ԼՈՒՐԵՐ

որոնման բառ թվական

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24 |25 |26 |27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ
2011-02-22 | Լուրեր

Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Տաջիկստանի մասնագետները, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին միջոցառմանը, որը նվիրված էր «ԱՊՀ պետություններում ՁԻԱՀ-ի համաճարակի մշտադիտարկման գնահատում. Երկրորդ սերնդի մշտադիտարկման գործառնական համակարգ. Նոր հնարավորություններ և մարտահրավերներե  թեմային և տեղի ունեցավ Երևանի Անի Պլազա հյուրանոցում: Հանդիպման կազմակերպիչը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագիրն է (ՄԱՁԻԱՀ):

2011-02-21 | Լուրեր

Փետրվարի 21-ին Երիտասարդ թարգմանիչների միավորումը և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության  վարչությունը  կազմակերպել էին կլոր-սեղան քննարկում` նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան:

2011-02-17 | Լուրեր

Փետրվարի 17-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցած կլոր սեղանի շուրջ հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում կրոնի կամ հավատքի ազատության օրենսդրական շրջանակի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից ներկայացված իրավական կարծիքի հետ կապված վիճելի հարցեր:

2011-02-14 | Լուրեր

Բոլորիս քաջ հայտնի է բնական աղետների նկատմամբ Հայաստանի խոցելիության բարձր աստիճանը: Հայաստանում աղետներին արձագանքման համակարգը կայացած է և գործուն: Այնուամենայնիվ, խոշոր աղետների ժամանակ միջազգային օժանդակությունը կարևոր է, ինչպես փորձը ցույց տվեց Հաիթիում և Պակիստանում տեղի ունեցած աղետների ժամանակ:

2011-02-10 | Լուրեր

2011թ. փետրվարի 10-ին “Երիտասարդ թարգմանիչների միավորում” հասարակական կազմակերպությունը հյուրընկալվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք պետք է նպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը: “ԵԹՄ”-ի նախագահ Նոնա Սիմոնյանը ներկայացրեց կազմակերպության նպատակները` ուղղված թարգմանչական արվեստի զարգացմանը:

2011-02-09 | Լուրեր

Հայաստանից Բաբկեն Չուգասզյանի տեսագրությունը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցած 2010թ. ՄԱԿ-ի Քաղաքացի դեսպաններ տեսագրությունների մրցույթում 25 եզրափակիչ անցածների թվում էր:  Նրա տեսագրությունը` ՙՊայքարը բնության և շահի միջև. Թեղուտի ճակատագիրը՚, անդրադառնում է Հայաստանում անտառների, շրջակա միջավայրի ու բնության պահպանման կարևորությանը:

2011-02-08 | Լուրեր

Գրանցված գործազուրկների մասնագիտական վերապատրաստումն ունի հստակ գործնական ուղղվածություն և, ողջ կյանքի ընթացքում ուսուցման գործընթացի հետ մեկտեղ, կազմում է աշխատաշուկայում ակտիվ քաղաքականության անբաժանելի մասը: Սոցիալական ապահովության այլ գործիքների, մասնավորապես` հանրային աշխատանքների, ընտանեկան նպաստների, գործազրկության նպաստների ընդլայնման հետ միասին, մասնագիտական կրթությունը և ուսուցումն (ՄԿՈՒ) ուղղված են Հայաստանի հասարակության առավել խոցելի շերտերին:

2011-02-08 | Լուրեր

Փետրվարի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային կոորդինատոր Յուտա Կրաուզեին (Jutta Krause):

2011-02-03 | Լուրեր

Глобальный экономический рост, возможно, восстанавливается, однако на рынках труда роста нет вообще либо он слаб и неравномерен.  Мировая безработица уже три года сохраняется на  рекордно высоком уровне, и никаких признаков ее снижения в ближайшем будущем не наблюдается. Слабые рынки труда сдерживают экономический рост и представляют угрозу процессу восстановления.

2011-02-01 | Լուրեր

Ռիսկերի վերլուծությունը և կառավարումը հատուկ տեղ են զբաղեցնում սահմանների կառավարման արդի համակարգերում: Դրանք սահմանների կառավարման ոլորտի մարմիններին թույլ են տալիս պատշաճ կերպով կառավարել ուղևորների և բեռների հոսքերը` ռիսկերի գնահատման համապատասխան մեթոդների կիրառման միջոցով: Ավելին, նշված մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն օգնում է ռիսկերի վերլուծության և կառավարման համատեղ մեխանիզմների մշակմանը, իսկ միջազգային ու երկկողմ մակարդակով տեղեկատվության փոխանակման արդյունքում ձևավորվում են ռիսկերի կառավարման միջազգային ու երկկողմ մեխանիզմներ:

2011-01-28 | Լուրեր

Անտառների միջազգային տարի

65/229 բանաձևով հռչակված անտառների միջազգային տարին երկակի հնարավորություն է տալիս աշխարհի շատ անտառների և նրանցից կախում ունեցող մարդկանց ահագնացող մարտահրավերների մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնել և նշել այն կարևոր դերը, որ մարդիկ ունենում են դրանց վերահկսման, պահպանման և կայուն զարգացման գործում:

2011-01-20 | Լուրեր

Հայաստանի կողմից ԵՄ չափանիշներն ու լավագույն փորձն ընդունելու պատրաստակամությունը ենթադրում է սահմանի անվտանգության արդիական համակարգի ձևավորում հիմնված  Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման (ՍՀԿ) ռազմավարության վրա:

2011-01-12 | Լուրեր

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակազմը մեկ րոպե լռությամբ հարգեց մեկ տարի առաջ նույն օրը Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը:

2010-12-22 | Լուրեր

2010թ.: Տարի, երբ երկիրը ցնցվեց և միլիոնավոր մարդիկ պայքարում էին փրկվելու համար: ՄԱԿ-ը մոբիլիզացրեց օգնության իր ուժերը և փորձեց երկարաժամկետ լուծումներ ապահովել մոլորակի համար` հանուն խաղաղության, միջուկային զինաթափման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և համընդհանուր մարդու իրավունքների:

2010-12-17 | Լուրեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր մտահոգությունն արտահայտեց Հայաստանում մանկական աղքատության բարձր ցուցանիշների վերաբերյալ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2009թ. Տնային տնտեսությունների կենսամակադակի ամբողջացված հետազոտության արդյունքների մասին վիճակագրական զեկույցի հրապարակումից անմիջապես հետո:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն 2009թ. Հայաստանում երեխաների 38.1 տոկոսն աղքատ էր, մինչդեռ 4.5 տոկոսը` ծայրահեղ աղքատ:

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24 |25 |26 |27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ