունը կհասնի 7 միլիարդի:
<Հենարան> մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս և բանավեճ՝ նվիրված 2011 թ. Բնակչության համաշխարհային օրվան և 7 միլիարդանոց աշխարհում Հայաստանի տեղին: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը,  անկախ փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

2011-07-07 | Լուրեր

Զեկույցը ներկայացնում է խառը պատկերներ: Մի կողմից պարզ է, որ ՀԶՆ-ները առաջ են բերել   հսկայական փոփոխություն. դրանք բարձրացրել են իրազեկության աստիճանն ու ձևավորել այն լայն հեռանկարը, որ շարունակում է մնալ ողջ աշխարհի զարգացման աշխատանքների հիմնական ծրագիրը, ինչպես նաև գործողություն և իմաստալից առաջընթաց են հաղորդել մարդկանց կյանքին: Հարյուր միլիոնավոր մարդիկ դուրս են քաշվել աղքատությունից, շատերին հասանելի է դարձել  կրթությունը, առավել մատչելի ու լավ առողջապահությունը և խմելու մաքուր ջուրը:

2011-06-23 | Լուրեր

Մենք հայացք ենք նետում ՁԻԱՀ-ի անցած 30 տարիներին, որպեսզի կարողանանք ձեւավորել ապագա արձագանքումը դրան: Շուրջ 65 միլիոն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով (Մարդու իմունային անբավարարության վարակ) այն ժամանակից ի վեր, երբ առաջին անգամ հաղորդվեց դրա մասին, եւ մոտավորապես 30 միլիոն մարդ դրա պատճառով զրկվել է կյանքից:

2011-06-22 | Լուրեր

Եվրամիության կողմից ֆինանասվորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող <<Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում>> ծրագրի շրջանակներում այս օրերին Հայաստանում է գտնվում սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) ոլորտի միջազգային փորձագետների պատվիրակությունը, որը կատարում է 2010թ. հունվարից ի վեր Հայաստանում ՀԿՍՀԿ ծրագրի իրականացման ընթացքի գնահատում և ծրագրի նպատակների արդիականացման կարիքների վերլուծություն` շահառուների  կողմից որոշված առաջնայնությունների հիման վրա:

2011-06-20 | Լուրեր

Առանց հավելյալ 112,000 մանկաբարձների, հարցված 58 երկրներից 38-ը չի կարող ապահովել Հազարամյակի զարգացման 5-րդ նպատակի նախատեսված ցուցանիշները:
Յուրաքանչյուր տարի աշխարհի 58 զարգացող երկրներում կարելի է խուսափել մինչև 3.6 միլիոն մահերից, եթե մինչև 2015 թ. բարելավվի մանկաբարձական խնամքը, - ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրապարակած նոր ծավալուն զեկույցում:

2011-06-20 | Լուրեր

ՄԱԿՓԳՀ-ի այսօրվա զեկույցը բացահայտում է խիստ անհամաչափություն երկրագնդի բռնի տեղահանված անձանց միջազգային աջակցության ասպարեզում` բնութագրված զարգացող երկրների կողմից երկրագնդի փախստականների ավելի քան չորս հինգերորդ մասի ապաստանելով, ինչպես նաև բազմաթիվ արդյունաբերական երկրներում փախստականներին դեմ ուղղված մոտեցումների աճով:

2011-06-20 | Լուրեր

Հունիսի 20-ին ամբողջ աշխարհը նշում է Փախստականների միջազգային օրը: Մի օր, որ համախմբում է ամբողջ աշխարհը` ևս մեկ անգամ բարձրացնելու և բարձրաձայնելու փախստականների հիմնախնդիրները:

Հայ հասարակությունը ևս անմասն չմնաց ՙԱրա 1 բան փախստականների համար՚, ՙ1 փախստականն արդեն շատ է՚, ՙ1 չպատսպարված ընտանիքն արդեն շատ է՚ կոչերով հեղեղված խորհրդանշական այդ օրվանից:

2011-06-13 | Լուրեր

ՄԱԿ-ի Հաղորդակցության և հանրային տեղեկատվության գլխավոր քարտուղարի տեղակալ՝ պարոն Կիո Ակասակիի ուղերձը Խաղաղության միջազգային օրվա հարյուրօրյա հետընթաց հաշվանքի կապակցությամբ:

2011թ.  սեպտեմբերի  21–ին նշվում է Խաղաղության միջազգային օրվա երեսունամյա տարեդարձը:   Այսօր իսկ սկսելով այդ օրվա հիշատակման հարյուրօրյա հետընթաց հաշվանքը` մենք մեր հարգանքի տուրքն ենք  մատուցում քաղաքացիական հասարակության բազմաթիվ  ակտիվիստներին, քանզի հենց նրանց երևակայության ուժի շնորհիվ է, որ հիմք դրվեց այս Օրվան:

2011-06-13 | Լուրեր

Տարածաշրջանային և միջազգային առևտրաշրջանառության խթանումը և զարգացումը սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) հայեցակարգի հիմնական նպատակներից է: Այն կարող է ապահովվել ոչ միայն ներպետական միջգերատեսչական համագործակցության, այլ նաև երկկողմ և միջազգային ակտիվ գործընկերության միջոցով:

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21 |22 |23 |24 |25 |26 |27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ