ԼՈՒՐԵՐ

որոնման բառ թվական

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23 |24 |25 |26 |27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ
2011-04-14 | Լուրեր

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում սոցիալական բնակարանների զարգացման համար:

Հուշագիրը ստորագրել են Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիաի (ԱՍԲԱ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան, և «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» կազմակերպության ներկայացուցիչ Մարկ վան Վիիսը:

2011-04-08 | Լուրեր

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, Արտաքին գործերի նախարարության, «Հայաստան ծառատունկ ծրագիր» ոչ կառավարական կազմակերպության, Երևանի Ավան վարչական տարածքի ու Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից կազմակերպված ծառատունկի ժամանակ  ավելի քան 350 ծառ է տնկվել պետական պաշտոնյաների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ համատեղ:

2011-04-07 | Լուրեր

1950 թվականից Առողջության համաշխարհային օրը նշվում է ապրիլի 7-ին` ի նշանավորումն 1948 թվականաին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնադրման:

Ամեն տարի կազմակերպությունն ընտրում է առողջապահական որևէ հիմնահարց, որն արտացոլում է ԱՀԿ-ի կողմից տվյալ պահին առավել կարևորվող ոլորտը:

2011-04-06 | Լուրեր

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի գրասենյակների հետ համատեղ այսօր (2011թ. ապրիլի 6, չորեքշաբթի) ՄԱԿ-ի դրոշը կիսակայմ են ծածանում, որպես սգո ժամանակ զոհվածներին ապավինության նշան:

ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակի աշխատակազմը նույնպես կմասնակցի ծաղկեպսակ դնելու արարողությանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Շագալի պատուհանի առաջ:

2011-03-30 | Լուրեր

Այսօր ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը պաշոնապես ներկայացրեց <Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում> ծրագրի շրջանակներում <Կովկաս> հասարակագիտական կենտրոն- հասարակական կազմակերպության կողմից իրականացված <Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները> սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Միջոցառմանը ներկա էին կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կուսակցությունների, կանանց իրավունքներով և գենդերային հիմնախնդիրներով զբաղվող օտարերկրյա և տեղական հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2011-03-28 | Լուրեր

Այսօր կայացավ Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների 2011թ. անդրանիկ հանդիպումը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի համանախագահությամբ:

Հանդիպման նպատակն էր Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների հետ քննարկել Հայաստանի Կայուն զարգացման ծրագրի վերանայման, արտահանման խթանման, դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունների և ձևաչափի ճշգրտման ու համակարգման  մի շարք հարցեր:

2011-03-24 | Լուրեր

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ է անում Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը և շաբաթ երեկոյան մարտի 26-ին ժամը` 20:30-21:30-ին անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու <Երկրի ժամ>-ը: Լույսերի մեկ ժամով անջատելը կբերի դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում:

Անցյալ տարի միլիոնավոր մարդիկ 128 երկրում մասնակցեցին այս իրադարձությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենամասշտաբային քարոզարշավներից մեկը:

2011-03-23 | Լուրեր

Տարածքային զարգացման անհամաչափությունները բնորոշ են գրեթե բոլոր անցումային երկրներին: Դրանք պայմանավորված են ինչպես աշխարհագրական, այնպես էլ տնտեսական զարգացման և տնտեսական աճի վերաբաշխման առանձնահատկություններով:

Զարգացման ներկա փուլում Հայաստանում կարևորվում է սոցիալ-տնտեսական զարգացման այնպիսի քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը ոչ միայն չի խորացնի 2000թ.-ից նկատվող զարգացման անհամաչափություններն, այլև կնպաստի տարածքների համաչափ զարգացմանը` նկատի առնելով տարածքային առանձնահատկությունները:

2011-03-23 | Լուրեր

Ջրի համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ` ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքացիական հասարակության փորձագետները քննարկեցին ջրային պաշարների պաշտպանության և պահպանության հիմնահարցերը:

Կլոր սեղան քննարկումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիանե և «Ազգային ջրային համագործակցությունե ՀԿ-ն:

2011-03-21 | Լուրեր

Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողներն այսօր իմացան ավելին ֆրանսերեն լեզվի օգտագործման մասին Հայաստանում Ֆրանսերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որը տեղի ունեցավ ՄԱԿ-ի գրասենյակում:

2011-03-17 | Լուրեր

Մարտի 17-ին, 2011թ., ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման,  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան  և <<Էկո-ինջինիրինգ>> ընկերության տնօրեն Հարություն Պետրոսյանը հայտարարեցին Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման համատեղ ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ի դեսպան Մարի  Լ. Յովանովիչը, ՄԱԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

2011-03-11 | Լուրեր

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և Արտաքին գործերի փոխնախարարը քննարկեցին ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ/UNDAF) չորս արդյունքների իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացը:

2011-03-04 | Լուրեր

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես (8 մարտի 2011թ.): Դրա հիմքում ընկած է այս տարվա հիշատակման թեման, այն է` <Կրթության, գործնական ուսուցման, գիտության և տեխնոլոգիայի հավասար հասանելիություն. պատշաճ աշխատանք կանանց համար>:

2011-03-04 | Լուրեր

Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը միասին կազմում են կովկասյան էկոտարածաշրջանի միջուկը, որը Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից դասվել է  գլոբալ 200 էկոտարածաշրջանների շարքին, իսկ <<Քոնսերվեյշն Ինթերնեյշնլ>> կազմակերպության կողմից համարվում է աշխարհի կենսաբազմազանության կարևորագույն 35 կետերից մեկը:

2011-03-02 | Լուրեր

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով` Անվտանգության խորհրդի դերախաղ Երևանում:

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23 |24 |25 |26 |27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ