В штаб-квартире ООН в Нью-Йорке принятием Политической декларации завершилось трехдневное заседание высокого уровня Генеральной Ассамблеи по СПИДу. В документе определены конкретные цели и обязательства, направленные на борьбу с вирусом иммунодефицита в ближайшие пять лет. Главная из них - искоренить к 2015 году случаи передачи ВИЧ от матери ребенку.
Խոցելի վիճակում հայտնված երիտասարդների պատմություններ՝ վավերագրված լուսանկարների միջոցով
ՄԱԲՀ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, մեկնարկել է «Վտանգված երիտասարդությունե լուսանկարչական և մուլտիմեդիա ցուցահանդեսը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար ներդրումներ կատարելու անհրաժեշտության վրա:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողները ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ավելին իմացան ՄԱԿ-ում ռուսերեն լեզվի օգտագործման մասին:
Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան, ՙՌոսՍոտրուդնիչեստվո՚-ի ու ՙԵրիտասարդ թարգմանիչների միավորում՚ ՀԿ-ի հետ համատեղ:
Հունիսի 3-ին <Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության իֆստիտուտ> ՀԿ-ն Գյումրիում կազմակերպել էր <Իմ աշխարհը> խորագրով ցուցահանդես և համերգ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ և խթանել երիտասարդների ստեղծագործ միտքը երեխաների տների շրջանում:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և Անտառների միջազգային տարվան նվիրված ցուցահանդես: Դրա նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրի մասին հանրային իրազեկման մակարդակը, ինչպես նաև սևեռել իշխանությունների ուշադրությունն ու գործողությունները շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության վրա:
Շարադրության և այլ ստեղծագործական աշխատանքների մրցույթի հաղթող18 դպրոցականներին շնորհվեցին մրցանակներ Ջրի համաշխարհային օրվա և Ջրի համաշխարհային տասնամյակի 2005-2015 շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը լրջորեն խաթարեց Հայաստանի կայուն զարգացման ուղին` ազդելով քաղաքային և գյուղական բնակչության կենսամակարդակի վրա: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2009թ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության գնահատականների` Հայաստանի գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը կազմում է 34.9 տոկոս: Տավուշի մարզում, որտեղ բնակչության գրեթե 61 տոկոսը բնակվում է գյուղերում, գրանցվել է աղքատության ցուցանիշի առավել արագ տեմպերով աճ` 35 տոկոս:
Մայիսի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մասնակցեց Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կողմից կազմակերպված ՙԿարիերայի և տեղեկատվության օրվան՚:
Երկրորդ տարին է ինչ համալսարանը կազմակերպում է այս միջոցառումը: Ցուցահանդեսը հավաքեց շուրջ 50 կազմակերպության, ներառյալ` ներկայացուցիչներ նախարարություններից, ՀԿ-ներից, տուրիստական գործակալություններից, հյուրանոցներից և այլն:
Տիկին Թեոդորա Ֆիրենսը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը, մայիսի 15-ից 19-ը կարճատև այցելություն կատարեց Հայաստան:
Այցելության ընթացքում տ-ն Ֆիրենսը մասնակցեց Երևանում կայացած փախստականների բնակարանային ապահովության հարցերին նվիրված միջազգային համաժողովին, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ երկրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հիմնական գործընկերների ներկայացուցիչների հետ՝ այդ թվում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ:
Այսօր Հայաստանում Ճանապարհային անվտանգության շաբաթը եզրափակող միջոցառման ժամանակ հաղթող է ճանաչվել 6 աշակերտներից բաղկացած թիմը, որին շնորհվել են մրցանակներ երթևեկության կանոնների իմացության համար:
Ճանապարհային անվտանգության շաբաթը Հայաստանում մեկնարկել է ս.թ. մայիսի 11-ին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության /ՄԱԿ ՀՏՎ/, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, և ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի /ՃԵԱԱԽ/ նախաձեռնությամբ: Միջոցառումների նպատակն է բարձրացնել ճանապարհային անվտանգության կանոնների մասին իրազեկվածությունը վարորդների և հետիոտների շրջանում` հատուկ ուշադրություն դարձնելով աշակերտներին` ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության գործողությունների տասնամյակի /2011-2020թթ/ շրջանակներում:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսը: Դրա նպատակն է հնարավորություն ընձեռել խորացնելու մշակութային բազմազանության արժեքների ընկալումը և սովորելու ավելի լավ ՙապրել միասին՚:
Ցուցադրվեցին հայ տաղանդավոր նկարիչ Գևորգ Մշեցու գունեղ նկարներն ու քանդակները: ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրված արվեստի գործերը գրավեցին երիտասարդության, արվեստագետների, իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը:
Այսօր ՚ՄԱԿ-ում Անգլերենի օրվան՚ նվիրված միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողները մանրամասն տեղեկացվեցին Հայաստանում անգլերեն լեզվի օգտագործման մասին:
Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության, Հնդկաստանի դեսպանության և ՙԵրիտասարդ թարգմանիչների միավորման՚ հետ: Միջոցառմանը աջակցել է նաև Արտաքին գործերի նախարարությունը:
Կառավարության, իրավական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային համայնքի ներկայացուցիչներն այսօր քննարկեցին արտոնագրերին, հեղինակային իրավունքին և ապրանքանիշերին վերաբերող հարցերը ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցած կլոր սեղան քննարկման ժամանակ:
Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) ՙՀայհեղինակ՚ ՀԿ-ի հետ համատեղ: Այն նվիրված էր Գրքի և հեղինակային իրավունքի (ապրիլի 23) ու Մտավոր սեփականության (ապրիլի 26) համաշխարհային օրերին:
Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողներն այսօր իմացան ավելին չինարեն լեզվի օգտագործման մասին Հայաստանում ՚ՄԱԿ-ում Չինարենի օրվան՚ նվիրված միջոցառման ժամանակ:
Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանատան ու Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ:
ՄԱԿ-ի աշխատակիցները, պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային համայնքի ներկայացուցիչները մասնակցեցին Երկիր մոլորակի միջազգային օրվան և Անտառների միջազգային տարվան նվիրված ցուցահանդեսի բացմանը այսօր ՄԱԿ-ի գրասենյակում:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է խրախուսել հայ նկարիչներին արվեստի միջոցով խթանել ՄԱԿ-ի արժեքները: Ցուցադրվում են հայ տաղանդավոր նկարիչներ Լիլիթ Սողոմոնյանի և Գագիկ Ղազանչյանի գունեղ կտավները:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ