ԼՈՒՐԵՐ

որոնման բառ թվական

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24| 25| 26| 27| 28| 29| 30| 31| 32| 33| 34 |35 |36 |  հաջորդ
2008-10-30 | Լուրեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսօր տեղեկացրեց, որ աշակերտների դպրոց չհաճախելու և դպրոցից դուրս մնալու ցուցանիշների կտրուկ աճը կապված է Հայաստանում անչափահասների աշխատանքի և կրթության որակի հետ:

2008-10-28 | Լուրեր

Հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունն ընդունեց 47 գյուղական կանանց Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում համայնքի կին ղեկավարներ, որոնք վերջերս էին ընտրվել տեղական ինքնակառավարման մարմիններում: Այս կանայք ՙԺողովրդավարությունն այսօր՚ ՀԿ-ի Գյուղական կանանց առաջնորդության ծրագրի շահառուներն ու մասնակիցներն էին:

2008-10-25 | Լուրեր

2008թ. հոկտեմեբրի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը նշեց ՄԱԿ-ի օրը: Այս տարի նշվում է մեր կազմակերպության` Միավորված ազգերի կազմակերպության, 63-րդ տարեդարձը: Պաշտոնական միջոցառումներն սկսվեցին Երևանում ՄԱԿ-ի շենքի դիմաց դրոշի բարձրացման արարողությամբ:

2008-10-22 | Լուրեր

2008թ. հոկտեմբերի 21-23 ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ պրն. Շեյք Սիդի Դիարան այցելեց Հայաստան` մասնակցելու Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովին:

2008-10-21 | Լուրեր

2008թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության դահլիճում տեղի ունեցավ Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության, ՄԱԿ-ի գործակալությունների, ՀԿ-ների, գյուղատնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունների, լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների 35-40  ներկայացուցիչներ, ինչպես նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչությունն ու անձնակազմը:

2008-10-18 | Լուրեր

Հոկտեմբերի 16 և 17-ին ՙՀամընդհանուր կոչ ընդդեմ աղքատության՚ ՀԿ-ների կոալիցիայի հայաստանյան մասնաճյուղը նախաձեռնեց և Հայաստանի ութ մարզերում կազմակերպեց ՙԿանգնիր՚ միջոցառումներ և երեխաների նկարչական մրցույթ` ՙԱղքատություն և անհավասարություն՚ թեմայով: Ընդհանուր 1,830 մարդ մասնակցեցին և կանգնեցին գործելու ընդդեմ աղքատության:

2008-10-14 | Լուրեր

2008թ. նոյեմբերի 9-12-ը ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալը մասնակցեց Հայ կանանց միջազգային ասոցիացիայի "ՀԿՄԱ" 5-րդ միջազգային գիտաժողովին, որը տեղի ունեցավ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Գիտաժողովին մասնակցում էին 15 երկրներից ժամանած պատվիրակություններ, որոնց թվում էին ՀՀ Սփյուռքի նախարար տկն. Հրանուշ Հակոբյանը, ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանի կինը` տկն. Դոննա Էվանսը, Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքը և այլոք:

2008-10-08 | Լուրեր

Այսօր պրն. Դիրկ Բոբերգը` ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալը, ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների կառավարման աշխատախմբի անդամների (ՀՏՎ, ԱՀԿ, ԱԱՎ) հետ համատեղ, այցելեց Արարատի մարզի Դիտակ համայնք մասնակցելու աղետների նվազեցման միջազգային օրվան նվիրված հանդիությանը:

2008-09-29 | Լուրեր

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող տկն. Կոնսուելո Վիդալն այսօր հյուրընկալեց ընդունելություն, որտեղ ՙԳլոբալ Հայաստան՚ նախաձեռնության շրջանակներում մեկնարկեց TOKTEN (Գիտելիքների փոխանցում Սփյուռքի հայրենակիցների միջոցով) ծրագիրն ու"Գլոբալ Հայաստան" վեբ կայքը` http://www.globalarmenia.am:

2008-09-10 | Լուրեր

Սեպտեմբերի 10-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում մեկնարկեց Հայաստանի Միավորված ազգերի կազմակերպության զարգացման աջակցության ծրագիրի (ՄԱԿԶԱԾ) մշակման գործնական քննարկումը: Երկուսուկես օրյա այս իրադարձության ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի հովանու ներքո գործող երեսուն կազմակերպությունների, մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի, ինչպես նաև պետական կառավարման հաստատությունների և ՀԿ-ների ներկայացուցիչները կմշակեն մեխանիզմներ` աջակցելու ազգային զարգացման առաջնայնություններին հաջորդ հինգ տարիների ընթացքում:

2008-09-10 | Լուրեր

ՄԱԿ ՀՏՎ-ի գործընկեր ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա ՀԿ-ն ՄԱԿ-ի Ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (ՄԱԿԱՀՖ) կողմից անվանակարգվել է որպես 2008թ. հոկտեմբերի ՙԱմսվա ՄԱԿ-ի ասոցիացիա՚: Սա այն բանից հետո էր, երբ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի պատվիրակությունը Կորեայում մասնակցեց ՄԱԿԱՀՖ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային ՄԱԿ-ի մոդելին և մեծ տպավորություն գործեց բոլորի վրա:

2008-09-04 | Լուրեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան  ՓԲԸ-ն այսօր մեկնարկեցին ՙՕգնենք երեխաներին ապրել ընտանիքում՚ համատեղ ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանում անապահով ընտանիքներին և կանխել երեխաներին մանկատան խնամքին հանձնելը:

2008-08-19 | Լուրեր

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՙՓյունիկ՚ հաշմանդամների միությունը, Երևանի Պետական Համալսարանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կազմակերպեցին և հովանավորեցին ամենամյա ավանդական ՄԱԿ-ի շախմատի գավաթի մրցույթ, որն այս տարի նվիրված էր Խաղաղության միջազգային օրվան:

2008-08-18 | Լուրեր

Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ նախաձեռնության շրջանակներում ՄԱԿ ՀՏՎ-ի անձնակազմն այցելեց հարավային մարզերի` Սյունիքի և Վայոց Ձորի, քաղաքային և մարզային գրադարաններ, ինչպես նաև տեղի Երիտասարդական կենտրոններ:

2008-07-17 | Լուրեր

Այսօր, Մարիոթ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված "Հայաստանում աշխատանքային միգրացիայի արդյունավետ կառավարում. Միգրացիա և զարգացում և Միգրացիա և դրամական փոխանցումներ" թեմաներին նվիրված սեմինար-քննարկում:

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24| 25| 26| 27| 28| 29| 30| 31| 32| 33| 34 |35 |36 |  հաջորդ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ