ԼՈՒՐԵՐ

որոնման բառ թվական

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24| 25| 26| 27| 28| 29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ
2010-02-05 | Լուրեր

Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան իր հավաստագիրն է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն Լեյլի Մոշիրին և Հայաստանում Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ տկն Մարիա Դոցենկոն:

2010-02-01 | Լուրեր

Յան Էգլընդ

Երբ Հաիթիի բնակիչներն ստանան իրենց անհրաժեշտ փրկարար սնունդը, ջուրն ու առողջապահական խնամքը, աշխարհը պետք է սկսի ռիսկի նվազեցման համապատասխան միջոցներ ձեռնարկել աղետից տուժած այս ժողովրդի համար: Թե մենք ցանկանում ենք այս դարի ընթացքում շարունակել յուրաքանչյուր հինգ տարին մեկ բժշկական օգնություն տրամադրելը:

2010-01-29 | Լուրեր

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և վեց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ այսօր ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ բարեգործական ցուցահանդես-վաճառք:

2010-01-22 | Լուրեր

Հայաստանի բաց համալսարանի իրավաբանական ֆակուլտետի եւ Ժողտնտեսության համալսարանի 30 ուսանողների մի խումբ այցելեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալու ՄԱԿ-ին առհասարակ եւ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին մասնավորապես:

2010-01-21 | Լուրեր

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

2010-01-14 | Լուրեր

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակազմը նորանշանակ Մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի գլխավորությամբ մեկ րոպե լռությամբ հարգեց հունվարի 12-ին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը:

Վնասի ամբողջ չափի մասին տեղեկությունը դեռ սակավ է: Կատարվել է նախնական հետազոտություն և օդային գնահատում: Այնուամենայնիվ, պարզ է, որ երկրաշարժն ավերիչ ազդեցություն է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսայի և երկրի արևմտյան հատվածի վրա:

2009-12-21 | Լուրեր

Այսօր Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը բացվեց ՙԳենդերային հավասարության հասնելու հեռանկարները Հայաստանում.  քաղաքական և իրավական հայեցակետերը՚ եռօրյա միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպվել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Բաց հասարակության ինստիտուտ-Հայաստանի աջակցության հիմնադրամի համատեղ ջանքերով:

2009-12-19 | Լուրեր

ՄԱԿ ՓԳՀ գրասենյակը հրավիրված էր մասնակցելու Հայաստանում ՀՀ Արտաքին Գործերի նախարարի տիկնոջ, Նատալյա Նալբանդյանի գլխավորած Դիվանագետների Կանանց Ասոցիացիայի կողմից կազմակերպած Բարեգործական Տոնավաճառին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանի շենքում:

2009-12-10 | Լուրեր

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրոպական միության  պատվիրակության  աջակցությամբ կազմակերպել է կլոր սեղան ՙՄարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. Ձեռքբերումներ և մարտահրավերներ՚ խորագրով` նվիրված Մարդու իրավունքների օրվան:

2009-12-08 | Լուրեր

Ավելի քան հազար անուն ՄԱԿ-ի հրատարակություններ նվիրվեցին Դիլիջանի, Իջևանի, Բերդի ու Նոյեմբերյանի քաղաքների գրադարաններին Հայաստանի Ազգային գրադարանի կազմակերպած եռօրյա ուղևորության ընթացքում, որն ավարտվեց այսօր:

Այս նախաձեռնությանն օժանդակում էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ):

2009-12-04 | Լուրեր

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ համատեղ նշեց Ազգաբնակչության և զարգացման միջազգային համաժողովի (ԱԶՄՀ) 15-ամյա հոբելյանը, և այսօր Երևանում տեղի ունեցած  ՙԱզգաբնակչություն և զարգացում, Նվաճումներ և մարտահրավերներ – ICPD -15 տարի անց՚ համաժողովի ժամանակ քննարկվեցին ԱԶՄՀ Գործողության ծրագրի ձեռքբերումները և մարտահրավերները:

2009-12-03 | Լուրեր

Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը Հայաստանում իր կառավարական և ոչ-կառավարական գործընկերների հետ միասին նշեց Հաշմանդամների միջազգային օրը և բացեց օժտված հաշմանդամ երեխաների և մեծահասակների ավանդական հայկական ձեռարվեստի նմուշների ցուցահանդեսը, ովքեր հանդիսանում են ՙՓյունիկ՚ Հաշմանդամների միության շահառուները:

2009-12-02 | Լուրեր

Այսօր Տկն. Մանոելա Գրոզդանովան` ՄԱՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Հարավային Կովկասի համակարգողը, հատուկ դասախոսություն կարդաց Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանողների համար: Դասախոսությունը  համընկավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հիշատակման առիթով կազմակերպված միջոցառումների շարքի հետ:

2009-12-01 | Լուրեր

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ Ծրագրի (UNAIDS) հայաստանյան գրասենյակը, Հայաստանի կառավարության հետ համատեղ նշում է ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը` ՙՀամընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ՚ խորագրով:

Դա նշանակում է ՄԻԱՎ-ով պայմանավորված խարանման և խտրականության բոլոր ձևերի հակազդում: Դա նշանակում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվության և ծառայությունների հասանելիության ապահովում դրանց կարիքն ամենից շատ ունեցողների համար:

2009-11-25 | Լուրեր

Այսօր, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս նվիրված ՙԸնդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ՚ քարոզարշավի մեկնարկին:

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24| 25| 26| 27| 28| 29 |30 |31 |32 |33 |34 |35 |36 |  հաջորդ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ