ԼՈՒՐԵՐ

որոնման բառ թվական

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24| 25| 26 |27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ
2010-09-10 | Լուրեր

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործակալությունները Հայաստանի փոխվարչապետի, Կրթության և գիտության նախարարի և այլ պետական պաշտոնյաների հետ միասին այսօր ներկայացրեցին Հայաստանի Հազարամյակի զարգացման ազգային նպատակների (ՀԶՆ) նկատմամբ ունեցած առաջընթացի զեկույցը:

2010-08-26 | Լուրեր

Ամբողջ աշխարհում նշվում է Ժողովրդավարության միջազգային օրը: Սա կլինի օրվա երրորդ հիշատակումը` համաձայն Գլխավոր ասամբլեայի 2007թ. նոյեմբերի 8-ի 62/7 բանաձևի: Այն անվանվել է <Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կողմից Կառավարությունների ջանքերի աջակցության խթանում և նոր կամ վերականգնված ժողովրդավարական համակարգերի միավորում:

2010-08-19 | Լուրեր

Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքների երիտասարդությունը իրենց էթնիկ հայ հասակակիցների հետ միասին ավելին կսովորեն հանդուրժողականության և մարդու իրավունքների մասին հնգօրյա ամառային ճամբարում, որի բացումը տեղի ունեցավ այսօր Լուսակերտում ՄԱԿ ՀՏՎ-ի և գործընկերների կողմից: 

2010-08-12 | Լուրեր

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կառավարության, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ համատեղ այսօր նշեցին Երիտասարդության միջազգային օրը՝ հայտարարելով երիտասարդական տեսաֆիլմերի փառատոնի հաղթողներին:

2010-07-15 | Լուրեր

Այսօր "Խաղաղության լապտերներ" հայ-ճապոնական ծրագրի շրջանակներում օրիգամիի յուրատեսակ հավաքածուի ցուցադրության շնորհանդես տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Միջոցառումը թատերականացված ցուցահանդես էր նվիրված 1945թ. ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին:

2010-07-13 | Լուրեր

Այսօր, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը տոնեց Բնակչության միջազգային օրը (հուլիսի 11): Օրվա կարգախոսը` ՙՅուրաքանչյուր ոք կարևոր է՚, ընդգծում է, որ տվյալներն էական նշանակություն ունեն, և անչափ կարևոր է հավաքագրել, վերլուծել և տարածել տվյալներն այնպես, որ վերջիններս նպաստեն արդյունավետ որոշումների կայացմանը:

2010-07-12 | Լուրեր

Управление Верховного комиссара ООН по делам беженцев (УВКБ ООН) сегодня объявило лауреата Премии Нансена, которая ежегодно присуждается в сфере защиты беженцев. Им стала британская фотожурналистка Аликсандра Фаззина. Госпожа Фаззина была выбрана за ее неустанную преданность работе, посвященной раскрытию и изображению последствий войны для отдельных людей, которые часто остаются незамеченными.

2010-07-09 | Լուրեր

Միավորված ազգերի կազմակերպության Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք` գործակալության գրքերն ու ընթերցանությունը խթանելու ընթացիկ ջանքերի շրջանակներում:

2010-07-08 | Լուրեր

Իրաքի փախստականների ընտանիքներից երեխաների համար “Սեյվ դը չիլդռեն”-ը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը և ՄԱԲՀ “Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում” (ԸԳԲ) ծրագիրը համատեղ անցկացրեցին ՄԱԿ-ի մասին ընդհանրապես, գենդերային հավասարության և գենդերային բռնության մասին հատկապես իրազեկության բարձրացման հանդիպում:

2010-07-06 | Լուրեր

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) վերջերս ավարտեց ԱՄԿ ամենամյա համաժողովը:  Համաժողովի պատգամավորներն առաջարկեցին տնտեսության առողջացման գործընթացում հիմնական ջանքերն ուղղել զբաղվածությանը և սոցիալական պաշտպանությանը: ՙԱնհրաժեշտ է վարել հավասարակշռված քաղաքականություն, որը կապահովի հզոր, կայուն և համաչափ տնտեսական աճ՚,- հայտարարել են համաժողովի պատգամավորները:

2010-06-24 | Լուրեր

Մայրերի և երեխաների թվում մահացության դեպքերի թարմացված տվյալները հավանաբար կխրախուսեն Մեծ ութնյակի երկրներին, ովքեր ավելի ուշ այս շաբաթ իրենց հանդիպման ժամանակ առողջական այս խնդիրը, որը երկար ժամանակ համարվում էր միջազգային զարգացման անտեսված ոլորտ, կհամարեն 2010թ. առաջնահերթություն:

2010-06-23 | Լուրեր

Այսօր ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը, Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչները, Հայկական սոցիալական ներդրումների հիմնադրամը /ՀՍՆՀ/, Հայաստանի կառավարությունը, Սյունիքի մարզպետարանը և Իշխանասարի համայնքը նշեցին Փախստականի համաշխարհային օրը` այն համատեղելով ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում փախստական և տեղացի երեխաների համար կառուցված դպրոցի բացման արարողության հետ:

2010-06-18 | Լուրեր

Ավարտելով Հայաստան կատարած իր այցելությունը իրավապաշտպանների կացության Հատուկ Զեկուցողը` Մարգարետ Սեկագիան, հրապարակեց հետևյալ հայտարարությունը.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը 2010թ հունիսի 14-18ը ինձ հրավիրելու համար` անց կացնել փաստահավաք առաքելություն, և դրա ընթացքում ցուցաբերած լիաթոք համագործակցության համար:

2010-06-10 | Լուրեր

ՄԱԿ-ի Մարդու իրավուքների պաշտպանների կարգավիճակի մասին հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագգյան կիրականացնի իր առաջին առաքելությունը Հայաստանում 2010թ. հունիսի 14-18-ը: Սա կլինի նաև 2000թ. ի վեր ՄԱԿ-ի Մարդու իրավուքների դեսպանի առաջինը այցը:

2010-05-26 | Լուրեր

Միավորված ազգերի կամզակերպության Հանրային տեղեկատվության վարչությունը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ կազմակերպեցին 2010թ. առաջին ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների շարքից առաջինը, որի բացումը տեղի ունեցավ այսօր Իջևանում:

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24| 25| 26 |27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ