Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվա շրջանակներում ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ ՙԱպագան քոնն է՚ բարեգործական սոցիալական ՀԿ-ն իրականացրեց միջմշակութային ծրագիր:
Մայիսի 13-20 Հայաստանի 5 մարզերից` Կոտայք, Գեղարքունիք, Լոռի և Շիրակ, ավագ դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ այցելեցին ՄԱԿ-ի գրասենյակ: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված էին ավագ դասարանի 40 աշակերտ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: Այսպիսով, շուրջ 200 աշակերտ և 54 ուսուցիչ Հրազդանից, Աբովյանից, Վաղարշապատից, Արմավիրից, Մեծամորից, Սևանից, Գավառից, Վանաձորից և Գյումրիից հնյուրընկալեցին ՄԱԿ ՀՏՎ գրասենյակ և ՄԱԿ-ի տեղեկատվական գրադարան:
2009թ. մայիսի 18-22-ին Հայաստանի Բնապահպանության նախարարությունը և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի Տեխնոլոգիաների, արդյունաբերության և տնտեսության վարչության Օզոնային շերտի հարցերին առընչվող գործողության ծրագիրը համատեղ կազմակերպեցին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) օզոնային շերտի հարցերին առընչվող տարածաշրջանային համակարգի ամենամյա ժողով:
Այսօր երևանում կայացած Արդյունաբերողների և ձեռներեցների միության 5-րդ համագումարի հիմնական թեման Հայաստանում գլոբալ ֆինասնական և տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և միջազգային համայնքի համատեղ ջանքերին էր վերաբերում:
Մամուլի ազատության համաշխարհային օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը և Կարծիքի ու արտահայտման ազատության իրավունքի պաշտպանության և աջակցության ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրենկ Լի Ռյուն կոչ են անում բոլոր պետություններին կյանքի կոչել քաղաքական միջամտությունից և ֆիզիկական սպառնալիքներից լրագրողներին պաշտպանելու իրենց խոստումները:
Մարտի 22-29 Ժնև կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն Հանձնակատար Նավանեթեմ Փիլայի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների վիճակին առնչվող խնդիրների լայն շրջանակ:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Համընդհանուր քարոզարշավ հանուն կրթության (ՀՔՀԿ) շարժման Գործողությունների շաբաթվան ու Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվան: Միջոցառմանը մասնակցում էին քարոզարշավի Հայաստանի ազգային դաշինքի անդամները, բազմաթիվ գրադարանավարներ Հայաստանի տարբեր մարզերից, դպրոցների ուսուցիչներ, Մշակույթի և կրթության նախարարությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մամուլի ներկայացուցիչներ:
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության թեմայով մեկօրյա սեմինար` նպատակ ուեննալով ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակազմին ծանոթացնել կլիմայի փոփոխության հիմնական դրույթներին և նրանց ազդեցությանը, կլիմային վերաբերող հիմնական հասկացություններին, ներկայացնելով մասնակիցներին կլիմայի փոփոխության շրջանակներում իրականացվող նախագծերի և ծրագրերի հիմնական միջոցները և երաշխավորելով ծրագրի շրջանակներում հարմարողականության միջոցների ներառումը:
ՙՄԳԱ Վոթըր՚ ընկերությունը, որը հայտնի է իր ՙՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ՚ ապրանքանիշով և հայկական շուկայում հանդիսանում է շշալցված խմելու ջրի առաջատարներից մեկը, միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության շարունակական ջանքերին` ուղղված նորածինների առողջության բարելավմանը և երեխաների կյանքի առաջին ամիսներին մահացության նվազեցմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակները կազմակերպեցին համաժողով` "Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա" թեմայով: Համաժողովի նպատակն էր` քննարկել համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի հետևանքներն ու միջոցներ փնտրել խոցելի խմբերի վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար: Համաժողովին ներկա էր շուրջ 120 մասնակից:
կազմակերպել էր մամլո ասուլիս: Այս տարվա միջոցառման կարգախոսն է <Փրկել կյանքեր. ապահով հիվանդանոցներ արտակարգ իրավիճակներում>, որն արտացոլում է 2008 -2009թթ. Աղետի դեմ պայքարի քարոզարշավի թեման` <Աղետներից ապահով հիվանդանոցներ. վտանգի նվազեցում, առողջապահական կենտրոնների պահպանում, փրկված մարդկային կյանքեր>:
Մարտի 24-26-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացրեցին INSARAG-ի` (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանք: Վարժանքը նախատեսված է փորձարկելու միջազգային արձագանքի համակարգման բոլոր այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ կլինեն հանկարծակի բնական աղետից տուժած երկրին:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ տկն. Բուշրա Հալեպոտան այսօր Հայաստանի Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնին տրամադրեցին համակարգիչներ, համակարգիչների սեղաններ, հեռուստացույցեր, DVD-ներ, մարզասարքեր և այլ սարքավորումներ:
Այսօր ՄԱԲՀ-ի և ՄԱԿ ՀՏՎ-ի հայաստանյան գրասենյակները կազմակերպել էին հատուկ միջոցառում նվիրված Կանանց միջազգային օրվան: Այս միջոցառումը հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ՙՄիավորվենք ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՚ գլոբալ քարոզարշավի մի մաս: Հասկանալով կանանց և տղամարդկանց այս ձգտման շուրջ համախմբելու անհապաղ անհրաժեշտությունը` 2009թ. Կանանց միջազգային օրվա թեման է Կանայք և տղամարդիկ միավորվել են ընդդեմ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և Վրաստանի կառավարությունը կազմակերպեցին տարածաշրջանային եռօրյա կոնֆերանս (փետրվարի 18-20, 2009թ.) Թբիլիսիում <Կովկասում և մերձակա երկրներում մարդկանց թրաֆիկինգի և պարտադրված աշխատանքի վերաբերյալ:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ