ԼՈՒՐԵՐ

որոնման բառ թվական

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24| 25| 26| 27| 28| 29| 30| 31| 32| 33| 34| 35 |36 |  հաջորդ
2008-07-14 | Լուրեր

Բնակչության համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 1990թ. հուլիսի 11-ին: Այդուհետ, այն նշվում է ամեն տարի ավելի քան 90 երկրներում: Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այս օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) բացեց "Իմ երջանիկ ընտանիքը" խորագրով լուսանկարների ցուցահանդես:

2008-06-27 | Լուրեր

Հունիսի 25-27-ը ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը մասնակցեց "Մտքերի տոնավաճառ" երիտասարդական ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը:

2008-06-26 | Լուրեր

Այսօր Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը նշում է Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը:

2008-06-20 | Լուրեր

Հունիսի 20-ը ՄԱԿ-ի Փախստականների Գրասենյակը Հայաստանում նշում է Փախստականների hամաշխարհային oրը, հարգանքի տուրք մատուցելով փախստականների խիզախությանը, նրանց, ովքեր` չնայած կորցրել են ամեն ինչ, երբեք չեն կորցնում հույսը:

2008-06-17 | Լուրեր

Հունիսի 17-ին Երևանի Պետական Համալսարանում (ԵՊՀ) ստորագրվեց համաձայնագիր մի կողմից ԵՊՀ-ի, իսկ մյուս կողմից Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի,

Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի միջև համագործակցության մասին` հաստատելու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար 2008թ. սեպտեմբերից միջազգային կազմակերպությունների վերաբերյալ փորձնական հատուկ դասընթացի իրականացման ուղղությամբ:

2008-06-17 | Լուրեր

Հունիսի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող / ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկ. Կոնսուելո Վիդալին: Վերջինիս ուղեկցում էին ՄԱՓԳՀ և ՊՀԾ ներկայացուցիչները Հայաստանում:

2008-06-06 | Լուրեր

Հունիսի 6-ին ՄԱԿ-ի մշտական համակարգող / ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ տիկին Կոնսուելո Վիդալը հանդիպեց ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանի հետ: Բացման խոսքում տիկին Վիդալը հակիրճ ներկայացրեց ՄԱԿ-ի գործակալությունների գործունեությունը Հայաստանում:

2008-06-06 | Լուրեր

Գլորիա Թունգը, տասնչորսամյա մի աղջիկ Հոնկ Կոնգից, Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի կազմակերպած 2008թ. Երեխաների նկարչության միջազգային մրցույթի հաղթողն է:

2008-06-05 | Լուրեր

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ բնապահպանության նախարարությունը համատեղ նշում են շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Ամեն տարի ՄԱԿ-ն օգտագործում է շրջակա միջավայրի համաշխարհային օրը բարձրացնելու տեղեկացվածությունը, ինչպես նաև ամրապնդելու քաղաքական ուշադրությունը և հասարակական գործողությունները շրջակա միջավայրի վերաբերյալ:

2008-06-02 | Լուրեր

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր "ՀայՓոստ" ընկերությունը այսօր թողարկեցին երեխաներին նվիրված և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանն աջակցող մի յուրահատուկ նամականիշ:

2008-05-25 | Լուրեր

Այս տարի Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է ՄԱԿ-ի Խաղաղապահության 60-ամյակը: Այս կապակցությամբ մայիսի 29-ին` ՄԱԿ-ի Խաղաղապահների միջազգային օրը, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը կազմակերպել էր միջոցառում:

2008-05-21 | Լուրեր

Մայիսի 21-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Հանուն երկխոսության և մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցավ երիտասարդ նկարիչ Աշոտ Հարությունյանի նկարներիցուցահանդեսը` «Գարուն» վերնագրով:

2008-05-20 | Լուրեր

Մայիսի 20-ին ՄԱԿ-ի Մշտական համակարգող, ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը բացման խոսքով ելույթ ունեցավ "Գենդերային հարցերը Հայաստանում. զարգացումներ և մարտահրավերներ" խորհրդաժողովի բացմանը:

2008-05-16 | Լուրեր

Մայիսի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պաշտոնապես ներկայացրեց "Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում" ծրագիրը: Ծրագրի գերագույն նպատակն է` Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ստեղծել գենդերային բռնության նվազեցմանը նպաստող միջավայր և օժանդակել այս դաշտում միջազգային պարտականությունների իրականացմանը:

2008-04-15 | Լուրեր

2008թ. ապրիլի 15-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախասրահում բացվի ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության կողմից 1996-2007թթ. լույս տեսած հայերեն լեզվով տեղական հրատակությունների ցուցահանդես: Այս տարիների ընթացքում ավելի քան 90 գիրք, հանդես, գրքույկ, պաստառ և օրացույց է հրատարակվել շուրջ 100 000 ընդհանուր տպաքանակով:

նախորդ   | 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9| 10| 11| 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19| 20| 21| 22| 23| 24| 25| 26| 27| 28| 29| 30| 31| 32| 33| 34| 35 |36 |  հաջորդ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ