Քանի որ Միավորված ազգերի կազմակերպության 192 երկրների աշխարհի առաջնորդներ հանդիպում են Նյու Յորքում Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի համար, Հանրային տեղեկատվության վարչությունը մի նորարական ՙՄիավորված ազգերի կազմակերպության քաղաքացի-դեսպաններ՚ քարոզարշավի սկիզբ է դնում, որը խրախուսում է ամբողջ աշխարհի մարդկանց ուղղակիորեն կապվել որոշում կայացնողների հետ` YouTube ինտերնետային ալիքի ՄԱԿ-ի հատվածում վերբեռնելով տեսանյութեր:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ղեկավարությամբ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ այսօր մասնակցեցին Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը` նվիրված Խաղաղության միջազգային օրվան:
Մարդու իրավունքների ոլորտում ԵԽ–ի երկկողմանի գործունեության շրջանակներում և ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի (ՓԳՀ ) Երևանի գրասենյակի սերտ համագործակցությամբ` 2009 թ. սեպտեմբերի 15-ին և 16-ին Երևանում տեղի ունեցավ «Փախստականների վերաբերյալ Միջազգային իրավունքըե խորագրով ՄԱԿ ՓԳՀ-ի և ԵԽ –ի համատեղ սեմինարը դատավորների համար, որի կազմակերպմանը ակտիվ մասնակցել էր ՀՀ Դատական դպրոցը:
Ինն ուսանողից կազմված Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց □Հազարամյակի զարգացման նպատակներ. հաղթահարենք աղքատությունը□ խորագիրը կրող առաջին "ՄԱԿ-ի գլոբալ մոդել" խորհրդաժողովին, որը տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 2-ից 7-ը Ժնևում, Շվեյցարիա:
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ս. Մնացականյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կ. Վիդալը, ՊՀԾ ներկայացուցիչ/գրասենյակի տնօրեն Ա. Մահան, ՄԱՄՀ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրեցին համատեղ ծրագիր: ԱՄՀ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի տվյալների վերլուծության հարցում:
Ծրագիրը մշակվել է 2007 թ. ՊԳԿ-ի Անասնաբուծության և կենդանիների առողջության բաժնի կողմից կատարած մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: Ծրագիրը ուղղված է նպաստելու սպանդանոցների զարգացմանը և սպառողներին անվտանգ մսամթերքով ապահովմանը:
2009թ. հուլիսի 24-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանում ներկայացված ՄԱԿ-ի կազմակերպությունների եւ ծրագրերի ղեկավարներ։
Հուլիսի 3-ին Միավորված Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակը հրավիրել էր ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի, դիվանագիտական առաքելությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես նաև փախստականներին` նշելու Փախստականների Համաշխարհային Օրը և մասնակցելու Դարբնիկ գյուղում Իրաքից գաղթած փախստական ընտանիքների համար Սոցիալական Տան բացման պաշտոնական արարողությանը:
Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունները, կառավարական կառույցները, հասարակական կազմակերպությունները, համալսարանները և մասնավոր սեկտորը ՄԱԿ-ի կամավորների ազգային ծրագրի միջոցով այսուհետ կարող են աշխատանքի ընդունել տեղի երիտասարդ մասնագետներին: Ծրագրի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տեղեկատվության (www.who.int)` աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` ընդգրկելով նոր տարածքներ: 2009թ. հունիսի 10-ի ժամը` 06:00 դրությամբ 74 երկիր պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 27 737 դեպքի մասին, 141 մահվան դեպքով:
The United Nations Volunteers Program (UNV) organized and hosted a roundtable discussion with local volunteer based organizations at the UN House. The topic of discussion has been volunteerism in Armenia and the establishment of a network of VIOs to improve inter-agency coordination and avoid wasteful duplication of efforts.
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը այսօր միաձայն հնչեցրեցին ուղերձը` երեխաների իրավունքների պաշտպանության կարևորության մասին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և ՀՀ Ազգային ժողովի բարձր հովանու ներքո կազմակերպված ՙԵրեխաները խաղալիք չեն՚ լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված է Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման 20 ամյակին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը և ՀՀ Ազգային ժողովի նախագահը կոչ են արել հանրությանը ամեն ջանք գործադրել, որպեսզի երեխաները կարողանան լիովին օգտվել իրենց իրավունքներից:
2009թ. հունիսի 1-5 ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Զարգացման ծրագիրը և Բնակչության հիմնադրամը ՀՀ սոցհարցման ծառայության հետ համագործակցությամբ Դեվինֆո-ի տվյալների բազայի վարչակազմի վերաբերյալ ծրագրում են գործնական ուսուցում ազգային անվտանգության ծառայության, տարբեր նախարարությունների և պետական հաստատությունների քաղծառայողների և փորձագետների համար:
Հունաստանի կառավարության հետ նախնական քննարկումների և 2007թ. նոյեմբերին ՊԳԿ-ի բույսերի պաշտպանության ծառայության՝ թունաքիմիկատների վերահսկողության միջոցառումների (թունաքիմիկատների որակի վերահսկողությունը որպես «ելակետային միջոցառում և թունաքիմիկատների մնացորդային քանակի մոնիտորինգը որպես Հայաստանում գյուղատնտեսական արդյունավետ գործելակերպերի կիրառման հաստատում) իրադրությունն ուսումնասիրող առաքելության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մշակվել և Երևանում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցվել է GCP/ARM/003/GRE ծրագիրը՝ "Աջակցություն թունաքիմիկատների որակի վերահսկողությանը և մնացորդային քանակների մոնիտորինգին Հայաստանում"։
Զարգացման հայկական գործակալության խնդրանքով ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) ձեռնարկեց փաստահավաք առաքելություն Հայաստան ս.թ. մայիսի 18-23-ը, որի նպատակն էր` գնահատել մասնավոր հատվածում արտահանման կոնսորցիաների ստեղծման հնարավորությունը:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ