Առաջին միջազգային կամավորները ժամանել են Հայաստան և արդեն աշխատում են իրենց նշանակված վայրերում: Այս ամենին զուգահեռ նաև շարունակվում է ինտենսիվ համագործակցություն Կառավարության և հասարական սեկտորի հետ կամավորության գաղափարի և արժեքների տարածման շուրջ:
Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցությանՙ` 2009թ. մեկնարկած ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, այսօր Երևանում կազմակերպել էր մեկօրյա խորհրդաժողով:
Հայաստանի վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց տկն. Կոնսուելո Վիդալին ` ՄԱԿ-ի Մշտական համակարգողին, ՄԱԿ-ի արժեքների տարածման մեջ ունեցած առաջխաղացման և ազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է Երևանում իր դիվանագիտական առաքելությունը։
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին՝ Երեւանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց տիկին Վիդալին անցած տարիների սերտ համագործակցության համար։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գրադարանի ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանին նվիրեց գրքեր ԵՊՀ-ի 90-ամյակի ու ՄԱԿ-ի 64-րդ տարելիցին նվիրված միջոցառման Ժամանակ:
ՄԱԿ-ի Մշտական համակարգող Կոնսուլեո Վիդալը և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշում են ՄԱԿ-ի 64-րդ տարեդարձը:
Բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ տոնում են այս միջոցառումը ՄԱԿ-ի իրենց գործընկերների հետ:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի ազգային գրադարանի ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանին նվիրեց գրքեր ՄԱԿ-ի 64-րդ տարելիցին նվիրված միջոցառման Ժամանակ:
ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններ հիմնվել են բազմաթիվ երկրներում, և դրանց նպատակն է հանրությանն ապահովել ՄԱԿ-ի գործունեության, աշխարհում կատարվող իրադարձությունների ու ՄԱԿ-ի անդամ երկրների վերաբերյալ տեղեկատվությամբ:
Ուրբաթ և երկուշաբթի օրերին Իջևանի և Կապանի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոններում տեղի ունեցավ ՄԱԿ-ի երրորդ և չորրորդ անկյունների բացումը:
ՄԱԿ-ի անկյունների նպատակն է հանրությանը ապահովել Միավորված ազգերի կազմակերպության մասին տեղեկատվությամբ: Այստեղ կարող են ՄԱԿ-ին վերաբերող շատ հետաքրքիր մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպվել տեղի համայնքի համար:
Այսօր ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը և Կենտրոն վարչարարական տարածքի „Կենտրոն1“ համայնատիրության ղեկավար պարոն Սուրեն Ներսիսյանը մասնակցեցին ՙԱղբահանություն՚ խորագիրը կրող մրջոցառմանը Երևանի կենտրոնում: Այս ծրագիրը նախաձեռնվել էր ՙՔաղաքացիական հասարակության ինստիտուտ՚ տեղական ՀԿ-ի կողմից, ծրագրի նպատակն էր մոբիլիզացնել քաղաքացիներին` նրանց ներգրավվելով կամավորական աշխատանքներում և բարձրացնել քաղաքացիների գիտակցությունը շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի շուրջ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը այսօր նշեցին Պարենի համաշխարհային օրը` մեդալներով պարգևատրելով Հայաստանի պարենի և գյուղատնտեսության ոլորտի հինգ ներկայացուցիչների` այս ոլորտում իրենց մեծ ներդրման համար:
Իրենց կիրառական նշանակությունից բացի, հիվանդանոցներն ու առողջապահական հիմնարկները նաև հասարակության բարեկեցության յուրատեսակ խորհրդանիշներ են: Այդ իսկ պատճառով, դրանք աղետներից ապահով դարձնելն այսօր էական նշանակություն ունի՚,- նշված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` Աղետների նվազեցման միջազգային օրվան նվիրված ուղերձում: Սկսած 1989թ.` հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթին նշվում է որպես Աղետների նվազեցման միջազգային օր:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունում գրասենյակում Միավորված Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակը, Հայսատանի կառավարությունը, Եվրոպական հանձնաժողովը, ՄԱԿ-ի գործակալությունները, միջազգային, տեղական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև անհատ փախստականները հավաքվեցին մասնակցելու անցյալ տարի նոյեմբերին կայացած` Իրավական պաշտպանության կարողությունների զարգացում - Հարավային Կովկաս ծրագրի շրջանակներում ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից կազմակերպված Ազգային Խորհրդակցությունների շարունակությունը հանդիսացող քննարկումներին:
Նյու Յորք, 10 հոկտեմբերի, 2009թ.:- Գլխավոր քարտուղարը ողջունում է այսօր Ցյուրիխում երկու արձանագրությունների ստորագրումը, որոնք նպատակ ունեն բարելավել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Այս պատմական որոշումը երկու երկրների միջև բարի դրացիական հարաբերությունների հաստատման և երկողմանի համագործակցություն զարգացնելու սկիզբ է:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ