Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ ՙՄամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք՚ ՚ խորագրով։
Արարատի մարզի բնակչությանը ավելի շատ տեղեկատվություն հասանելի կլինի Միավորված ազգերի կազմակերպության արժեքների և Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի մասին:
Երիտասարդները, քաղաքացիական հասարակության ակտիվիստներն ու տեղի իշխանությունները իրենց ՄԱԿ-ի գործընկերների հետ միասին հնարավորություն կունենան կազմակերպել ՄԱԿ-ին վերաբերող մշակութային, կրթական և այլ միջոցառումներ տեղի համայնքի համար և համատեղ լուծումներ քննարկել տեղական խնդիրների համար:
Ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները, իշխանության ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակության փորձագետներն այսօր քննարկեցին Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար հավասար իրավունքների, հավասար հնարավորթյունների հարցը` կենտրոնանալով փոքրամասնությունների լեզուներով կրթության մատչելիության վրա:
ՄԱԿ ՀՏՎ-ի աջակցած այս ֆորումում մասնակիցները նաև քննարկեցին ՙՏարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի՚, ՚Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի՚ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների փաստաթղթերի կիրառումը Հայաստանում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւային։
Ողջունելով հյուրին` վարչապետը շնորհավորել է նրան ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում ՄԱԿ-ի առաքելության պատասխանատու գործն իրականացնելու համար։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ՄԱԿ-ի հետ` կարեւորելով համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը։
Այսօր ՄԱԿ-ի կամավորներ բաժնի ներկայացուցիչները` ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրում ՄԱԿ-ի կամավորներ ծրագրի պարակտիկանտ Հակոբ Մաթևոսյանը, Համայնքային Զարգացման ծրագրում ՄԱԿ-ի կամավորներ ծրագրի պրակտիկանտ Լեա Բրեյթները և ՄԱԿ-ի կամավորներ ծրագրի աշխատակից Սառա Սանգոյը այցել են Շիրակի մարզի Երիտասարդության կենտրոն:
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ թույլ տվեք հարգանքի տուրք մատուցել աշխարհի բոլոր կանանց, որոնք այդքան նպաստում են իրենց ընտանիքների, համայնքների և ազգերի բարեկեցությանը:
Աշխարհի յուրաքանչյուր անկյունում կանայք են հանդիսանում հասարակության հյուսվածքի կերտողները, և հավասարությանն ուղղված առաջընթաց է տեղի ունենում: Այսօր աճում է դպրոց հաճախող աղջիկների, պետական պաշտոններ զբաղեցնող և վճարովի աշխատանքից օգուտ ստացող կանանց թիվը:
Այսօր բացվեց Կանանց միջազգային օրվան նվիրված ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Երևանի արվեստի պետական ակադեմիան:
Արվեստի ավելի քան 100 աշխատանքներ, ներառյալ` գեղանկար, գծանկար, բատիկա, գոբելեն և խեցեղեն, ցուցադրվել էին ՄԱԿ-ի գրասենյակում և գրավել ուսանողների, դասախոսների, միջազգային համայնքի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը:
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում հանրային տեղեկատվության վարչությունը կազմակերպեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մոդելը: Երևանի պետական համասարանի լրագրության ֆակուլտետի ավարտական կուրսի երեսուն ուսանողներ ներկայացնում էին տասնհինգ պետություններ և հնարավորություն ունեցան ՄԱԿ-ի մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալ և բարելավել իրենց հաղորդակցման ու բանակցելու ունակությունները:
Տասնմեկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև կառավարության և օրենսդիր մարմնի պաշտոնյաներ հավաքվել էին այսօր կլոր սեղանի շուրջ` քննարկելու Հայաստանում ազգային փոքրամասնությունների հավասար իրավունքների ու հավասար հնարավություններին վերաբերող հարցեր: Միջոցառմանն աջակցում էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը և նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան:
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները հրավիրվել էին ՄԱԿ-ի գրասենյակ` մասնակցելու ՄԱԿ-ի կամավորներ ծրագրի կողմից նախաձեռնված, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Հակոբ Մաթևոսյանի աջակցությամբ կամավորության վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների քննարկմանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային:
Փետրվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն.Դաֆինա Գերչեւային եւ նրա ավագ խորհրդական Արմեն Բայբուրդյանին:
Այսօր, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ՙԸնդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում՚ ծրագրի շրջանակներում իրականացված ՀՀ Օրենսդրության գենդերային տեսանկյունից փորձաքննության արդյունքների զեկույցի շնորհանդեսը: Միջոցառման նպատակն էր ներկայացնել ազգային և միջազգային իրավական փորձագետների խմբի կողմից իրականացրած փորձաքննության արդյունքները:
Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունները, ծրագրերն ու հիմնադրամները կազմակերպեցին հանդիպում քննարկելու 2009թ. իրենց նվաճումները և նախանշելու ռազմավարական միջամտության ոլորտները 2010թ. համար, որոնք լիովին համահունչ կլինեն ազգային առաջնայնություններին և կիրականացվեն ներդաշնակ և համակարգված ձևով:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ