Այսօր Երևանում տեղի ունեցավ ՙՄի’ լռիր, ասա ո’չ խտրականությանը՚ կարգախոսի ներքո ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՙԱնտեննա՚ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված` Մարդու իրավունքների օրվան նվիրված ցուցահանդես ու համերգ:
Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների օրը, մենք գովերգում ենք մարդու իրավունքների խիզախ պաշտպաններին` ոմանք հայտնի, շատերն անհայտ, և որոնք բարձրաձայնում են իրենց կարծիքն ընդդեմ խտրականության, մերժման և անհավասարության:
Մարդու իրավունքների այս պաշտպանները կյանք են դնում Մարդու իրավունքների միջազգային հռչակագրի մեջ, որը վաթսուներկու տարի առաջ հենց այս նույն օրը միջազգային հանրությանը հիշեցրեց ՙմարդկության ընտանիքի բոլոր անդամների հավասար և անօտարելի իրավունքների՚ և ՙանքակտելի արժանապատվության՚ մասին: Հռչակագիրը վախից, կարիքից ու անհանդուրժողականությունից ազատ աշխարհի հիմքը դրեց, ուր ուժեղագույնը հաշվետու է, խոցելին` պաշտպանված:
Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման հարցն ազգային անվտանգության հիմնական գերակա խնդիրներից է, որով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, նրա բնակչության գոյությունն ու անվտանգությունը:
Եվրամիության չափանիշների և լավագույն փորձի ընդունմանն ու դրա ներդրմանն ուղղված Հայաստանի պարտավորվածությունը ենթադրում է ժամանակակից սահմանային անվտանգության համակարգի ստեղծում, որը հիմնված կլինի սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) մոտեցման վրա:
Այսօր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակը <Փյունիկ> հաշմանդամների միության հետ նշեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը և բացեց օժտված երեխաների և մեծահասակների ձեռարվեստի, արվեստի գործերի ցուցահանդեսը:
Դեկտեմբերի 1-ին <Արմենիա-Մարիոթ> հյուրանոցում կայացավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամլո ասուլիս:
Մասնակցում էին ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հարավկովկասյան տարածաշրջանի ղեկավար Մանուելա Գրոզդանովան, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, <Իրական աշխարհ, իրական մարդիկ> ՀԿ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, մի շարք հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 1-ին կայացավ խորհրդարանականների համար նախատեսված <Պայքարելով ՄԻԱՎ-ի դեմ> ձեռնարկի շնորհանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան տարածաշրջանային գրասենյակը:
Շնորհանդեսին հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, առողջապահության և այլ նախարարությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գործող կազմակերպությունների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմին և Իսրայելի Միջազգային համագործակցության կենտրոնի (ՄԱՇԱՎ) գլխավոր տնօրեն Խայմ Դիվոնը ստորագրեցին համաձայնագիր ՊՀԾ-ի դպրոցական սնունդ ծրագրին ՄԱՇԱՎԻ կողմից 150.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կատարելու մասին:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակե քարոզարշավի մեկնարկին, որին ներկա էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը և ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասումե ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան: Բանախոսները ներկայացրեցին քարոզարշավի մանրամասները, ինչպես նաև անդրադարձան Հայաստանում գենդերային բռնության իրավիճակին ու դրա դեմ պայքարի պետական քաղաքականությանը
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունն իր գործընկերների` պետական պաշտոնյաների, դիվանագիտական հանրության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տոնեց ՄԱԿ-ի օրը: ՄԱԿ-ի 65-ամյակը նշվեց ՄԱԿ-ի շաբաթվա շրջանակներում Հայաստանի հանրության համար մի քանի միջոցառումների կազմակերպմամբ, որը տևեց հոկտեմբերի 20-27:
2010 թ. հոկտեմբերի 27-ին, ՄԱԿ-ի սրահում տեղի ունեցավ Գենդերային թեմատիկ խմբի (ԳԹԽ) երկրորդ ժողովը, որտեղ ՀՀ կառավարությունը ստանձնեց Խմբի համանախագահությունը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ միասին: Դրանով ՀՀ կառավարությունը վերահաստատեց գենդերային հիմնախնդրի կարևորությունն իր օրակարգի համար:
ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի ընթացքում 30 երիտասարդ կքննարկի "Սահմանների բացում. հայ-թուրքական հարաբերությունների վերականգնում" հիմնահարցը:
ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նմանակումն է, որի ընթացքում մասնակիցները հանդես կգան որպես ՄԱԿ-ի անդամ պետությունների պատվիրակներ և ընդունված բանաձևերի միջոցով կառաջադրեն հիմնախնդրի լուծման սեփական մոտեցումները:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն այսօր կայացած` Պարենի համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ մեդալներ շնորհեցին հանրապետության սննդամթերքի արտադրության և գյուղատնտեսության հատվածը ներկայացնող վեց ընկերությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար:
2010 թ. հոկտեմբերի 16-ին Պարենի համաշխարհային օրը թևակոխում է իր գոյության 30¬րդ տարին: Այս տարի Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ ընտրելով ՙՄիահամուռ ուժերով` ընդդեմ սովի՚ թեման` ՊԳԿ-ն նպատակ է ունեցել բոլոր մակարդակներում գործող դերակատարների ջանքերը համաշխարհային սովի դեմ պայքարում ճանաչելով հանդերձ` հորդորելու մեզ էլ ավելի միասնական լինել` ավելի մեծ հաջողությունների հասնելու համար:
Այսօր բացվեց ՙԵրիտասարդությունը հանուն խաղաղության և զարգացման՚ խորագրով Խաղաղության միջազգային օրվան և Երիտասարդության միջազգային տարվան նվիրված ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Երևանի արվեստի պետական ակադեմիան:
Գյումրիի ավելի քան հարյուր դպրոցականներ, երաժիշտներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և քաղաքացիներ այսօր մասնակցեցին քաղաքի մաքրմանը:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ