ԼՈՒՐԵՐ

որոնման բառ թվական

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24| 25| 26| 27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ
2010-05-20 | Լուրեր

Հայաստանում ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները կազմակերպել էին իրենց համայնքային կյանքի, մշակութային ավանդույթների և պատմության մասին ցուցահանդես, որը նվիրված էր Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան:

2010-05-14 | Լուրեր

Այսօր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպեցին Քրեական արդարադատության հակազդումը մարդկանց թրաֆիկինգին. կապերը անդրազգային կազմակերպված հանցավորության հետ կլոր սեղան քննարկումը:

2010-05-14 | Լուրեր

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արևելքի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Պրն.Դալի Բելգասմին մայիսի 10-14-ը այցելեց Երևան` ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տարածաշրջանային խորհրդաժողովին մասնակցելու համար:

2010-05-14 | Լուրեր

Մեկ քայլ առաջ դեպի տարածաշրջանի երկրների խմբի միջեւ քաղաքականության մշակման փորձի փոխանակման խորացումը

Եվրոպական տարածաշրջանային քսանյոթերորդ համաժողովը, որը տեւեց երկու օր եւ այսօր ավարտվեց Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, վճռականորեն պաշտպանեց գյուղատնտեսության ոլորտում ներդրումները մեծացնելու եւ տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու առաջարկը, ներառյալ՝ համագործակցությունը քաղաքականության մշակման եւ ծրագրերի իրականացման փորձի փոխանակման առումով:

2010-05-13 | Լուրեր

Գյուղատնտեսության շնորհիվ տարածաշրջանի 50 միլիոն բնակիչ հաղթահարել է աղքատությունը

Այսօր Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղար Ժակ Դիուֆը հայտարարեց, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը աղքատության դեմ պայքարում եւ պարենային անվտանգության ապահովման գործում վերջին տասնամյակում գրանցել է ցնցող հաջողություններ, որտեղ գյուղատնտեսությունը առանցքային դեր է խաղացել:

2010-05-11 | Լուրեր

ՙՀՀ միգրացիոն քաղաքականության հիմքում անհրաժեշտ է դնել մարդկային զարգացման հայեցակարգը, որը դիտարկում է միգրացիան որպես մարդու հնարավորությունների ու ազատությունների իրացման միջոց՚,- նշված է 2009 թ. Մարդկային զարգացման ազգային զեկույցում (ՄԶԱԶ), որի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:

2010-05-10 | Լուրեր

Այսօր բացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակման և հաշտեցման օրվան նվիրված ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Երևանի արվեստի պետական ակադեմիան:

2010-05-03 | Լուրեր

Մամուլի ազատության օրվա այս տարվա թեման է ՙՏեղեկատվության ազատություն. տեղեկացված լինելու իրավունք՚, որն այսօր Երևանում նշվեց լուսանկարների    ցուցահանդեսի բացումով:

Միջոցառումը կազմակերպվել էր ՙՏեղեկատվության ազատության կենտրոն՚ հասարակական կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու ՄԱԿ-ի Հանրային վարչության երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Այստեղ մասնակցում էին Հայաստանի լրագրողներ, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

2010-04-29 | Լուրեր

Միահամուռ համաձայնության գալով քրեական արդարադատության համակարգում մարդու իրավունքների ազդեցիկ, արդար և մարդկային կարևորության հարցի վերաբերյալ, Հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի տասներկուերորդ համագումարը եզրափակվեց Սալվադորում` Բրազիլիա: Համագումարը ընդունեց քաղաքական հռչակագիր, որը կոչ է անում բանտարկյալների հանդեպ վերաբերմունքի ավելի մանրակրկիտ ոսումնասիրություն, երեխաների պաշտպանությանն ուղղված ավելի զորեղ ազգային օրենքներ և ավելի շատ պետական գործողություններ` կանանց և միգրանտ աշխատողների նկատմամբ բռնության դեմ:

2010-04-19 | Լուրեր

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի ավելի քան 6000 հրատարակություն նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին` համայնքային գրադարաններին բաշխելու նպատակով:

Այս նախաձեռնությանն աջակցում են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ ՙԱզգային գրադարանային շաբաթվա՚ (ապրիլի 12-19) ու Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա (ապրիլի 23) շրջանակներում:

2010-04-11 | Լուրեր

Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների ու ծրագրերի ղեկավարները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, Հայաստան ծառատունկ բարեգործական հիմնադրամը, շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստներն ու լրագրողներն այսօր Էջմիածնում ծառեր տնկեցին Երկիր մոլորակի միջազգային օրվա կապակցությամբ:

2010-04-08 | Լուրեր

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ՙԸնդդեմ գենդերային բռնության Հարավային Կովասում՚ ծրագրի աջակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Կանանց կարգավիճակի ՄԱԿ-ի հանձնաժողովի 54-րդ նստաշրջանի արդյունքների քննարկումը:

2010-04-07 | Լուրեր

Բան Կի-Մունի կողմից

Ոչ մի երկիր չի կարող իրեն թույլ տալ անտեսել Հայիթիի և Չիլիի երկրաշարժերի դասերը: ՄԵնք չենք կարող կանխել այսպիսի աղետները: Սակայն մենք կարող ենք էապես նվազեցնել նրանց ազդեցությունը, եթե ազդեցության նվազման ճշգրիտ քայլեր ձեռնարկվեն նախօրոք:

2010-04-07 | Լուրեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության մյուս գործակալությունների, ՀՀ կառավարության և հայաստանյան այլ գործընկերների հետ համատեղ նշում է Առողջության համաշխարհային օրը, որի թեման այս տարի ուրբանիզացիան է և հանրային առողջապահության մարտահրավերները:

2010-04-07 | Լուրեր

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հյուրընկալեց Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավաբան և մարդու իրավունքների պաշտպանության ականավոր ջատագով տկն. Շիրին Էբադիին: Նա Հայաստան է ժամանել մասնակցելու Փարիզում տեղակայված Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (ՄԻՄՖ) խորհրդաժողովի 37-րդ համագումարին: Իրավաբան և նախկին դատավոր տկն. Շիրին Էբադին  Խաղաղության Նոբելյան մրցանակ է  ստացել 2003թ. Իրանում ժողովրդավարության և մարդու իրավունքների, մասնավորապես կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած մեծ ներդրումների համար: Նա առաջին իրանցի և առաջին մահմեդական կինն է, որ ստանում է Նոբելյան մրցանակ:

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24| 25| 26| 27 |28 |29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ